Մեկնաբանություն- Աննախադեպ ճեղքվածք և պառակտում ԱՄՆ-ում
(last modified Mon, 13 Jun 2022 14:20:07 GMT )
Հունիս 13, 2022 18:50 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Աննախադեպ ճեղքվածք և պառակտում ԱՄՆ-ում

Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը Times-ին տված հարցազրույցում ասել է, որ իր երկիրն առավել քան երբևէ մասնատված է:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա կարծո՞ւմ է, որ ամերիկյան հասարակության բացերն ավելի մեծ են, քան Վիետնամի պատերազմի ժամանակ, նա ասել է. «Այո, իհարկե, այսօր ամերիկյան հասարակության մեջ գոյություն ունեցող ճեղքվածքը համեմատելի չէ Վիետնամի պատերազմի ժամանակների հետ, և  ավելի շատ է»:

Ներկայում նույնիսկ ԱՄՆ-ի ազգային շահերի հասկացության մասին անհամաձայնություն կա այդ երկրի վարչակազմում։ Սա խորհրդանշում էր նախկին հանրապետական ​​նախագահ Դոնալդ Թրամփի բոլորովին այլ մոտեցումը այնպիսի հայեցակարգերի նկատմամբ, ինչպիսիք են անդրատլանտյան կոնվերգենցիան և ՆԱՏՕ-ին ԱՄՆ-ի լիակատար աջակցության անհրաժեշտությունը, որը նախկինում համարվում էր ակնհայտ և անձեռնմխելի: Սակայն Թրամփը քննադատական ​​և տարբերվող մոտեցում ցուցաբերեց և ճանապարհ հարթեց Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերի միջև աննախադեպ պառակտումների համար և նույնիսկ առևտրային պատերազմ սկսեց Եվրոպայի հետ՝ եվրոպական երկրների կողմից Միացյալ Նահանգներին չարաշահելու պատրվակով:

Կասկածի տակ դնելով ՆԱՏՕ-ի գոյության փիլիսոփայությունը՝ Թրամփը կոչ է արել նվազեցնել ԱՄՆ-ի ֆինանսական բեռը և մեծացնել Եվրոպայի ներգրավվածությունը արևմտյան ռազմական  կազմակերպության ֆինանսավորման հարցում։ Ի հակադրություն, դեմոկրատ նախագահ Ջո Բայդենը և նրա վարչակազմը որդեգրել են Թրամփին հակառակ մոտեցում և լայնածավալ ջանքեր գործադրել՝ վերականգնելու անդրատլանտյան մերձեցումը, ինչպես նաև ուժեղացնել ՆԱՏՕ-ն: Այնպես որ Եվրոպայում տեղակայված ամերիկյան զորքերի թիվը այժմ շատ ավելի մեծ է, քան Թրամփի օրոք։

Ներքին առումով հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ հղիության արհեստական ​​ընդհատումը և անօրինական ներգաղթյալների նկատմամբ վերաբերմունքը, ինչպես նաև ընտրելու իրավունքը, ընտրական օրենքների բարեփոխումը և հրազեն կրելու սահմանափակումները, վիճաբանության առարկա են հանրապետականների և դեմոկրատների միջև:

Արտաքին քաղաքականության ոլորտում տարբեր հարցեր, ինչպիսիք են՝ ԱՄՆ արձագանքը ուկրաինական պատերազմին և ԱՄՆ-ի մոտեցումը մրցակից միջազգային տերությունների՝ Ռուսաստանի և Չինաստանի հետ առճակատման հարցում, ՀԳՀԾ-ի հարցը և Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի տարածաշրջանային դաշնակիցների, հատկապես՝ Սաուդյան Արաբիայի հետ վերաբերվելու ձևը և Եմենի պատերազմը դարձել է ամերիկացի քաղաքական և պետական ​​գործիչների միջև տարաձայնությունների առիթ: Այդ պատճառով՝ Հենրի Քիսինջերը կարծում է, որ ԱՄՆ կառավարությունը ներկա իրավիճակում մշտական ​​կոնֆլիկտի մեջ է տարբեր ոլորտներում իր հակառակորդների հետ։

Այս իրավիճակը հասկանալի դարձնելու համար պետք է մատնանշել ուկրաինական ճգնաժամի շուրջ ԱՄՆ վարչակազմի ներկայիս տարաձայնությունները և թե ինչպես է Վաշինգտոնը կվարվի դրա այդ հարցում: Թեև Բայդենի վարչակազմի պաշտոնական քաղաքականությունն է՝ շարունակել լայնածավալ ֆինանսական, ռազմական և սպառազինոական օգնությունները Ուկրաինային՝ Ռուսաստանի դեմ պատերազմում, ԱՄՆ պաշտոնյաների միջև կուլիսներում զգալի տարաձայնություններ կան: Իրականում Ջո Բայդենը տարակուսում է իր կառավարության պաշտոնական և հրապարակային քարոզչությանը հետևել, այն մասին, որ ԱՄՆ քաղաքականությունն է օգնել Ուկրաինային հաղթել Ռուսաստանի դեմ պատերազմում, թե հետևել ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդում կուլիսային քննարկումներին այն մասին, որ Ուկրաինան դժվար թե հաղթի պատերազմում և հետևաբար պետք է լուծում գտնել այս պատերազմին վերջ տալու համար: