Մեկնաբանություն- Մեկնարկել է Իրան-ԵԱՏՄ բանակցությունների հինգերորդ փուլը
Հինգշաբթի օրը Սպահանումմ մեկնարկել է Իրան-ԵԱՏՄ բանակցությունների հինգերորդ փուլը՝ գործող արտոնյալ առևտրի համաձայնագիրը ազատ առևտրի համաձայնագրի վերածելու հարցի քննարկման նպատակով:
Ըստ Ազատ առևտրի մասին համաձայնագրի՝ նախատեսվում է ապրանքների 80 տոկոսի փոխանակումն իրականցնել զրոյական մաքսատուրքով: Բանակցությունները կավարտվեն այսօր: Կողմերը հույս ունեն վերջնական տեսքի բերել համաձայնագրի տեքստը և ապրանքատեսակների անունների ցանկերը, որպեսզի պաշտոնայները ստորագրեն փաստաթութղթը:
Իրանի 13-րդ կառավարության արտաքին քաղաքականության մեջ կարևորվում է հարևանների և այլ երկրների հետ առևտրային հարաբերությունների ընդլայնումը: Հետևաբար, առևտրային հարաբերությունների ընդլայնման ծրագիրը մշակվում է այնպիսի տարածաշրջանային կառույցների շրջանակում, ինչպես՝ ԵԱՏՄ, ՌՀԿ, ՇՀԿ, և Իրանի հարևությամբ գտնվող երկրների հնարավորությունները հաշվի առնելով:
Մեկ տարի առաջ, երբ 13-րդ կառավարությունը սկսեց իր աշխատանքը, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու համար Իրանի բանակցությունների գործընթացը արագացավ: Մյուս կողմից ընդլայնվեց նաև Իրանի և ԵԱՏՄ անդամների միջև առևտրային փոխանակումների ծավալը, հստակ տեսլական ապահովելով Իրանի համար։
Իրանի ու ԵԱՏՄ-ի միջև շուրջ 3 տարի գործող արտոնյալ առևտրի համաձայնագիրը դրական է ազդել դեպի միության անդամ երկրների ԻԻՀ արտահանման ծավալների ավելացման վրա։ Իսկ երկու կողմերի միջև ապրանքների 80%-ի փախանակման համար մաքսատուրքերի ամբողջական վերացմամբ, ակնկալվում է, որ Իրան-ԵԱՏՄ առևտուրն ավելի կընդլայնվի։
ԵԱՏՄ-ն այս պահին ունի 5 անդամ: Հիմնական անդամներն են Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը, որոնք 2014 թվականի մայիսի 29-ին ստորագրել են Եվրասիական տնտեսական միության պայմանագիրը: Հայաստանի և Ղրղզստանի միանալուց հետո, 2015 թվականի հունվարի 1-ից պայմանագիրն ուժի մեջ է մտել։ Միությունն ունի 1900 միլիարդ դոլար համախառն ներքին արդյունք, առաջին տեղում է նավթի արդյունահանման ծավալներով, երկրորդ տեղում՝ գազի արդյունահանման և չորրորդ տեղում էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում: Միությունը համարվում է աշխարհի ամենազարգացող ներդրումային շուկաներից մեկը։
Իրանը, Վիետնամը և Սերբիան ԵԱՏՄ-ի հետ ունեն առևտրային համաձայնագիր, իսկ ավելի քան 40 երկրներ դիմել են՝ ազատ առևտրի համաձայնագիր կնքելու համար։
ԵԱՏՄ պայմանագրի համաձայն՝ անդամ երկրները նախատեսում են մինչև 2025 թվականը Ղազախստանում ստեղծել ընդհանուր ֆինանսական շուկա՝ բանկային, ապահովագրական և բաժնետոմսերի ոլորտներում, ինչպես նաև «անդրազգային ֆինանսական համակարգ»: Հաշվի առնելով միության անդամների, հատկապես Ռուսաստանի դժգոհությունը միջազգային բորսաներում դոլարի գերակայությունից և ռուսական SWIFT-ի ստեղծման այս երկրի նախաձեռնությունը, միջազգային ասպարեզում միության անդամների գործողությունները համահունչ են Իրանի դրամավարկային քաղաքականությանը։
Հաշվի առնելով, որ Իրանի և Ռուսաստանի միջև ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրին միանալու բանակցությունների կարևոր մասն ավարտվել է, ակնկալվում է, որ Իրանի միանալու գործընթացը կավարտվի մինչև այս տարվա վերջ։ Ռուսաստանը կենտրոնական դեր է խաղում այս միությունում: Իսկ քանի որ Թեհրանն ու Մոսկվան համաձայնության են եկել «Հյուսիս-Հարավ» միջանցքով 10 միլիոն տոննա ռուսական ապրանքների տարանցման մանրամասների շուրջ, դա Իրանին լավ հնարավորորթյուններ է ընձեռում:
Ռազմավարական հարցերով փորձագետ Ռեզա Մոմենզադեն ասում է. «ՇՀԿ-ին Իրանի մշտական անդամակցությունը տարածաշրջանային այլ կառույցների, այդ թվում՝ ԵԱՏՄ-ի հետ միասին, հնարավորորթյուն է ստեղծում արդյունավետ պայքարել ամերիկյան միակողմանիության դեմ»: