Մեկնաբանություն- Միղաթի՝ փորձառու և արդյունավետ քաղաքական գործիչ
Լիբանանի խորհրդանը կողմ է քվեարկել Նաջիբ Միղաթիի կողմից նոր կառավարության ձևավորմանը:
Լիբանանի խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել մայիսի 15-ին։ Ընտրություններից հետո Նաբիհ Բերրին վերընտրվեց խորհրդարանի նախագահի պաշտոնում: Ընտրություններից 40 օր անց, հայտարարվեց նոր վարչապետի անունը և Նաջիբ Միղաթին կձևավորի երկրի նոր կառավարությունը: Խորհրդարանի 127 անդամներից 54-ը քվեարկել են Միղաթիի օգտին: Նրա գլխավոր մրցակիցը Նաուաֆ Սալաֆն էր, որի օգտին քվեարկեց 25 պատգամավոր: Լիբանանի նախկին վարչապետ Սաադ ալ Հարիրին ստացել է մեկ ձայն, Ռավա ալ Հալաբը՝ մեկ ձայն։ Այս թեկնածուներից ոչ մեկը չի ստացել 46 ձայն։
Միղաթիի կարևոր առանձնահատկությունը երկրի քաղաքական ու տնտեսական խնդիրներին ծանոթ լինելն է ու փորձը: Նա եղել է նախարար, վարչապետ և պատգամավոր: Միևնույն ժամանակ, լինելով գործարար, Միղաթին ծանոթ է նաև երկրի տնտեսական խնդիրներին: Նաջիբ Միղաթին Լիբանանի վարչապետի պաշտոնը զբաղեցնում է արդեն չորրորդ անգամ: Առաջին անգամ նա Լիբանանի վարչապետ է նշանակվել 2005 թվականին, սակայն այդ պաշտոնը զբաղեցրել է ընդամենը երեք ամիս: 2011 թվականին Միղաթին երկրորդ անգամ դարձավ Լիբանանի վարչապետ, իսկ երկու տարի անց հրաժարական տվեց, սակայն պաշտոնավարեց մինչև 2014 թվականի փետրվարը։ 2021-ի սեպտեմբերին երրորդ, իսկ խորհրդարանական ընտրություններից ութ ամիս հետո չորրորդ անգամ, նա ստանձնել է կառավարությունը ձևավորելու պարտականությունը:
Միղաթին կձևավորի Լիբանանի պատմության մեջ 87-րդ կառավարությունը: Հարկ է նշել, որ խորհրդարանի անդամների 57 տոկոսը չի քվեարկել նրա օգտին: Նա ընդդիմադիրներ ունի Լիբանանի բոլոր քաղաքական ուղղություններից:
Միղաթիի պաշտոնն առաջադրել է Լիբանանի Հեզբոլլահ շարժման «Ալ-Վաֆա Լամաքավմա» խմբակցությունը: Խմբակցության անդամներից Մոհամմադ Ռաադն այդ կապակցությամբ ասել է. «Մեր դիրքորոշումը հստակ է։ Լիբանանին անհրաժեշտ է կառավարություն, որը կարող է կառավարել երկիրը: Ճգնաժամերը պահանջում են իրատեսություն և առկա հնարավորություններով ու խոչընդոտներով հանդերձ կառավարության ձևավորում՝ երկրի խնդիրները լուծելու նպատակով»:
Չնայած որ Լիբանանի խորհրդարանում Դիմադրությունն ունի 62 անդամ, սակայն նույնիսկ այդ ուժերի միջև Միղաթիիի նշանակման հարցի շուրջ կոնսենսուս չի եղել: Քանի որ խորհրդարանի պատգամավորների 57 տոկոսը դեմ է քվեարկել Միղաթիի թեկնածությանը, վարչապետին բարդ ճանապարհ է սպասվում: Բացի այդ, այս պահին երկիրը գտնվում է տնտեսական ամենավատ պայմաններում: Ուստի չի բացառվում, որ ինչպես իր վարչապետության երկրորդ շրջանում, որոշ ժամանակ անց, նա հրաժարական կտա:
Վերջին տարիներին Լիբանանն ամենաշատը տուժել է քաղաքական անկայունությունից ու կառավարության իրարահաջորդ փոփոխություններից: 2016 թվականին Միշել Աունի նախագահ դառնալուց հետո, նրա օրոք ձևավորվել է չորս կառավարություն՝ Սաադ ալ-Հարիրի (երկու ժամկետ), Հասան Դիաբի և Նաջիբ Միղաթիի ղեկավարությամբ: Միղաթիի նոր կաբինետը կլինի հինգերորդը վեց տարվա ընթացքում:
Ու թեև խորհրդարանական ընտրություններցիր հետո Միղաթիի նշանակումը վարչապետի պաշտոնում ձեռքբերում է երկրի քաղաքական համակարգի համար և վկայում է այն մասին, որ քաղաքական ուժերը փորձում են կանխել քաղաքական փակուղու առաջացումը, սակայն քաղաքական կայունությունը պահպանելու և երկրի տնտեսական խնդիրները նվազեցնելու գլխավոր պայմանը Միղաթիի ապագա կաբինետին ցուցաբերված աջակցությունն է: