Մեկնաբանություն-Եվրոպան ու ԱՄՆ-ն հայտնվել են Ուկրաինայի ճահճում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i176604-Մեկնաբանություն_Եվրոպան_ու_ԱՄՆ_ն_հայտնվել_են_Ուկրաինայի_ճահճում
Պատժամիջոցները, որոնք պետք է պարտություն բերեին Պուտինին, այժմ Եվրոպայում հանգեցրել են գազի գնի 700 տոկոս աճին, ամերիկյան ֆինանսական շուկաների 30 տոկոս անկմանը և կանաչ մայրցամաքում առաջացրել են տնտեսական փոթորիկ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 07, 2022 13:21 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-Եվրոպան ու ԱՄՆ-ն հայտնվել են Ուկրաինայի ճահճում

Պատժամիջոցները, որոնք պետք է պարտություն բերեին Պուտինին, այժմ Եվրոպայում հանգեցրել են գազի գնի 700 տոկոս աճին, ամերիկյան ֆինանսական շուկաների 30 տոկոս անկմանը և կանաչ մայրցամաքում առաջացրել են տնտեսական փոթորիկ։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը չորեքշաբթի օրը  Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում գտնվող  Եվրախորհրդարանում հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է պատրաստվի ռուսական գազի ներկրման ամբողջական դադարեցմանը:

Ամերիկյան JP Morgan բանկի փորձագետները զգուշացրել են, որ եթե Ռուսաստանը հում նավթի օրական արդյունահանումը կրճատի 5 միլիոն բարելով, ապա նավթի գինը ներկայիս 110 դոլարից կարող է հասնել 380 դոլարի։

Ամերիկյան ֆինանսական շուկաներն այս տարի վառելիքի գների աճից և գնաճից հետո բախվել են 30 տոկոսով  ցուցանիշի անկման։ Financial Times-ը հաղորդել է, որ Եվրոպայում էլեկտրաէներգիայի գինը քառապատկվել է գազի գնի բարձրացման պատճառով: Bloomberg-ն իր զեկույցում նշել է. «Հրապարակված վիճակագրության համաձայն՝ անցած տարվա  համեմատ, ներկայումս Եվրոպայում գազի գինն աճել է  700 տոկոսով»։

Էներգետիկայի ոլորտում  տիրող ճգնաժամի հիմնական պատճառներից մեկը ուկրաինական պատերազմն է, որն սկիզբ է առել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառմամբ։

Միացյալ Նահանգները և Եվրոպան  փետրվարի 24-ին երբ սկսվեց ռուսական հարձակումը Ուկրաինայի վրա, պատժամիջոցներ  կիրառեցին հազարավոր ռուսական հաստատությունների, ընկերությունների և պաշտոնյաների նկատմամբ: Սակայն, չնայած այս բոլոր պատժամիջոցներին, Ուկրաինայում պատերազմը շարունակվում է, և Ռուսաստանը վերջերս հայտարարել է Ուկրաինայի արևելքում գտնվող Լուգանսկ նահանգի նկատմամբ լիակատար վերահսկողության մասին։

Ուկրաինայի հարավում և արևելքում շատ ռազմավարական տարածքների նկատմամբ Ռուսաստանի վերահսկողության պայմաններում որոշ ոլորտներում, օրինակ՝ էներգետիկայի ոլորտում, պատժամիջոցներն ավարտվել են նույնիսկ հօգուտ Ռուսաստանի:

Միջազգային էներգետիկ գործակալությունը հայտարարել է, որ մայիսին Ռուսաստանում հում նավթի արդյունահանումն աճել և  հասել է մոտ 10,550,000 բարելի։ Սա նշանակում է, որ Ռուսաստանի նավթային եկամուտը մայիսին ապրիլի համեմատ աճել է 11 տոկոսով և հասել մոտ 20 մլրդ դոլարի։

Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեպ Բորելը վերջերս մի հոդվածում նշել է, որ Եվրամիության կողմից զգացված էներգետիկ ճգնաժամն այն գինն է, որն այս միությունը պետք է վճարի ժողովրդավարության պաշտպանության և Բրյուսելում քաղաքական որոշումների վրա ռուսական ազդեցության դադարեցման համար»:

Ռուսաստանի Ազգային անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը չորեքշաբթի օրն իր թելեգրամյան  ալիքում  արած գրառման մեջ ծիծաղելի և անիմաստ է որակել Մոսկվային պատժելու արևմտյան երկրների գաղափարն ու մտածելակերպը, ասելով,որ նրանք,ովքեր սպանում են մարդկանց և մնում են անպատիժ և պատերազմական ոճրագորություն են թույլ տալիս, բայց նրանց կողմից ֆինանսավորվող միջազգային կառույցներում, չպե՞տք է իրական պատասխանատվության  ենթարկվեն:

Մեդվեդևը նկատի ունի Global Research-ի հետազոտության արդյունքները, որոնց համաձայն՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ԱՄՆ-ն ավելի քան 20 միլիոն մարդ է սպանել 37 երկրներում։  Եթե միջազգային կառույցները պասիվ չգործեին Վիետնամում, Իրաքում, Աֆղանստանում, Սիրիայում և աշխարհի այլ մասերում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից կատարված հանցագործությունների նկատմամբ, միգուցել աշխարհում այսպիսի  քաոսային վիճակ չէր տիրի: