Ռայիսին զգուշացրել է Բայդենի տարածաշրջանային այցի հետևանքների կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i177138-Ռայիսին_զգուշացրել_է_Բայդենի_տարածաշրջանային_այցի_հետևանքների_կապակցությամբ
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը հետ չի կանգնելու իր իրավացի ու տրամաբանական դիրքորոշումներից և հստակեցրել է, որ ոչ ոք իրավունք չունի ուժի լեզվով խոսել Իրանի ժողովրդի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 14, 2022 07:15 Asia/Tehran
  • Ռայիսին զգուշացրել է Բայդենի տարածաշրջանային այցի հետևանքների կապակցությամբ

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը հետ չի կանգնելու իր իրավացի ու տրամաբանական դիրքորոշումներից և հստակեցրել է, որ ոչ ոք իրավունք չունի ուժի լեզվով խոսել Իրանի ժողովրդի հետ։

Չորեքշաբթի օրը կայացած  կառավարության նիստում, ի պատասխան ՀԳՀԾ-ի վերաբերյալ ամերիկացիների վերջին պնդումներին, Սեյեդ Էբրահիմ Ռայիսին ասել է.«Ամերիկացիներն ասել են, որ Իրանը պետք է վերադառնա ՀԳՀԾ,  մինչդեռ Իսլամական Հանրապետությունը երբեք դուրս չի եկել ՀԳՀԾ-ից և հենց Վաշինգտոնն ​​է խախտել միջուկային համաձայնությունը»:

Ռայիսիի այս հայտարարությունները հնչում են Բայդենի տարածաշրջանային այցին զուգահեռ:

Չորեքշաբթի օրը, քառօրյա այցով Արևմտյան Ասիա մեկնած Բայդենը, Պաղեստինի և Սիոնիստական ռեժիմի իշխպանությունների հետ հանդիպումներից հետո կմեկնի Սաուդյան Արաբիա և Ջիդդա քաղաքում կմասնակցի Պարսից ծոցի համագործակցության խորհրդի (Սաուդյան Արաբիա, Քուվեյթ, Բահրեյն, Արաբական Միացյալ Էմիրություններ, Կատար և Օման) և  Իրաքի, Հորդանանի ու Եգիպտոսի ղեկավարների հանդիպմանը։

Այցի նպատակներից են Սիոնսիտական ռեժիմի հետ  արաբական երկրների հարաբերությունների կարգավորման ծրագիրը, իրանաֆոբիայի քաղաքականությունը և Արաբիայի հետ քննարկումները՝ նավթի արտահանման ծավալների ավելացման շուրջ:

Այցիցի առաջ Washington Post-ում հրապարակված հոդվածում, Բայդենը նշել էր, որ Վաշինգտոնի տնտեսական և դիվանագիտական ​​ճնշումը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև Իրանը  վերադառնա  ՀԳՀԾ:

Հարկ է նշել սակայն, որ ՀԳՀԾ-ն խախտել և համաձայնությունից դուրս է եկել ԱՄՆ-ն՝ 2018թ մայիսի 8-ին, Դոնալդ Թրամփի հրամանով:

Հակաիրանական պատժամիջոցների քաղաքականության շարունակումը և Վիեննայի բանակցություններում խոչընդոտներ ստեղծումը վկայում են, որ ԱՄՆ-ն շարունակում է  Թրամփի վարած քաղաքականությունը: Իսկ Բայդենի այցին զուգահեռ, ԱՄՆ-ն խստացրել է իրանաֆոբիայի ու սպառնալիքների քաղաքականությունը, նպատակ ունենալով աջակցել Սիոնիստական ռեժիմին և թույլ տալ հաղթարահել քաղաքական ճգնաժամը:

Էբրահիմ Ռայիսին այդ կապակցությամբ հայտարարել է. «եթե ամերիկացի պաշտոնյաների այցերը տարածաշրջանի երկրներ նպատակ ունեն ամրապնդել Սիոնիստական ​​ռեժիմի դիրքերը և կարգավորել այդ ռեժիմի հարաբերությունները որոշ երկրների հետ, ապա նրանց ջանքերը սիոնիստների համար անվտանգություն չեն ապահովելու»:

Որպես Բայդենի այցի նպատակ է նշվում նաև տարածաշրջանում ՀՕՊ համակարգերի տեղակայումը և հակաիրանական կոալիցիայի ձևավորումը: Բացի այդ, Սիոնիստական ռեժիմը փորձում է ստանալ ԱՄՆ-ի աջակցությունն իր ռազմական ծրագրերի համար, մասնավորապես՝ լազերային պաշտպանության ոլորտում: Իրականում տարածաշրջանում ՀՕՊ համակարգերի տեղակայման գաղափարի հետևում կանգնած է հենց այս ռեժիմը: Թեև այս հարցի չափերը որոշելու համար ժամանակ կպահանջվի, Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ն արդեն կասկած է հայտնել տարածաշրջանում որևէ կոլեկտիվ գործողության վերաբերյալ և ասել, որ եթե կոալիցիաների բնույթն ու հիմնական առաքելությունը պարզ չէ, ապա դրա ձևավորումը բարդ հարց է:

Իրանը համոզված է, որ նման ծրագրերը կհանգեցնեն տարածաշրջանում լարվածության և անկայունության սրման՝ առանց  Սիոնիստական ​​ռեժիմի համար անվտանգ լուսանցք ստեղծելու: ԻԻՀ նախագահն ընդգծել է, որ եթե ամենափոքր քայլն արվի երկրի տարածքային ամբողջականության դեմ, Իրանը կոշտ կարձագանքի: