Մեկնաբանություն - Իրանն ու Վենեսուելան' համապարփակ ռազմավարական համագործակցության ճանապարհին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i174404-Մեկնաբանություն_Իրանն_ու_Վենեսուելան'_համապարփակ_ռազմավարական_համագործակցության_ճանապարհին
Շաբաթ օրը Թեհրանում Իրանի և Վենեսուելայի նախագահների ներկայությամբ ստորագրվել է երկու երկրների միջև 20-ամյա համապարփակ ռազմավարական համագործակցության փաստաթուղթը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 11, 2022 13:21 Asia/Tehran

Շաբաթ օրը Թեհրանում Իրանի և Վենեսուելայի նախագահների ներկայությամբ ստորագրվել է երկու երկրների միջև 20-ամյա համապարփակ ռազմավարական համագործակցության փաստաթուղթը։

Իրանի և Վենեսուելայի միջև երկարաժամկետ համագործակցության մասին փաստաթուղթն ընդգրկում է երկու երկրների միջև գիտության, մշակույթի, զբոսաշրջության, տնտեսության, էներգետիկայի, արդյունաբերության և առևտրի ոլորտներում համագործակցության ոլորտները։

Փաստաթուղթը ստորագրելուց հետո Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ համատեղ ասուլիսում ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունը,  արտաքին քաղաքականության ոլորտում միշտ ձգտել է հարաբերություններ ունենալ անկախ երկրների հետ, իսկ Վենեսուելան դիմակայել է թշնամիների և պատժամիջոցներին»:

Վենեսուելայի նախագահն ասել է, որ Իրանի և Վենեսուելայի միջև համագործակցության համար կան տարբեր կարևոր ոլորտներ, ինչպիսիք են էներգետիկան, նավթն ու գազը, նավթաքիմիական և վերամշակող գործարանները: Իրան-Վենեսուելա հարաբերությունները, հատկապես տնտեսական դաշտում, վերջին տարիներին վերելքներ ու վայրէջքներ են ունեցել։

Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո երկու երկրները սերտորեն համագործակցել են ՕՊԵԿ-ում։ 1998 թվականից երբ Ուգո Չավեսն ընտրվեց  Վենեսուելայի նախագահ և միջազգային ասպարեզում երկու երկրների դիրքորոշումների սերտաճեցին, ներառյալ միակողմանիությանն ու պատժամիջոցներին դիմակայելը, երկու երկրների հարաբերություններն աստիճանաբար ավելի դինամիկ և ակտիվ դարձան: 

Իրանի Իսլամական Հանրապետությունը և Վենեսուելան, որոնք ունեն նավթի ամենամեծ պաշարներն ու նավթ արդյունահանողներ են, վերջին տասնամյակների ընթացքում  ենթարկվել են միակողմանի և անարդար տնտեսական պատժամիջոցների։ Երկու երկրների դեմ կիրառված  պատժամիջոցները սահմանափակել են նրանց հիմնական արժույթի աղբյուրը և նավթի վաճառքից ստացվող եկամուտները: Իրանը և Վենեսուելան պահպանում են էներգետիկ, արդյունաբերական և գիտական ​​ոլորտներում հարաբերությունները: Կարակասը գազային կոնդենսատ է ներկրում Իրանից: Երկու երկրներն իրենց ընդհանուր շահերի պաշտպանության շրջանակում,  պայքարելով ԱՄՆ-ի միակողմանի և ճնշող գործողությունների դեմ,  ընդգծում են բազմակողմանիությանն աջակցելու անհրաժեշտությունը: 

Նիկոլաս Մադուրոն ասել է, որ թեև Իրանը և Վենեսուելան, աշխարհագրորեն հեռու են, բայց  առանց ԱՄՆ-ի հեգեմոնիայի, մասնակցում են ավելի արդար, ավելի բազմաբևեռ աշխարհի կառուցմանը:

2020 թվականին, երբ Վենեսուելան ճգնաժամային վիճակում էր, Իրանը վառելիքի հինգ տանկեր ուղարկեց այդ երկիր, չնայած սպառնալիքներին:

Իրանում 13-րդ կառավարության իշխանության գալուց հետո, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականությունն ավելի շատ կենտրոնացած է եղել հարևան երկրների, տարածաշրջանի և  այլ երկրների հետ փոխգործակցության վրա: Նաև աճել է Իրանի և Վենեսուելայի նավթային համագործակցությունը, և 8 տարվա սառը հարաբերություններից հետո իրականացվեց Իրան-Վենեսուելա կոնդենսատի փոխանակման պայմանագիրը։

Իրանը և Վենեսուելան այժմ ստորագրել են նաև քաղաքական, մշակութային, զբոսաշրջության, տնտեսական, նավթային և նավթաքիմիական ոլորտներում համագործակցության փաստաթղթեր, որոնք կարող են նոր ճանապարհ բացել երկկողմ հարաբերություններում։

Լատինաամերիկայի փորձագետ Աբդուլ Համիդ Շահրաբին ասում է.«Բացի տնտեսական համագործակցությունից այս փաստաթուղթն ու նաև քաղաքական նշանակություն  և դա այն է, որ հեգեմոն համակարգի ճնշման տակ գտնվող երկրները գիտակցում են, որ ԱՄՆ-ի պարտադրանքից դուրս հնարավոր է հարաբերություններ ունենալ միմյանց հետ, այդ իսկ պատճառով ամերիկացիներն անընդհատ փորձում են կանխել նման համագործակցությունը»: