Մեկնաբանություն. Հայաստանը դեմ է միջանցք տրամադրել Բաքվին ու Անկարային
Հայաստանի կառավարությունը հերթական անգամ դեմ է արտահայտվել Ադրբեջանին և Թուրքիային միջանցք տրամադրելուն և միջանցքի ստեղծումը համարել է Երևանի կառավարության կարմիր գիծը։
Հայաստանի վարչապետը Երեւանի կառավարության կարմիր գիծ է անվանել Ադրբեջանի Հանրապետության խնդրանքը՝ Հայաստանի հարավում հաղորդակցության միջանցք ստեղծելու վերաբերյալ։
Լրագրողներին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ասել է.«Թեև Ադրբեջանի և Թուրքիայի կողմից միջանցքի ստեղծումը «անընդունելի» է Հայաստանի համար, սակայն Բաքվի և Անկարայի պաշտոնյաները անընդմեջ կրկնում են այդ պահանջը»։
Հայաստանի վարչապետն ասել է, որ ադրբեջանական կողմը բազմիցս կոչ է արել ստեղծել միջանցք, որը Հայաստանի Սյունիքի մարզը կապում է Նախիջևանին։ Մինչդեռ Երեւանը բանակցությունների ընթացքում բազմիցս դեմ է արտահայտվել միջանցքի ստեղծմանը՝ համաձայնելով միայն տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակմանը:
Բաքվի և Անկարայի պաշտոնյաներին Երևանի կառավարության պաշտոնյաների բացասական և կրկնվող պատասխանները, ըստ էության, նշանակում են, որ Հայաստանը դեմ է Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների կողմից կրկնվող կոչերին։ Ադրբեջանի նախագահը մի քանի անգամ դիմել է Հայաստանի վարչապետին՝ Հայաստանի հարավային Սյունիքի մարզից Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն տանող 60 կմ. երկարությամբ, հինգ կիլոմետր լայնությամբ միջանցքը տրամադրելու կոչով:
Ժամանակ առ ժամանակ Թուրքիայի նախագահը փորձում է նույն հարցը բարձրացնելով Հայաստանին դնել պարտվողի վիճակում։ Թուրք պաշտոնյաները նույնիսկ Հայաստանի հետ հարաբերությունները վերականգնելու բանակցությունների ընթացքում արծարծում են այս խնդիրը։ Բայց նրանք բախվում են հայ պաշտոնյաների բացասական արձագանքներին։ Չնայած Հայաստանի բուռն հակազդեցությանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական լրատվամիջոցներին, թուրքական և նույնիսկ արևմտյան լրատվամիջոցներին տված հարցազրույցներում բազմիցս հայտարարել է Հայաստանի հետ միջանցքի հարցով համաձայության գալու մասին:
Փաստորեն, ի պատասխան Բաքվի և Անկարայի կողմից նման հայտարարություններ հնչեցնելու բազմակի խնդրանքներին, Երևանի կառավարության պաշտոնյաները նույնպես հերքել են այդ հայտարարությունները: Սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անիրատեսական հայտարարություն է անում Երևանի կառավարությունից Հայաստանի հարավում գտնվող մարզից միջանցք վերցնելու մասին: Այս կեղծ հայտարարությունը նախկինում նույնպես բազմիցս հնչել է։
Փորձագետները նշում են, որ թուրք պաշտոնյաներն անընդհատ Հայաստանից իրենց պահանջների հարցով դիմում են Ադրբեջանի նախագահին, որպեսզի նա էլ այդ պահանջներն ուղղի Հայաստանին: Ակնհայտ է, որ Ադրբեջանի նախագահի կեղծ պնդումները ոչ միայն խաթարում են Բաքվի կառավարության քաղաքականությունը միջազգային հանրության մոտ, այլև ուղղակի կասկածի տակ են դնում դրանք բարձրաձայնող Իլհամ Ալիևին: Այս առնչությամբ, Ադրբեջանի <Ժողովրդական ճակատ> կուսակցության, <բարեփոխական> խմբակցության ղեկավար, երկրի գործերի ականավոր փորձագետ «Ալի Քարիմլին», Ադրբեջանի նախագահին մեղադրել է խարդախության մեջ, ասելով.«Համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի համաձայնագրի, պարզ էր, որ չէր նախատեսվում Լաչինի միջանցքի պես միջանցք տրամադրվեր Ադրբեջանին Հայաստանի հարավային շեջանում և խոսքը միայն տրանսպորտային ուղիների ապաշրջափակման մասին էր»:
Միևնույն ժամանակ, Բաքվի կառավարության ընդդիմադիր այս դիվանագետը, խոստովանում է այն իրականությունը, որ Հայաստանից միջանց ստանալը Իլհամ Ալիևի պահանջը չէ և հավանաբար մի այլ շահառու երկիր հորդորել է Ադրբեջանի նախագահին այդ միջանցքը ստանալու հարցում: Այս առումով Քարիմլին անուղղակիորեն քաղաքական և ներմուծված է համարել այս միջանցքը ստանալու պահանջները։