Մեկնաբանություն- Բայդենի այցի նպատակն էր սրել տարածաշրջանում լարվածությունը և անկայունությունը
Բայդենի այցի սկբում, սիոնիստները նրա ոտքերի տակ կարմիր գորգ փռեցին, հույս ունենալով նրան նույնպես գցել այն թակարդը, որի մեջ հայտնվեց Դոնալդ Թրամփը և որի արդյունքում, Նեթանյահուի դրդմամբ, նա «մի քար նետեց ջրհորը, որը հարզարավոր իամստուններ չեն կարողանում դուրս բերել»:
Իսրայելցիները Բայդենից երկու խնդրանք ունեն՝ չվերադառնալ ՀԳՀԾ և եթե այդ քայլի արդյունքը լինի Իրանի միջուկային ծրագրի առաջընթացը, կանգնել Իսրայելի կողքին ու խոչընդոտել դրան:
Հատկանշական է, որ օկուպացված Պաղեստին Բայդենի ժամանելուց անմիջապես հետո Իսրայելի 12-րդ ալիքը բացառիկ հարցազրույց է անցկացրել ԱՄՆ նախագահի հետ, որի ընթացքում, ՀԳՀԾ-ի վերաբերյալ հարցերը ձևավորվել և ուղղվել են այնպես, որ նա կարող էր ընտրել միայն այո կամ ոչ տարբերակները:
Այն ինչ ԶԼՄ-ները մեջբերեցին Բայդենից, և այն հայտարարությունը, թե նույնիսկ ՀԳՀԾ-ի չեղարկման գնով ԻՀՊԿ անունը չի հանվի ահաբեկչկան խմբավորումների ցանկից, ԱՄՆ նախագահի խոսքերը չէին: Իրականում դրանք այն հարցերի պատասխաններն էին, որոնք մշակել էր հեռուստատալիքի լրագրողը և որոնց Բայդենը կարող էր պատասխանել միայն այո կամ ոչ: Իհարկե դա չի նշանակում, որ Բայդենը համաձայն է վերադառնալ ՀԳՀԾ, ԻՀՊԿ անունը լիովին կամ մասամբ ահաբեկչական խմբերի ցանկից հանելու պայմանով, կամ դեմ է Իրանի նկատմամբ ռազմական տարբերակի կիրատմանը, նույնիսկ եթե ՀԳՀԾ-ն չեղարկվի:
Ավելի շուտ այս ամենը նրա վկայությունն է, թե ինչպես են սիոնիստները ամերիկացի պաշտոնյաներին պարտադրում ասել այն, ինչ անհրաժեշտ է իրենց: Միևնույն ժամանակ, դա ցույց է տալիս, որ Սիոնիստական ռեժիմը, հակառակ Սպիտակ տան պնդումներին և դիրքորոշումներին, օգտագործում է Բայդենի այցը տարածաշրջանում լարվածության և անկայունության սրման համար:
Այնուամենայնիվ, ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, Բայդենի այցի ընթացքում, սիոնիստներին չի հաջողվել փոխել ԱՄՆ-ի դիրքորոշումն Իրանի նկատմամբ, ինչը հիասթափեցրել է նրանց:
Հնարավոր է նաև, որ առաջնահերթություն տալով Ռուսաստանի ու Չինաստանի դեմ ուղղված սպառնալիքներին, ԱՄՆ նախագահը փորձում է կայունություն հաստատել Պարսից ծոցում՝ երաշխավորելու այս տարածաշրջանից էներգիայի արտահանման անվտանգությունը:
Սակայն Սիոնիստական ռեժիմին պետք է, որ տարածաշրջանն անկայուն լինի, որպեսզի կարողանա իր կողքին պահել իր հետ հարաբերությունները կարգավորած երկրներին: Այդ նպատակով, Սիոնիստական ռեժիմը փորձում է ԱՄՆ-ին համոզել համագործխակցել իր հետ, ինչպես նախկինում կարողանա ապահովել իր ռազմական ծախսերի գոնե մի մասը: Սակայն դա գոնե առերես, հակասում է վերջին մեկ տասնամյակում ԱՄՆ-ի որդեգրած դիրքորոշմանը, որը հայտարարությունների մակարդակով նշում է, որ չի պատրաստվում այլևս ամերիկացի հարկատուների փոխարեը ծախսել, ուրիշների անվտանգությունն ապահովելու համար: