Մեկնաբանություն- Բորելը կայցելի Իրան. Բանակցությունները կվերսկսվե՞ն
ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեպ Բորելը կայցելի Իրան:
Ուրբաթ օրը Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Բորելն Իրանում կհանդիպի ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանի և այլ պաշտոնյաների հետ՝ քննարկելու ՀԳՀԾ-ի և տարածաշրջանային ու միջազգային զարգացումների հետ կապված հարցեր:
Ջոզեպ Բորլեը նույնպես իր թվթիերյան միկլրոբլոգում արած գրառման մեջ հաստատել է այցի մասին լուրը և նշել, որ դիվանագիտությունը ՀԳՀԾ-ի լիարժեք իրագործման միակ ճանապարհն է:
Նա գրել է. «Ես կմեկնեմ Թեհրան՝ որպես Վիեննայի բանակցությունների համակարգող՝ հանդիպելու Իրանի արտգործնախարարի և այլ պաշտոնյաների հետ»։
Բորելի այցի վերաբերյալ լուրերը սկսեցին շրջանառվել հինգշաբթի օրը Թեհրանում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավորրովի և ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանի համատեղ մամուլի ասուլիսից հետո: Անդրադառնալով Իրանի գլխավոր բանակցող Ալի Բաղերիի և ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարի տեղակալ Էնրիկե Մորայի միջև ընթացող խորհրդակցություններին, ինչպես նաև Ջոզեպ Բորելի հետ իր շփումներին՝ Իրանի արտգործնախարարը խոստացել է, որ ՀԳՀԾ-ի շուրջ խորհրդակցությունները շուտով կվերսկսվեն։ .
Բանակցությունները հայտնվեցին փակուղում, քանի որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը, չնայած Թրամփի վարած հակաիրանական առավելագույն քղաքականության ձախողմանը, չչեղարկեց պատժամիջոցները և Իրանին երաշխիքներչ չտրամդարեց առ այն, որ Վաշինգտոնը կրկին դուրս չի գա ՀԳՀԾ-ից:
Իրանը համոզված է, որ տևական համաձայնության կայացման համար նախ պետք է չեղարկվեն պատժամիջոցները և ապահավվեն Թեհրանի շահերը: Իրանը նաև ներկայացրել է այդ կապակցությամբ իր առաջարկներն ու նախաձեռնությունները:
Այս կաապակցությամբ Արևմուտքի երկակի քաղաքականության վառ օրինակ էր վերջերս ԱՄՆ-ի ու Եվրեռյակի կողմից ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդին ներկայացված հակաիրանական բանաձևը և դրա հաստատումը: Ի պատասխան, Իրանն անջատեց երաշխքիային պայմանագրից դուրս իր միջուկային օբեյկտներում տեղակայված ՄԱԳԱՏԷ-ի 27 տեսախցիկները: Բացի այդ, վերջին ամսիներին, ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել ԻԻՀ քաղաքացիների և կազմակերպությունների նկատմամբ:
Եվ այժմ Բորելի այցը Թեհրան, կարող է օգնել բանակցությունները փակուղուց դուրս բերելուն, սակայն պայմանով, որ ԱՄՆ-ն քաղաքական կամք դրսևորի՝ ՀԳՀԾ վերադառնալու համար:
Ուրբաթ առավոտյան Էնրիկե Մորան հրապարակել է Ջոզեպ Բորելի և ԱՄՆ բանակցային թիմի նախագահ Ռոբ Մալիի հետ աշխատանքային ընթրիքի լուսանկարը և հայտարարել, որ ՀԳՀԾ-ի վերականգնման շուրջ բանակցությունները եղել են հանդիպման հիմնական թեմաներից մեկը։ Էնրիկե Մորան, մեջբերելով Ռոբերտ Մալիին գրել է. «ԱՄՆ-ը հանձնառու է վերադառնալ ՀԳՀԾ»։
Հետևաբար, եթե ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն իր հետ Թեհրան բերի ԱՄՆ-ի նոր ուղերձը, իրանցի պաշտոնյաների հետ խորհրդակցությունների արդյունքում կպարզվի թե արդյոք ԱՄՆ-ն իսկապես հավատարի՞մ է ՀԳՀԾ-ին վերադառնալու իր հանձնառությանը և Իրանի նկատմամբ իր քաղաքականությունը փոխելուն թե՝ կշարունակի մնալ բանակցությունների արդյունավորման ճանապարհին առկա հիմնական խոչընդոտը: