Մեկնաբանություն. Դոհայի բանակցություններից մեկ շաբաթ անց, Կատարի արտգործնախարարն այցելել է Իրան
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i176496-Մեկնաբանություն._Դոհայի_բանակցություններից_մեկ_շաբաթ_անց_Կատարի_արտգործնախարարն_այցելել_է_Իրան
Չորեքշաբթի օրը, Կատարի ԱԳ նախարարը ժամանել է Իրան՝ իր իրանցի գործընկերոջ հետ բանակցությունների նպատակով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 06, 2022 12:31 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Դոհայի բանակցություններից մեկ շաբաթ անց, Կատարի արտգործնախարարն այցելել է Իրան

Չորեքշաբթի օրը, Կատարի ԱԳ նախարարը ժամանել է Իրան՝ իր իրանցի գործընկերոջ հետ բանակցությունների նպատակով:

ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ասել է. «Կատարի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մոհամմադ բին Աբդուլռահման Ալ Թանիի և Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հանդիպմանը, երկկողմ հարաբերություններից բացի, կքննարկվեն նաև տարածաշրջանային ու միջազգային մի շարք հարցեր»:

 

Կատարն Իրանի արտաքին քաղաքականության մեջ առաջնահերթություն ունեցող երկրներից է: Երկու իսլամական երկրները գտնվում են Պարսից ծոցի կարևոր ու զգայուն տարածաշրջանում  և ունեն միանման դիրքորոշում տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ:

Վերջին տարիներին, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Բահրեյնի և Եգիպտոսի կողմից Կատարի դեմ պատժամիջոցների սահմանումից և այդ երկրի ժողովրդին ու կառավարությանն աջակցելու վերաբերյալ Իրանի հայտարարությունից հետո,   երկու երկրների քաղաքական հարաբերությունները հասել են ավելի բարձր մակարդակի։

Սույն թվականի փետրվարի 21-ին ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին, իր չորրորդ արտասահմանյան այցն իրականացրեց Կատար: Փորձագետների ու վերլուծավբանների կարծիքով, Ռայիսիի այցը Կատար, բազմաթիվ ձեռքբերումներ է ունեցել քաղաքական, տնտեսական, մշակութային և անվտանգության ոլորտներում: Այցի ընթացքում երկու երկրների միջև ստորագրվել  է  14 փոխըմբռնման հուշագիր՝ ավիացիայի, նավագնացության, առևտրի, լրատվամիջոցների, վիզաների չեղարկման, էլեկտրաէներգիայի, ստանդարտների, կրթության և մշակույթի ոլորտներում: Այս այցիցի հետո  երկու երկրների իշխանությունների միջև  խորհրդակցությունների ծավալներն աճել են նպատակ ունենալով ընդլայնել համագործակցությունը երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցերում։

Կատարի ԱԳ նախարարի այսօրվա այցը Թեհրան  տեղի է ունենում   հունիսի 28-ին և 29-ին Դոյահում Եվրամիության միջնորդությամբ: կայացած Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցություններից հետո: 

Նշելով, որ բանակցությունները եղել են դրական ու կառուցողակլան, և անդրադառնալով բանակցող պատվիրակությունների հետ իր առանձին հանդիպումներին, Կատարի ԱԳ նախարարը հավելել է, «Կարևորելով բանակցությունների այս փուլը, Կատարը ջանք չի խնայի  Իրանի համար ցանկալի արդյունքների հասնելու և բոլոր կողմերի՝ իրենց պարտավորություններին վերադարձնելու ուղղությամբ»։

Թեև Իրանը հայտարարել է, որ կայուն համաձայնության հասնելու համար Վաշինգտոնը պետք է իրատեսություն դրսևորի և կայացնի քաղաքական որոշումներ ու այդ կապակցությամբ ներկայացրել է համապատասխան նախաձեռնություններ, սակայն ամերիկացի պաշտոնյաները պնդում են, որ Իրանը Դոհայի բանակցություններում  ՀԳՀԾ-ից դուրս պահանջներ է բարձրացրել, որոնք վկայում են  միջուկային համաձայնագրին վերադառնալու հարցում Թեհրանի անլրջության մասին:

Այս համատեքստում ԱՄՆ արտաքին գործերի նախարարության խոսնակ  Նեդ Փրայսը երեքշաբթի  օրը հայտարարել է, որ Վաշինգտոնն այս պահին մտադիր չէ Իրանի հետ անուղղակի բանակցությունների հերթական փուլն անցկացնել։

Սակայն հակաիրանական պատժամիջոցների չեղարկմանն ուղղված ջանքերի վերաբերյալ շեյխ Մոհամմադ բեն Աբդուլռահման Ալ-Թանիի հայտարարությունը վկայում է, որ Թեհրանում նրա բանակցությունների առանցքում լինելու է նաև այդ հարցը: