Մեկնաբանություն- Իրանի դիմադրությունն ԱՄՆ-ի առավելատենչության նկատմամբ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i174540-Մեկնաբանություն_Իրանի_դիմադրությունն_ԱՄՆ_ի_առավելատենչության_նկատմամբ
Իրանի ԱԳ նախարարը, խոսելով միջուկային բանակցությունների մասին, ասել է. «Ամեն անգամ դիմացի կողմի առավելատենչության դիմաց մենք կիրառել ենք մեր հնարավորություններն ու երկրի հեղինակությունը, որպեսզի ցույց տանք, որ ժողոգրդի շահը մեր համար շատ կարևոր է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 13, 2022 08:05 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Իրանի դիմադրությունն ԱՄՆ-ի առավելատենչության նկատմամբ

Իրանի ԱԳ նախարարը, խոսելով միջուկային բանակցությունների մասին, ասել է. «Ամեն անգամ դիմացի կողմի առավելատենչության դիմաց մենք կիրառել ենք մեր հնարավորություններն ու երկրի հեղինակությունը, որպեսզի ցույց տանք, որ ժողոգրդի շահը մեր համար շատ կարևոր է»:

Կիրակի օրը, իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նիստից հետո, Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Իրանն իր նախաձեռնություններն ու գաղափարները ներկայացրել ու իրականացրել է ըստ դիմացի կողմի գործողությունների»:

Նա նշել է. «Ընդհանրապես, բոլոր քայլերը, որոնք ուղղված են կողմերին ՀԳՀԳԾ վերադարձնելուն, պետք է արվեն պահպանելով Իրանի հեղինակությունը, ժողվորդի պահանջներն ու ակնկալիքները»:

Մինչ պատժամիջոցների չեղարկման և ԱՄՆ-ի՝ ՀԳՀԾ վերադառնալու շուրջ Վիեննայի բանակցությունները Վաշինգտոնի քաղաքական կամքի բացակայության պատճառով համարյա դադարեցվել են, ԱՄՆ-ն ու Եվրոեռյակը, Սիոնիստական ռեժիմի ճնշմամբ և ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի աջակցությամբ, Կաառվարիչների խորհրդում ներկայացրեցին հակաիրանական բանաձև, որը քվեարկության արդյունքում հաստատվեց:

Բանաձևում անտեսված է ՄԱԳԱՏԷ-ի հետ Իրանի լայնածավալ ու բարեխիղճ համագործակցությունը: Արձագանքելով բանաձևի հաստատմանն ԻԻՀ միջուկային էներգիայի կազմակերպությունը հայտարարեց, որ Իրանի միջուկային համալիրներում երաշխիքային պայմանագրից դուրս տեղակայաված ՄԱԳԱՏԷ-ի տեսախցիկների աշխատանքը կդադարեցվի: Նշելով, որ բանաձևի ընդունումը ոչ դիվանագիտական ու ոչ կառուցողական քայլ է, Իրանը հայտարարեց, որ ՄԱԳԱՏԷ-ում ցանկացած քաղաքական քայլ կարժանանա համաչափ, արդյունավետ և անմիջական արձագանքի:

Չնայած ԱՄՆ-ն բանաձևի ընդունումից հետո շարունակում է պնդել, թե ցանկանում է վերադառնալ ՀԳՀԾ, բանաձևի ընդունումը ևս մեկ անգամ փաստեց, որ բանակցությունների արևմտյան կողմերը  փորձում են այն օգտագործել որպես Իրանի վրա  ճնշում գործադրելու գործիք և Վիեննայի բանակցություններում առաջացած  փակուղին փոխհատուցելու հնարավորություն: Այլ կերպ ասած, հասկանալով որ Իրանի նկատմամբ ճնշման այլ լծակնբեր չկյան, ԱՄՆ-ն փորձեց շահարկել ՄԱՀԳԱՏԷ-ն և Իրանին ստիպել նահանջել իր պահանջներից:

Վիեննայի բանակցությունները հոսան փակուղու, քանի որ Բայդենի վարչակազմը, ընդունելով որ Թրամփի կիրառած հակաիրանական առավելագույն ճնշման քաղաքականությունն արնարդյունավետ էր, այնուամենայնիվ չփոխեց իր քաղաքականությունը, չվերացրեց հակաիրանական պատժամիջոցներն ու Թեհրանին չտրամադրեց երաշխքիներ, որ Վաշինգտոնը կրկին դուրս չի գա ՀԳՀԾ-ից: Հետևաբար, Իրանի նկատմամբ գործադրվող ճնշումը ոչ միայն չի օգնի խնդրի լուծմնան այլ ավելի կբարդացնի իրավիճակը:

Ակնհայտ է, որ ՄԱԳԱՏԷ-ի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը, պատժամիջոցների շարունակվելը և առավելագույն ճնշման քաղաքականությունը ոչ միայն չեն վկայում ԱՄՆ-ի կողմցի վստահությունն ամրապնդող քայլերի մասին, այլ ևս մեկ անգամ հաստատում են այդ երկրի առավելատենչությունը Վիեննայի բանակցություններում: