Մեկնաբանություն. Ընդգծվել է անկախ Արևմուտքից Իրան-Ռուսաստան ֆինանսական փոխանակումների իրականացման անհրաժեշտությունը
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է, որ Իրանի և Ռուսաստանի միջև ֆինանսական փոխանակումները պետք է ընդլայնվեն՝ անկախ Արևմուտքի ֆինանսական փոխանակումների համակարգից։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին չորեքշաբթի օրը Թուրքմենստանում մերձկասպյան երկրների գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է.-«Այս անկախ ֆինանսական համակարգի արդյունքում որևէ երկիր չի կարողնա ազդել կամ ճնշում գործադրել դրա վրա»:
Իրանը և Ռուսաստանը, որոնք դեմ են միջազգային ասպարեզում միակողմանիությանը, տարբեր պատրվակներով յուրաքանչյուրը ենթարկվում է համապատասխանաբար Արևմուտքի և ԱՄՆ-ի տնտեսական պատժամիջոցներին: Պատժամիջոցներ և սպառնալիքներ կիրառելու ԱՄՆ-ի ջանքերը հակառակ արդյունք են տվել, քանի որ բացի Իրանի և Ռուսաստանի միջև զարգացող քաղաքական հարաբերություններից, ընդլայնվում են նաև երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունները: Իրան-Ռուսաստան ապրանքաշրջանառության ծավալը 2021 թվականին աճել է 80 տոկոսով և կազմել մոտ 4 մլրդ դոլար, ինչն աննախադեպ է:
Իրանի Իսլամական Հանրապետությունը և Ռուսաստանը խորհրդակցություններ են վարում Swift-ից դուրս ֆինանսական գործարքների համակարգը օգտագործելու համար՝ նպատակ ունենալով հեշտացնել տնտեսական և առևտրային հարաբերությունները:
Մոսկվան BRICS խմբին առաջարկել է ներմուծման և արտահանման համար օգտագործել իր արժութային միատարր համակարգը: Իրանը ևս BRICS-ին անդամակցելու հայտ Է ներկայացրել:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այս կապակցությամբ ասել է.«Իրանն արժանի է անդամակցել BRICS-ին,ինչը շատ արժեքավոր է»։
BRICS- խմբի երկրներն են՝ Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը:
Առևտրային համագործակցության զարգացումը, երկարաժամկետ համագործակցության ընդլայնումը և պատժամիջոցների չեզոքացմանն ուղղված որոշ խոչընդոտների վերացումը գտնվում են Իրանի և Ռուսաստանի իշխանությունների օրակարգում: Երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության ոլորտներից են էներգիայի, ներառյալ սվոպների բնագավառում համագործակցությունը, Թուրքմենստանի և Ղազախստանի միջոցով Իրանի երկաթուղու Ռուսաստանին միացումը և տարանցիկ փոխանակումների ընդլայնումը, ինչպես նաև Իրանի հետ Ռուսաստանի մաքսային գործունեությունը:
Ողջունելով տնտեսական հարաբերությունների ընդլայնմանն ուղղված Իրանի նախագահի առաջարկները՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է.«Իրան-Ռուսաստան հարաբերություններն իսկապես խորն են և ունեն ռազմավարական բնույթ»։ Միայն անցած տարի (2021 թ.) երկու երկրների միջև ֆինանսական փոխանակումների շրջանառությունն աճել է 81 տոկոսով, իսկ այս տարվա առաջին ամիսներին՝ ևս 31 տոկոսով,ինչն ուրախալի է և բխում է երկու երկրների շահերից։
Իրանի և Ռուսաստանի միջև բանկային և դրամավարկային հարաբերությունների ամրապնդման ուղղված անհրաժեշտ մեխանիզմներ գտնելը որոնք չեն ազդվի Արևմուտքի ճնշումներից և կգործեն անկախ շրջանակներում՝ կամրապնդեն երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունները և կհեշտացնեն երկու կողմերի միջև համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունների օգտագործման պայմանները։
Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին ասել է,-«Ֆինանսական և բանկային համագործակցության ոլորտում երկու երկրների բանկային և տնտեսական ոլորտի պաշտոնյաները մշտական կապի մեջ են միմյանց հետ, և, ինչպես երևում է, մոտ ապագայում ականատես կլինենք երկու երկրների պաշտոնյաների հանդիպմանը՝ հավանական խնդիրների լուծման նպատակով»: