Մեկնաբանություն- Անապահովությունը և ահաբեկչությունը տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայության հետևանքներն են
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i176838-Մեկնաբանություն_Անապահովությունը_և_ահաբեկչությունը_տարածաշրջանում_ԱՄՆ_ի_ներկայության_հետևանքներն_են
Արձագանքելով տարածաշրջանում հակաօդային պաշտպանության համակարգերի համալրման ամսին լուրերին, ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ տարածաշրջանային անվտանգության մեխանիզմներում ԱՄՆ-ի ներկայության մեծացման համար հիմքեր ստեղծելն անապահովությունից, անկայունությունից և ահաբեկչության տարածումից բացի այլ ձեռքբերում չի ունենալու։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 10, 2022 14:19 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Անապահովությունը և ահաբեկչությունը տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայության հետևանքներն են

Արձագանքելով տարածաշրջանում հակաօդային պաշտպանության համակարգերի համալրման ամսին լուրերին, ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ տարածաշրջանային անվտանգության մեխանիզմներում ԱՄՆ-ի ներկայության մեծացման համար հիմքեր ստեղծելն անապահովությունից, անկայունությունից և ահաբեկչության տարածումից բացի այլ ձեռքբերում չի ունենալու։

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քերբին հայտարարել է, որ Վաշինգտոնը դիտարկում է Արևմտյան Ասիայի երկրների հետ հակաօդային պաշտպանության ինտեգրման հարցը՝ հակադարձելու, ինչպես ինքն է անվանել «Իրանի աճող սպառնալիքներին»։

Շաբաթ օրն արձագանքելով  Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի խոսնակի կատարած հայտարարությանն ու Իրանի դեմ հնչեցրած մեղադրանքներին, ԻԻՀ ԱԳՆ խոսնակ՝ Նասեր Քանանին ասել է. «Այն, որ ԱՄՆ-ն  ​​նման հարցեր է քննարկում առանց հաշվի առնելու տարածաշրջանի իրողությունները և  իրանաֆոբիայի ու տարածաշրջանի երկրների միջև տարաձայնություններ սերմանելու նպատակով, վկայում է, որ այդ երկրի համար կարևորն իր անօրինական շահն  է և տարածաշրջանում Սիոնիստական ​​ռեժիմին արհեստական շնչառություն տալը»:

ԱՄՆ-ը ​​տարիներ շարունակ վարում է իրանաֆոբիայի քաղաքականություն: Իրանին մեկուսացնելը, երկրի տարածաշրջանային և միջազգային  արաբերությունները խաթարելը, Իրանի դեմ առավելագույն ճնշում գործադրելու կոալիցիա ստեղծելը, Պարսից ծոցի աշխարհառազմավարական տարածքում ներկայությունը շարունակելը, ինչպես նաև Սիոնիստական ​​ռեժիմի շահերի ապահովումը և երկրներին այդ ռեժիմին մոտեցնելն ԱՄՆ-ի վարած իրանաֆոբիայի քաղաքականության նպատակներից են։

Չնայած դրան, արտատարածաշրջանային դերակատարների և հատկապես ԱՄՆ-ի ներկայությունը տարածաշրջանում ոչ միայն խաղաղություն և հանգստություն չի բերել, այլև անապահովության և անկայունության տարածման է հանգեցրել: Իրաքը, Սիրիան և Աֆղանստանն այն երկրներից են, որոնք տարիներ շարունակ ականատես են եղել անկայունության, անապահովության և ահաբեկիչների ներկայության՝ ԱՄՆ-ի և նրա որոշ դաշնակիցների ռազմական ներկայության և միջամտությունների պատճառով:

Իրանի Իսլամական Հանրապետության տեսանկյունից տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը չի կարող իրականացվել արտաքին միջամտություններով, այլ հնարավոր է միայն ներտարածաշրջանային լուծումների միջոցով: Համաձայն տարածաշրջանում վերջին տարիների զարգացումների և փորձի, Իրանի անվտանգության մոտեցումն ունի բաղադրիչներ և տարրեր, որոնք տարածաշրջանային ուշադրության և ջանասիրության դեպքում կարող են հանգեցնել կայուն անվտանգության ձևավորմանը. Տարածաշրջանից օտար ուժերի դուրսբերումը և անվտանգության համատեղ համակարգում տարածաշրջանային դերակատարների համագործակցությունն ու մասնակցությունն այդ բաղադրիչներից են։

Այդ հիմամբ, Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես կենտրոնացել է հավաքական և համագործակցային անվտանգության ապահովման քաղաքականության վրա՝ որպես Պարսից ծոցում իր հիմնական ռազմավարությունը  և  օտար ուժերի միջամտությունն ու ցանկացած ներկայությունը ազգային շահերի և տարածաշրջանի անվտանգության ու կայունության դեմ է համաարում։

Այս կապակցությամբ Իրանն արդեն ներկայացրել է տարածաշրջանային երկխոսության ֆորումի ձևավորման գաղափարը և հարևան երկրների հետ տարածաշրջանային համագործակցության նախաձեռնությունը և բազմիցս հայտարարել, որ հարևանների հետ բարիդրացիության և վստահության ամրապնդումը և երկխոսությունն իր սկզբունքային քաղաքականությունն է համարում։ 2020 թվականի հոկտեմբերի 20-ին, Պարսից ծոցի անվտանգության հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի անցկացմանն ուղղված ջանքերին Իրանի աջակցությունը  այս սկզբունքային քաղաքականության օրինակ է։

Հետևաբար, տարածաշրջանում ԱՄն-ի ներկայությունը և ամերիկյան զենքի կուտակումը տարածաշրջանի երկրներում, որն իրականացվում է անվտանգության պատրվակով և  իրանաֆոբիայի քաղաքականության շրջանակում ու և Սիոնիստական ​​ռեժիմի ամրապնդման նպատակով, ոչ միայն չի նպաստում անվտանգության և կայունության ստեղծմանը, այլև տարածաշրջանային լարվածության և պառակտման հիմնական պատճառն է համարվում:

Նշելով, որ խաբեությամբ և իրանաֆոբիայի քաղաքականսւթյունն առաջ տանելով հնարավոր չէ անվտանգ լուսանցք ստեղծել Սիոնիստական ​​ռեժիմի համար, Իրանի ԱԳՆ խոսնակն ասել է.«Տարածաշրջանում անվտանգության նոր մտահոգություններ ստեղծելու փորձերը այլ արդյունք չեն ունենա, քան ընդհանուր տարածաշրջանային անվտանգությունը թուլացնելը և Սիոնիստական ​​ռեժիմի անվտանգության շահերի ապահովումը»։