Իրանի տնտեսության հուսալի հեռանկարը Արժույթի միջազգային հիմնադրամի տեսանկյունից
Արժույթի միջազգային հիմնադրամի կարգադրիչ տնօրենի առաջին տեղակալ Դևիդ Լիփթոնը Թեհրան կատարած այցի ավարտին հրապարակել է հաղորդագրություն ,որում նշել է,որ Իրանը տնտեսական հուսալի հեռանկար ունի:
«Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի իրագործումը բացառիկ հնարավորություն է ընձեռել ,որպեսզի Իրանը իր խոշոր տնտեսության մեջ կայունության ամրապնդման և ավելի հզոր ու համապարփակ տնտեսական աճ արձանագրելու նպատակով անհրաժեշտ փոփոխություններ իրականացնի», ասված է հաղորդագրության մեջ:
Անդրադառնալով Իրանի կառավարության հաջող գործունեությանը, Լիփթոնը հայտարարել է.«Չնայած միջազգային շրջափակումներին, Իրանին հաջողվել է իր տարեկան գնաճը 45 տոկոսից 2013 թ.-ին հասցնել 8 տոկոսի»:
«Նավթային եկամուտներով , Իրանի տնտեսությունը կարող է զգալի աճ արձանագրել և միջնաժամկետում, ներկայիս հինգ տոկոսից հասցնել 4.5 տոկոսի». ասված է հաղորդագրության մեջ:
Համաշխարհային շուկայում նավթի մեծ առաջարկը և թույլ պահանջարկը նավթ արտահանող երկրներում, այդ թվում Իրանում, սահմանափակել են նավթային եկամուտների հեռանկարները:
Իրանը հստակ հայտարարել է, որ չի պատրաստվում միայն անմշակ նավթ վաճառել, հատկապես , որ վերջին տարիներին նավթի գնի կտրուկ անկումը և նավթային շրջափակումներն Իրանի տնտեսությունն ուղղորդել են դեպի Դիմադրողական տնտեսություն և այն կենտրոնացրել են ոչ-նավթային տնտեսության բաժինների վրա, տարածություն պահպանելով նավթային եկամուտներից:
Այնուամենայնիվ Իրանի տնտեսությունը դիմագրավում է բազում դժվարություններ: 11-րդ կառավարությունը մինչ այժմ փորձել է սանձել ինֆլյացիան ու հաջողել է այս բնագավառում,բայց արտադրության սեկտորներում կա լճացում, ինչի հավաստիքն է Արժույթի միջազգային հիմնադրամի կարգադրիչ տնօրենի առաջին տեղակալի այցի ավարտին հրապարակված հաղորդագրությունը:
Այդ հաղորդագրությունը ցույց է տալիս, որ Իրանի տնտեսությունը հայտնվել է ճիշտ ուղու վրա և բոլոր բաժիններում առաջընթաց կա։ Իսկ ավելի շոշափելի առաջադիմություններն ավելի ազդեցիկ ռազմավարությունների կարիք ունեն :
Իրանի տնտեսական խնդիրների մի մասը երկրի ներսից են բխում և պետք է արժութային ու բանկային համակարգում բարեփոխումներ իրականացնելով արտադրության բաժնում ամրապնդել ներքին կապիտալների ակտիվացման ոլորտը: Այս խնդիրների մի մասը բխում է Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի իրագործման շրջանակներում ԱՄՆ-ի ու Եվրոպական երկրների թույլ տված խափանարարություններից :
Այդ խափանարարություններից են Իրանի հետ եվրոպական բանկերի համատեղ գործունեությունը վերսկսելու ճանապարհին առկա խոչընդոտները:
ԱՄՀ-ի հաղորդագրությունը մի կողմից կարելի է համարել Իրանի տնտեսական առաջընթացի ապացույցը, իսկ մյուս կողմից կարելի է ասել, որ Արժույթի միջազգային հիմնադրամի կարգադրիչ տնօրենի առաջին տեղակալ` Դևիդ Լիփթոնի Թեհրան կատարած այցը և Իրանի պաշտոնատարների հետ նրա բանակցությունները՝ հարմար առիթ են՝ ԻԻՀ և այս համաշխարհային կառույցի ծրագրերը ուրվագծելու համար, ինչը դրական ազդեցություն է ունենալու Իրանի տնտեսական հեռանկարների վրա: