Մեկնաբանություն-Եվրոպան ու ԱՄՆ-ն հայտնվել են Ուկրաինայի ճահճում
Պատժամիջոցները, որոնք պետք է պարտություն բերեին Պուտինին, այժմ Եվրոպայում հանգեցրել են գազի գնի 700 տոկոս աճին, ամերիկյան ֆինանսական շուկաների 30 տոկոս անկմանը և կանաչ մայրցամաքում առաջացրել են տնտեսական փոթորիկ։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը չորեքշաբթի օրը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում գտնվող Եվրախորհրդարանում հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է պատրաստվի ռուսական գազի ներկրման ամբողջական դադարեցմանը:
Ամերիկյան JP Morgan բանկի փորձագետները զգուշացրել են, որ եթե Ռուսաստանը հում նավթի օրական արդյունահանումը կրճատի 5 միլիոն բարելով, ապա նավթի գինը ներկայիս 110 դոլարից կարող է հասնել 380 դոլարի։
Ամերիկյան ֆինանսական շուկաներն այս տարի վառելիքի գների աճից և գնաճից հետո բախվել են 30 տոկոսով ցուցանիշի անկման։ Financial Times-ը հաղորդել է, որ Եվրոպայում էլեկտրաէներգիայի գինը քառապատկվել է գազի գնի բարձրացման պատճառով: Bloomberg-ն իր զեկույցում նշել է. «Հրապարակված վիճակագրության համաձայն՝ անցած տարվա համեմատ, ներկայումս Եվրոպայում գազի գինն աճել է 700 տոկոսով»։
Էներգետիկայի ոլորտում տիրող ճգնաժամի հիմնական պատճառներից մեկը ուկրաինական պատերազմն է, որն սկիզբ է առել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառմամբ։
Միացյալ Նահանգները և Եվրոպան փետրվարի 24-ին երբ սկսվեց ռուսական հարձակումը Ուկրաինայի վրա, պատժամիջոցներ կիրառեցին հազարավոր ռուսական հաստատությունների, ընկերությունների և պաշտոնյաների նկատմամբ: Սակայն, չնայած այս բոլոր պատժամիջոցներին, Ուկրաինայում պատերազմը շարունակվում է, և Ռուսաստանը վերջերս հայտարարել է Ուկրաինայի արևելքում գտնվող Լուգանսկ նահանգի նկատմամբ լիակատար վերահսկողության մասին։
Ուկրաինայի հարավում և արևելքում շատ ռազմավարական տարածքների նկատմամբ Ռուսաստանի վերահսկողության պայմաններում որոշ ոլորտներում, օրինակ՝ էներգետիկայի ոլորտում, պատժամիջոցներն ավարտվել են նույնիսկ հօգուտ Ռուսաստանի:
Միջազգային էներգետիկ գործակալությունը հայտարարել է, որ մայիսին Ռուսաստանում հում նավթի արդյունահանումն աճել և հասել է մոտ 10,550,000 բարելի։ Սա նշանակում է, որ Ռուսաստանի նավթային եկամուտը մայիսին ապրիլի համեմատ աճել է 11 տոկոսով և հասել մոտ 20 մլրդ դոլարի։
Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեպ Բորելը վերջերս մի հոդվածում նշել է, որ Եվրամիության կողմից զգացված էներգետիկ ճգնաժամն այն գինն է, որն այս միությունը պետք է վճարի ժողովրդավարության պաշտպանության և Բրյուսելում քաղաքական որոշումների վրա ռուսական ազդեցության դադարեցման համար»:
Ռուսաստանի Ազգային անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը չորեքշաբթի օրն իր թելեգրամյան ալիքում արած գրառման մեջ ծիծաղելի և անիմաստ է որակել Մոսկվային պատժելու արևմտյան երկրների գաղափարն ու մտածելակերպը, ասելով,որ նրանք,ովքեր սպանում են մարդկանց և մնում են անպատիժ և պատերազմական ոճրագորություն են թույլ տալիս, բայց նրանց կողմից ֆինանսավորվող միջազգային կառույցներում, չպե՞տք է իրական պատասխանատվության ենթարկվեն:
Մեդվեդևը նկատի ունի Global Research-ի հետազոտության արդյունքները, որոնց համաձայն՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ԱՄՆ-ն ավելի քան 20 միլիոն մարդ է սպանել 37 երկրներում։ Եթե միջազգային կառույցները պասիվ չգործեին Վիետնամում, Իրաքում, Աֆղանստանում, Սիրիայում և աշխարհի այլ մասերում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից կատարված հանցագործությունների նկատմամբ, միգուցել աշխարհում այսպիսի քաոսային վիճակ չէր տիրի: