Մեկնաբանություն- Ինդոնեզիայի Բալի քաղաքում կայացել է Մեծ քսանյակի հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i176776-Մեկնաբանություն_Ինդոնեզիայի_Բալի_քաղաքում_կայացել_է_Մեծ_քսանյակի_հանդիպումը
Ինդոնեզիայի Բալի քաղաքում կայացել է Մեծ քսանյակի ԱԳ նախարարների հանդիպումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 09, 2022 13:35 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Ինդոնեզիայի Բալի քաղաքում կայացել է Մեծ քսանյակի հանդիպումը

Ինդոնեզիայի Բալի քաղաքում կայացել է Մեծ քսանյակի ԱԳ նախարարների հանդիպումը:

Հիմնադիր կոնֆերանսն անցկացվել է 1999 թվականին՝ Բեռլինում:   Խումբը ստեղծվել է 7 արդյունաբերորեն ամենազարգացած երկրների ֆինանսների նախարարների նախաձեռնությամբ (Մեծ Բրիտանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, ԳԴՀ, Ֆրանսիա և Ճապոնիա) զարգացող երկրների հետ տնտեսական և ֆինանսական առանցքային հարցերի շուրջ երկխոսության անցկացման նպատակով։

2007 և 2008թ թվականների ֆինանսական ճգնաժամերից հետո խումբը ընդլայնվեց, ներառելով ավելի լայն շրջանակ և բացի ֆինանսների նախարարների հանդիպումներից, ներառեց նաև ԱԳ նախարարների հանդիպումները, ստանալով քաղաքական երանգ:

Մինչ ակնկալվում էր որ Մեծ Քսանյակը, որը ներառում է աշխարհի հզոր տնտեսությունները, կարող է լուծումներ գտնել առաջացած խնդիրների լուծման և աշխարհի ապագայի համար, Բալիի հանդիպումը ցույց տվեց, որ խմբի անդամները ոչ միայն միասնական չեն, այլ Արևմուտքը փորձում է այս խումբն օգտագործել իր շահերի ուղղությամբ: Քանի որ հանդիպումն անցավ ուկրաինական ճգնաժամի ֆոնին, ԱՄՆ-ն ու նրա արևմտյան  դաշնակիցները փորձեցին այն օգտագործել որպես  Ռուսաստանին դիմակայելու հերթական հարթակ:

Ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերն այս կապակցությամբ գրաում է. «Արևմտյան երկրները և նրանց հետ կապված հաստատություններն աշխարհում ճգնաժամերի հիմնական մեղավորներն են։ Նրանք փորձում են դեմագոգիական ժեստով աշխարհին առողջության դեղատոմս տալ»:

Բալիի հանդիպումն Ուկրաինայի պատերազմից հետո առաջինն էր, որին ներկա էր Ռուսատսանը: Քննարկման համար ընտրելով էներգետիկայի և պարենային ճգնաժամի խնդիրները, որոնք ուկրաինական ճգնաժամից հետո կարևոր համաշխարհային խնդիրներ են, արևմտյան երկրները փորձեցին դրանք օգտագործել որպես մարտավարություն Ռուսաստանի դեմ՝ այդ երկրին ներկայացնելով որպես այս ճգնաժամի հիմնական պատճառ։ Արևմուտքը Ռուսաստանին մեղադրում է Ուկրաինայի պարենային ռեսուրսների թալանի մեջ: Իսկ Եվրոպայի ու Ռուսաստանի խնդիրն էներգակիրներն են, քանի որ եվրոպացիներին մտահոգում է ձմեռային սեզոնին հավանական խնդիրների առաջացումը: 

Մինչ Մեծ քսնայակի անդամ արևմտյան երկրները փորձում էին կանխել ՌԴ ԱԳ նախարարի ներկայությունը նիստին, Սերգեյ Լավրովը ցույց տվեց, որ Մոսկվան պատրաստ է ուկրաինական ճգնաժամի հետ կապված ցանկացած մեղադրանքի պատասխանել՝ մասնակցելով այդ թեմայով քննարկմանը:

Միջազգային հարցերով փորձագետ Ալիռեզա Մեհրաբին ասում է. «Մեծ քսանյակի  խմբի հանդիպումն անարդյունավետ է  միջազգային ֆինանսական ճգնաժամերի լուծման հարցում: Այսօր Արևմուտքը փորձում է այն օգտագործել իր քաղաքական նպատակների համար»։

Բալիի նիստն ամենատարբերվողն էր Մեծ քսանյակի ստեղծման օրվանից անցկացված  նիստերի թվում: Արևմտյան երկրներն այն  վերածեցին քաղաքական ու միջազգային սիմվոլիկ  հանդիպման: Միջազգային այլ հանդիպումների դեպքում նույնպես այս խնդիրն առկա է:  Ուստի արևմտյան երկրների հանդիպումների մեծ մասը ոչ միայն արդյունավետ չեն, այլ վերածվում են քաղաքական մրցակության վայրի: