Մեկնաբանություն- Իրանի արտգործնախարարի այցը Դամասկոս, տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու փորձ է
ԻԻՀ ԱԳ նախարարը մեկնել է Դամասկոս՝ երկկողմ հարաբերությունները վերահաստատելու և Սիրիայի իշխանությունների հետ տարածաշրջանային և միջազգային խնդիրների շուրջ տեսակետներ փոխանակելու նպատակով։
Դամասկոս այցիցի առաջ, հունիսի 27-ին, Թուրքիա կատարած այցի ընթացքում, Ամիր Աբդոլլահյանը բանակցել է այս երկրի պաշտոնյաների հետ տարածաշրջանում, այդ թվում՝ Սիրիայում տեղի ունեցող զարգացումների շուրջ։
Դամասկոսի պօդանավակայանում լրագորղների հետ ճեպազրույցում, Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իրանը դեմ է Սիրիայում ցանկացած ռազմական գործողության։
Թուրքիայի նախագահը հայտարարել է Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողություն սկսելու մասին, որը նա անվանում է «անվտանգ գոտի» Սիրիայի սահմանին։

Ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով Սիրիայի հյուսիսի և Իրաքի վրա Թուրքիայի հարձակումները տարածաշրջանի վիճելի հարցերից են։ Իրանը պնդում է սիրիական խնդիրները քաղաքական ճանապարհով լուծելու անհրաժեշտության վրա: Այդ կապակցությամբ, Ամիր Աբդոլլահյանն ասել է.«Մենք քաղաքական լուծումը համարում ենք Թուրքիայի անվտանգության մտահոգությունները նվազեցնելու միակ ճանապարհը, և կարևորելով ռազմական գործողություններից խուսափելու անհրաժեշտությունը՝ պատրաստ ենք առաջնորդություն ստանձնել արդյունավետ երկխոսության դյուրացման գործում»:
Իրանի Իսլամական Հանրապետության տեսակետից կարևոր է պահպանել Սիրիայի անվտանգությունն ու կայունությունը և այս երկրի ազդեցիկ ներկայությունը տարածաշրջանային հավասարումներում։ Իրանն առանցքային դեր է խաղում արտաքին ներխուժմանը և համատարած պատերազմին դիմակայելու հարցում, որը ստեղծվել է տարածաշրջանի բազմաթիվ երկրների մասնակցությամբ Սիրիայի դեմ։
Սիրիայի և Իրանի հարաբերությունները զարգանում են քաղաքական, տնտեսական, առևտրային և մշակութային ոլորտներում, և երկու երկրները կիսում են ընդհանուր տեսակետը տարածաշրջանային բազմաթիվ խնդիրների վերաբերյալ, այդ թվում՝ դեմ են արտաքին ագրեսիային և Սիոնիստական ռեժիմի հետ արաբական և իսլամական հարաբերությունների կարգավորմանը:
Չնայած որոշ տարաձայնություններին, Իրանն ու Թուրքիան նաև համակարծիք են տարածաշրջանային շատ այլ հարցերի շուրջ, այդ թվում՝ աջակցելու զինադադարին և Եմենում մարդասիրական շրջափակման վերացմանը, ինչպես նաև պաղեստինյան խնդրին: Որդեգրելով անկախ քաղաքականություն, հակադրվելով տարածաշրջանում արտաքին միջամտությանը և ընդգծելով քաղաքական լուծումները՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես քայլեր է ձեռնարկել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման ուղղությամբ։ Իրանն Արևմտյան Ասիայի կայունության հիմնական առանցքներից մեկն է: Նկատի ունենալով Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական ներխուժման հավանականությունը՝ Իրանի դիվանագիտական համակարգը լարվածությունը վերահսկելու հարցում ակտիվ դեր է խաղում, և Իրանի արտգործնախարարի այցն Անկարա և Դամասկոս կարելի է գնահատել այս համատեքստում։
Ամիր Աբդոլլահյանն ասել է.«Սիրիա կատարած իմ ուղևորության մի մասն իրականացվում է Սիրիայի և Թուրքիայի միջև տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման նպատակով՝ որպես երկու երկրներ, որոնց հետ Իրանի Իսլամական Հանրապետությունը կարևոր հարաբերություններ ունի»: