Իրան-Եվրոպա ՝ փոխադարձ հնարավորություններ
Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի իրագործումից հետո , Իրանի և Եվրոպայի միջև համագործակցության մեծ հնարավորություններ են ստեղծվել , որոնք կարող են խթանել երկկողմ և բազմակողմանի հարաբերությունների զարգացումը :
Եվրոպացիները լավագույնս գնահատում են այդ առիթները : Առ այսօր եվրոպական մի քանի երկրների , ինչպես Գերմանիայի , Իտալիայի և Ֆրանսիայի պատվիրակությունները, այցելել են Իրան : Իրան էր այցելել նաև Խորվաթիայի նախագահ Քոլինդա Գրաբար Քիթարովիչի գլխավորած քաղաքական ու տնտեսական բրձրաստիճան պատվիրակությունը : Թեհրանում կայացել է ԻԻՀ նախագահի հետ պատվիրակության հանդիպումը :
Հանդիպմանը կողմերը կարևորել են երկկողմ , տարածաշրջանային ու միջազգային հարաբերությունների ու համագործակցությունների զարգացումն ու ընդլայնումն ՝ ընդգծելով առկա հնարավորություններից օգտվելու անհրաժեշտությունը: Այցի ընթացքում ստորագրվել են փոխըմբռնման մի քանի հուշագրեր : Համագործակցությունների զարգացման նախապայմանն է աջակցումը տնտեսական ոլորտի ակտիվիստներին , անհրաժեշտ նախադրյալների ստեղծումը և համատեղ ռազմվարության մշակումը : Այս շրջանաներում , արդյունաբերական , գիտական, մշակութային և համալսարանական դաշտում ներդրումների մեծ հնարավորություններ կան : Իրանի և Խորվաթիայի համալսարաններում հնարավոր է ակտիվացնել երկու երկրի լեզուների ուսուցման ամբիոնները :
Իրանի և Խորվաթիայի նախագահների հանդիպմանը կարևորվել է նաև ահաբեկչության դեմ պայքարին ուղղված համագործակցությունը : Այսօր ահաբեկչությունը համարվում է բոլոր երկրների ընդհանուր գերխնդիրն ու սպառնալիքը :
Իրանի նախագահը քննադատելով այդ կապակցությամբ արևմուտքի կիրառած երկակի քաղաքականությունը , նշել է, որ արևմտյան որոշ երկրների միջամտությունը տարածաշրջանի խնդիրների արմատն է: Նա հավել է. «Ահաբեկչության դեմ պայքարը պետք է դուրս գա ցուցադրական ձևաչափից ՝ դառնալով գործնական քայլ» :
Հասան Ռոհանիի հավաստմամբ , Իրանը և Խորվաթիան կարող են այդ ոլորտում համագործակցել բռնությունից ու ծայրահեղականությունից զերծ աշխարհ կերտելու և Wave անվան ներքո համագործակցել ՄԱԿ-ի բանաձևի ուղղությամբ : Ինչպես ԻԻՀ նախագահն է ասել , տարածաշրջանային հանգամանքները կրոնների հետևորդներին թելադրում են լինել միասնական ու զորակցել իրար:
Անտարակույս , Իրանը և Եվրամիությունը ՝ հատկապես Խորվաթիան, կարող են օգնել այդ նպատակի իրագործմանը : Իրանի նախագահը կարևորել է այն հանգամանքը, որ Խորվաթիայի նախագահին այցի ընթացքում ուղեկցում է Զագրեբի ավագ մուֆթին, ինչը փաստում է, որայդ երկրի կառավարությունը կարևորություն է տալիս աստվածային կրոններին, այդ թվում նաև իսլամին: «Իսլամ կրոնի պաշտոնական ճանաչումը նպաստելու է Խորվաթիայում ներքին միասնությանը և իսլամ աշխարհի հետ այդ երկրի կապերին». ասել է նա :
Անդրադառնալով Խորվաթիայում իսլամը որպես կրոն ճանաչելու հարյուրամյակին , այդ երկրի նախագահն ասել է .-«Մենք հպարտ ենք, որ այն ժամանակաշրջանում երբ Եվրապայում տարածվում է իսլամաֆոբիան և բռնությունը , Խորվաթիայում տարբեր կրոնների հետևորդներն ապրում են իրար կողքի ՝ խաղաղ պայմաններում» :