Մեկնաբանություն- Իրանը դատապարտել է պատժամիջոցների կիրառումը որպես քաղաքական լծակ
ՄԱԿ-ում իարնի մշտական դեսպան և ներկայացուցիչն անդրադառնալով Աֆղանստանում, Սիրիայում, Պաղեստինում և Եմենում հումանիտար ծանր իրավիճակին, դատապարտել է որոշ կառավարությունների կողմից պատժամիջոցների կիրառումը որպես քաղաքական լծակ:
Մաջիդ Թախթռավանչին երկուշաբթի օրը կայացած նիստում հայտարարել է. «Իրանը համոզված է, որ միակողմանի հարկադրանքի միջոցները խոչընդոտում են մարդասիրական օգնության տրամադրմանն ուղղված միջազգային ջանքերին և ամբողջ աշխարհում հումանիտար ճգնաժամերի հիմնական աղբյուրներից մեկն են համարվում»:
Այս հայատարարությունը պետք է քննարկել ԱՄՆ-ի ղեկավարությամբ Արևմուտքի որդեգրած քաղաքականության ֆոնին: Արևմուտքը միակողմանի հարկադրանքի միջոցներն ու պատժամիջոցները որպես քաղաքական ճնշման լծակ է կիրառում այլ երկրների դեմ:
Վերջին օրինակն ուկրաինական պատերազմի պատրվակով Ռուսատսանի նկատմամբ պատժամիջոցների սահմանումն է: Այդ պատժամիջոցները, սակայն, թիրախավորել են ոչ միայն Ռուսաստանին այլ համաշխարհային տնտեսությունը և սննդի մատակարարման խնդիրներ առաջացրել հատկապես Արևմտյան Ասիայում ու Աֆրիկայում: ԱՄՄ-ն որը գլխավորում է հակառուսական պատժամիջոցներ սահմանած երկրների ցուցակը, իր արտաքին քաղաքականության մեջ այլ երկրների նկատմամբ նման գործողություններ իրականացնելու երկար պատմություն ունի: Այս քաղաքականությունը վարում են նաև ԱՄՆ-ի եվրոպացի դա՛շնակիցները, հատկապես՝ Բրիտանիան: Դրանք սահմանվում են որպես պատրվակ՝ ԱՄՆ-ի վարած քաղաքականությանը դեմ երկրների նկատմամբ, կամ պնդելով որ այդ երկրները սպառնալիք են համարվում ԱՄՆ ազգային անվտանգության համար:
Իր նպատակներն առաջ տանելու համար, ԱՄՆ-ն պատժամիջոցների քաղաքականությունը շարունակեց նույնսիկ կորոնավիրուսի համավարակի ժամանակ, երբ վերջինս լուրջ վնասներ հասցրեց երկրների տնտեսությանը: Շարունակելով Թրամփի վարած քաղաքականությունը, Բայդենի վարչակազմը նույնպես պատժամիջոցներ է սահմանում մրցակից երկրների նկատմամբ: Բացի հակաիրանական առավելագույն ճնշման քաղաքականությունից, ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել նաև այնպիսի երկրների նկատմամբ, ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանը, Վենեսուելան, Կուբան, Սիրիան և Հյուսիսային Կորեան:
Մաջիդ Թախթռավանչին գրել է. «Իրանը, որպես երկիր, որը ենթարկվում է տարատեսակ բնական աղետների, ինչպիսիք են երկրաշարժերը, երաշտը, փոշին և ավազի փոթորիկները, որոնք սպառում են մեր ռեսուրսները, լրջորեն տուժել է անօրինական միակողմանի պատժամիջոցներից»:
Թեև ԱՄՆ պատժամիջոցները կիրառվում են այլ երկրների, հատկապես մրցակիցների կամ հակառակորդների նկատմամբ՝ քաղաքական, առևտրային, անվտանգության և նույնիսկ մարդու իրավունքների պատրվակներով, այս քաղաքականության շարունակման հիմնական պատճառը Վաշինգտոնի շահերի ապահովումն է։
Կորոնավիրուսի համավարակի ընթացքում ՄԱԿ-ը բազմիցս քննադատել է ԱՄՆ վարած պատժամիջոցների քաղաքականությունը, պահանջելով չեղարկել կամ թուլացնել դրանք՝ բժշկական և դեղագործական ապրանքներին երկրների հասանելիությունը հեշտացնելու համար:
Միակողմանի գործողությունների բացասական ազդեցության հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ելենա Դոհանը հայտարարել է, որ միակողմանի պատժամիջոցները խաթարում են ՄԱԿ-ի հեղինակությունը և վախ առաջացնում միջազգային համագործակցությունից և օրենքի գերակայությունից:
Հաշվի առնելով ԱՄՆ-ի գլխավորությամբ Արևմուտքի սահմանած պատժամիջոցների կործանարար ազդեցությունն անհրաժեշտ է դատապարտել դրանց կրճատումը և ձևավորել դրանց դեմ պայքարի միջազգային կոալիցիա, որպեսզի պատժամիջոցներ ս ահմանող երկրները, մասնավորապես՝ ԱՄՆ-ն ,վերանայեն իերցն անմարդկային ու անօրինական գործողությունները: