Մեկնաբանություն- Իշխանության ճգնաժամ Բրիտանիայում. Ջոնսոնը հեռանում է
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հրաժարական է ներկայացրել Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնից:
Ավելի քիչ քան երեք տարի առաջ, Ջոնսոնի գլխավորությամբ, Պահպանողական կուսակցությունը տոնեց 1987թ հետո իր ամենամեծ հաղթանակը խորհրդարանական ընտրություններում: 2 տարի 349 օր անց, սակայն, Բորիս Ջոնսոնը հայտարարեց վարչապետի պաշտոնից հրաժարվելու մասին: Նա նշել է, որ կշարունակի ժամանակավոր պաշտոնակատարի աշխատանքը մինչև նոր վարչապետի նշանակումը: Նա կշարունակի ղեկավարել որպես «կառավարության ղեկավար»:
Բրիտանական Պահպանողական կուսակցությունը ներկայումս զբաղեցնում է Համայնքների պալատի տեղերի մեծամասնությունը, ինչի շնորհիվ, կուսակցության ղեկավարը դառնում է երկրի վարչապետ: Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ կհրապարակվի կուսակցության նոր առաջնորդի ընտրության ծրագիրը: Սակայն ի՞նչն է ստիպել 2019թ ընտրություններում հաղթանակ տարած Ջոնսոնին, լքել Դաունինգ սթրիթ 10 հասցեում գտնվող իր գրասենյակը:
«Պինչերի սկանդալն» անկասկած Բրիտանիայում առաջացած իշխանության ճգնաժամի ամենակարեւոր գործոններից մեկն է։ Բորիս Ջոնսոնի կառավարությունը քննադատության է ենթարկվել Պահպանողական կուսակցության փոխնախագահ և խորհրդարանում պահպանողական ներկայացուցիչների գործունեության մոնիտորինգի համար պատասխանատու Քրիս Պինչերի վարքագծի պատճառով։ Պինչերը մեղադրվում է երկու տղամարդու նկատմամբ ոտնձգություն իրականացնելու մեջ: Սակայն նրան ուղղվել են նաև ավելի հին վաղեմություն ունեցող այլ մեղադրանքներ:
Կորոնավիրուսի սահմանափակումների գագաթնակետին վարչապետի շենքում խնջույքի մասին բացահայտումը, որը հայտնի է Partygate անունով, նույնպես բողոքի և ճնշումների ալիք բարձրացրեց և նպաստեց Բորիս Ջոնսոնի հրաժարականին:
Մեկ այլ պատճառ կարելի է համարել կենսապայմանների թանկացումն ու հարկերի ավելացումը: 2022 թվականին Մեծ Բրիտանիայում գնաճը հասել է 9,1 տոկոսի, որը վերջին 40 տարիների ընթացքում ամենաբարձր մակարդակն է:
Լեյբորիստների առաջնորդ Քեյր Սթարմերն ասում է. «Վերջին տասնամյակների ընթացքում կենսապայմանների վատթարագույն ճգնաժամի պայմաններում, կառավարությունը որոշում է կայացնում բարձրացնել աշխատողների եկամտահարկը»:
Բորիս Ջոնսոնը Պահպանողականների ճնշող աջակցությունը ստացավ Brexit-ի ավարտից հետո: Սակայն այդ վիճակը երկար չտևեց: Նրա նախկին խորհրդական Դոմինիկ Քամինգսը Ջոնսոնին բազմիցս նմանեցնում է տատանվող սայլակի»: Ջոնսոնին փոխարինողների անունների ցուցակում հայտնվել են կառավարության ներկա ու նախկին մեծ թվով նախարարների անունները:
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը երկրի ղեկը կստանձնի բազմաթիվ մարտահրավերների ու խնդիրների հետ միասին: Աննախադեպ գնաճը կենսպայմանների թանկացումը, Բրիտանիային դրել են վերջին կես դարի վատթարագույն տնտեսական պայմաններում։
Այնուամենայնիվ, Բրիտանիան այժմ ԱՄՆ-ից հետո Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրող երկրորդ երկիրն է: Ուստի պետք է սպասել և տեսնել, թե Բրիտանիայի նոր վարչապետն ի՞նչ քաղաքականություն է որդեգրելու Ջոնսոնի թողած ժառանգությամբ հանդերձ, որը Բրիտանիային ուղղակի առճակատման է ենթարկել Ռուսաստանի հետ և բազմաթիվ հակառակորդներ ունի Լոնդոնում։