Մեկնաբանություն- Իրանը դատապարտել է պատժամիջոցների կիրառումը որպես քաղաքական լծակ
(last modified Wed, 22 Jun 2022 07:14:08 GMT )
Հունիս 22, 2022 11:44 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Իրանը դատապարտել է պատժամիջոցների կիրառումը որպես քաղաքական լծակ

ՄԱԿ-ում իարնի մշտական դեսպան և ներկայացուցիչն անդրադառնալով Աֆղանստանում, Սիրիայում, Պաղեստինում և Եմենում հումանիտար ծանր իրավիճակին, դատապարտել է որոշ կառավարությունների կողմից պատժամիջոցների կիրառումը որպես քաղաքական լծակ:

Մաջիդ Թախթռավանչին երկուշաբթի օրը կայացած նիստում հայտարարել է. «Իրանը համոզված է, որ միակողմանի հարկադրանքի միջոցները խոչընդոտում են մարդասիրական օգնության տրամադրմանն ուղղված միջազգային ջանքերին  և ամբողջ աշխարհում հումանիտար ճգնաժամերի հիմնական աղբյուրներից մեկն են համարվում»:

Այս հայատարարությունը պետք է քննարկել ԱՄՆ-ի ղեկավարությամբ Արևմուտքի որդեգրած քաղաքականության ֆոնին: Արևմուտքը միակողմանի հարկադրանքի միջոցներն ու պատժամիջոցները որպես քաղաքական ճնշման լծակ է կիրառում այլ երկրների դեմ:

Վերջին օրինակն ուկրաինական պատերազմի պատրվակով Ռուսատսանի նկատմամբ պատժամիջոցների սահմանումն է: Այդ պատժամիջոցները, սակայն, թիրախավորել են ոչ միայն Ռուսաստանին այլ համաշխարհային տնտեսությունը և սննդի մատակարարման խնդիրներ  առաջացրել հատկապես Արևմտյան Ասիայում ու Աֆրիկայում: ԱՄՄ-ն որը գլխավորում է հակառուսական պատժամիջոցներ սահմանած երկրների ցուցակը, իր արտաքին քաղաքականության մեջ այլ երկրների նկատմամբ նման գործողություններ իրականացնելու երկար պատմություն ունի: Այս քաղաքականությունը վարում են նաև ԱՄՆ-ի եվրոպացի դա՛շնակիցները, հատկապես՝ Բրիտանիան: Դրանք սահմանվում են որպես պատրվակ՝ ԱՄՆ-ի վարած քաղաքականությանը դեմ երկրների նկատմամբ, կամ պնդելով որ այդ երկրները սպառնալիք են համարվում ԱՄՆ ազգային անվտանգության համար:

Իր նպատակներն առաջ տանելու համար, ԱՄՆ-ն պատժամիջոցների քաղաքականությունը շարունակեց նույնսիկ կորոնավիրուսի համավարակի ժամանակ, երբ վերջինս լուրջ վնասներ հասցրեց երկրների տնտեսությանը: Շարունակելով Թրամփի վարած քաղաքականությունը, Բայդենի վարչակազմը նույնպես պատժամիջոցներ է սահմանում մրցակից երկրների նկատմամբ: Բացի հակաիրանական առավելագույն ճնշման քաղաքականությունից, ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել նաև այնպիսի երկրների նկատմամբ, ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանը, Վենեսուելան, Կուբան, Սիրիան և Հյուսիսային Կորեան:

Մաջիդ Թախթռավանչին գրել է. «Իրանը, որպես երկիր, որը ենթարկվում է տարատեսակ բնական աղետների, ինչպիսիք են երկրաշարժերը, երաշտը, փոշին և ավազի փոթորիկները, որոնք սպառում են մեր ռեսուրսները, լրջորեն տուժել է անօրինական միակողմանի պատժամիջոցներից»:

Թեև ԱՄՆ պատժամիջոցները կիրառվում են այլ երկրների, հատկապես մրցակիցների կամ հակառակորդների նկատմամբ՝ քաղաքական, առևտրային, անվտանգության և նույնիսկ մարդու իրավունքների պատրվակներով,  այս քաղաքականության շարունակման հիմնական պատճառը Վաշինգտոնի շահերի ապահովումն է։

Կորոնավիրուսի համավարակի ընթացքում ՄԱԿ-ը բազմիցս քննադատել է  ԱՄՆ վարած պատժամիջոցների քաղաքականությունը, պահանջելով չեղարկել կամ թուլացնել դրանք՝ բժշկական և դեղագործական ապրանքներին երկրների հասանելիությունը հեշտացնելու համար:

Միակողմանի գործողությունների բացասական ազդեցության հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ելենա Դոհանը հայտարարել է, որ միակողմանի պատժամիջոցները խաթարում են ՄԱԿ-ի հեղինակությունը և  վախ առաջացնում միջազգային համագործակցությունից և օրենքի գերակայությունից:

Հաշվի առնելով ԱՄՆ-ի գլխավորությամբ Արևմուտքի սահմանած պատժամիջոցների կործանարար ազդեցությունն անհրաժեշտ է դատապարտել դրանց կրճատումը  և ձևավորել դրանց դեմ պայքարի միջազգային կոալիցիա, որպեսզի պատժամիջոցներ ս ահմանող երկրները, մասնավորապես՝ ԱՄՆ-ն ,վերանայեն իերցն անմարդկային ու անօրինական գործողությունները: