ԱՄՆ նախագահի հերթական սայթաքումը. Բայդենը Շվեյցարիան շփոթել է Շվեդիայի հետ
Հուլիս 01, 2022 13:25 Asia/Tehran
Հինգշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում, ԱՄՆ նախագահն ասել է, որ զանգահարել է Շվեյցարիայի ղեկավարին՝ քննարկելու ՆԱՏՕ-ին անդամակցելու համար 200 տարի շարունակվող չեզոք դիրքորոշումցի հրաժարվելու հարցը:
Բայդենն ասել է. «Ամերիկյան մամուլից ոմանք հիշում են այն ժամանակները, երբ Ֆինլանդիայի նախագահը զանգահարեց ինձ և հարցրեց, թե կարող է գալ և տեսնել ինձ: Հաջորդ օրը նա եկավ և ասաց. «Դուք աջակցու՞մ եք իմ երկրին անդամակցել ՆԱՏՕ-ին»: Նա նաև առաջարկեց կապվել Շվեյցարիայի ղեկավարի հետ»։
ԱՄՆ նախագահն անմիջապես ուղղեցլ է իր սխալը՝ կատակով ավելացնելով. «Շվեյցարիա՞, Աստված իմ, ես իսկապես անհանգստացած եմ ՆԱՏՕ-ի ընդլայնմամբ և դաշինքին Շվեդիան միանալու հարցով»:
Պիտակ