Մեկնաբանություն- Ինչ պատրվակ է ներկայացրևել Բայդենը Սաուդյան Արաբիա կատարելիք ուղևորությունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Սաուդյան Արաբիա այցի շեմին, Washington Post-ի լույս տեսած հոդվածում նա պնդել է, որ իր նախագահության 18 ամիսների ընթացքում Արևմտյան Ասիայի տարածաշրջանը դարձել է ավելի կայուն ու անվտանգ, քան նախկինում։
Բայդենն այն պայմաններում է մտադիր մեկնել Արևմտյան Ասիայի տարածաշրջան, երբ նրա այցը Սաուդյան Արաբիա արժանացել է բազմաթիվ քննադատությունների: ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունները վերջին մի քանի տարիներին լարվել են տարբեր պատճառներով, ինչպիսիք են Ռիադի կողմից մարդու իրավունքների խախտումները, Washington Post-ի լրագրող Ջեմալ Խաշողջիի սպանությունը և Բայդենի նախկին հայտարարությունները, թե ինքը մերժելու է Սաուդյան Արաբիային: Ամերիկյան հետախուզական գործակալությունների հետաքննությունները ցույց են տալիս, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգը պատասխանատու է Խաշողջիի սպանության համար։
Բայդենի այցի քննադատներն ասում են, որ ԱՄՆ նախագահի համար կարևորը նավթի խնդիրն է և այդ հարցում նա ունի Սաուդյան Արաբիայի կարիքը: Բայդենը պատրաստվում է Ռիադում հանդիպել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանի հետ: Սակայն այժմ, հակառակ բոլոր պնդումներին, Բայդենը պատրաստվում է այս այցի ընթացքում Սաուդյան Արաբիայի պաշտոնյաների հետ քննարկել այնպիսի հարցեր, ինչպիսիք են նավթը, Եմենի ճգնաժամը, ռազմական համագործակցության ամրապնդումը և Իսրայելի ու Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունները։ Քննադատելով այս ուղևորությունը, ԱՄՆ Սենատի անդամներն այս երկրի նախագահին ուղղված նամակում գրել են. «Մենք չենք կարող թույլ տալ, որ Մուհամեդ բեն Սալմանը մտածի, որ կարող է անպատիժ մնալ և շարունակել իր իշխանությունը:
Հաշվի առնելով Բայդենի այցի վերաբերյալ հնչած բազմաթիվ քննադատությունները, Washington Post-ում հրապարակված հոդվածում, նա փորձել է պաշտպանել այս ուղևորությունը։ ԱՄՆ-ի նախագահը պնդում է, որ իր նախագահության օրոք Արևմտյան Ասիայի տարածաշրջանը դարձել է ավելի անվտանգ և ինտեգրված։ Հայտարարություն, որը քննադատել են նույնիսկ Սպիտակ տան նախկին պաշտոնյաները, ինչպիսիք են Դոնալդ Թրամփի օրոք պետքարտուղար Մայք Պոմպեոն:
Փաստորեն, Բայդենն այն պայմաններում է ճանապարհորդում Արևմտյան Ասիայի տարածաշրջան, երբ ամերիկյան պատժամիջոցների քաղաքականությունը և Իրանի դեմ առավելագույն ճնշումը ձախողվել են, ամերիկյան զինվորականները հանկարծակի որոշմամբ դուրս են եկել Աֆղանստանից, ամերիկյան քաղաքականությունը ձախողվել է Իրաքում և Սիրիայում և Եմենի պատերազմը շարունակվում է: Այս իրավիճակում Բայդենը ԱՄՆ-ն բնութագրում է որպես տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատման պատճառ։
ԿՀՎ-ի նախկին անդամ Փոլ Պիլարն այս կապակցությամբ գրում է. «Բայդենի մոտեցումները Արևմտյան Ասիայի երկրների նկատմամբ նրա ձախողումները ավելի ակնհայտ են դարձրել, քան հաջողությունները»։
Փաստորեն, Բայդենը խոսում է Արևմտյան Ասիայի երկրների անվտանգության մասին, մինչդեռ ոչ միայն ԱՄՆ-ի գործողությունները Արևմտյան Ասիայի երկրների դեմ ձախողվել են, այլ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը և նավթի մատակարարման բացակայությունը նույնպես ազդել են տարածաշրջանի և աշխարհի վրա: Բայդենի՝ Սաուդյան Արաբիա մեկնելու կարևորագույն պատճառներից մեկն այդ երկրի և նրա նավթային դաշնակիցների կողմից ավելի շատ նավթ մատակարարելու հարցն է։ Այս համատեքստում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այդ երկիրը էներգիայի առումով կախված է այլ երկրներից և ասել. «Մենք Վենեսուելայից և Սաուդյան Արաբիայից նավթ աղերսող ժողովուրդ ենք»:
Թեև ամերիկյան պաշտոնյաներն ու լրատվամիջոցները վերջին օրերին փորձում են արդարացնել Բայդենի այցը Արևմտյան Ասիայի տարածաշրջան, սակայն տարածաշրջանի երկրների պայմանները վկայում են Սպիտակ տան քաղաքականության ձախողման մասին։ Հստակ է, որ Ամերիկայի քաղաքականությունը Արևմտյան Ասիայում երբեք անվտանգության հաստատմանն ուղղված չի եղել և միշտ անապահովություն է ստեղծել այս տարածաշրջանի ժողովուրդների համար: