ԱՄՆ-ն ահաբեկչության ստեղծող, Իրանն ահաբեկչության զոհ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i17737-ԱՄՆ_ն_ահաբեկչության_ստեղծող_Իրանն_ահաբեկչության_զոհ
ԱՄՆ Պետդեպարտամենտի հակաահաբեկչության վարչության համակարգող՝ Ջասթին Ասպիրելն այդ երկրի Ներկայացուցիչների պալատի ահաբեկչության դեմ պայքարի ենթակոմիտեի լսումների նիստում հայտարարել է,թե Իրանին կապված ահաբեկչական ցանցերի դեմ պայքարը այս վարչության գերակայություններից է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 19, 2016 15:36 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն ահաբեկչության ստեղծող, Իրանն ահաբեկչության զոհ

ԱՄՆ Պետդեպարտամենտի հակաահաբեկչության վարչության համակարգող՝ Ջասթին Ասպիրելն այդ երկրի Ներկայացուցիչների պալատի ահաբեկչության դեմ պայքարի ենթակոմիտեի լսումների նիստում հայտարարել է,թե Իրանին կապված ահաբեկչական ցանցերի դեմ պայքարը այս վարչության գերակայություններից է:

ԱՄՆ-ն ուղղակի դեր ունի ահաբեկչական տարբեր խմբերի ստեղծման գործում,բայց Ջասթին Ասպիրելը անհիմն հայտարարությամբ հանդես գալով ասել է,որ ԻԻՀ աջակցում է տարածաշրջանում ահաբեկչությանը և նպաստում է Իրաքում ու Սիրիայում տիրող լարվածության սրմանը:

ԱՄՆ Պետդեպարտամենտի հակաահաբեկչության վարչության համակարգողը քարոզչական քաղաքականության շրջանակում հայտարարել է.«Այս վարչության պարտականությունն է պայքարել ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ: ԱՄՆ կառավարությունն այն դեպքում է Իրանին մեղադրում ահաբեկչությունը հովանավորելու մեջ, երբ Իսլամական հանրապետությունը պարզ ու հստակ քաղաքականություն կիրառելով , պայքարում է ահաբեկչության տարբեր ձևերի դեմ: Իրանն այն ահաբեկչության զոհն է,որ ստեղծել է ԱՄՆ-ն: Իրանի արևելյան սահմաններին ահաբեկչական խմբավորումների տեղաշարժերը և և Իրանի միջուկաբան-գիտնականների սպանությունն իրականացնել են ԱՄՆ-ի տված կանաչ լույսով:

Բացի այդ, Լիբանանի Հեզբոլլահին պաշտպանելու պատճառով Իրանին ահաբեկչությունը հովանավորելու մեջ մեղադրելը փաստորեն ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն ահաբեկչությունը որպես գործիք է օգտագործում: Իրանը պաշտպանում է այն խմբին, որը մի քանի ճակատներում պայքարում է ԱՄՆ-ի ստեղծած ահաբեկիչների դեմ: ԻԼԻՊ , «Ալ Նուսրա ճակատ», «Ջեյշ-օլ-էսլամ», «Ահրար Ալ-Շամ» և տարբեր անուններով այլ խմբավորումներ Իրաքում ու Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական ու ֆինանսական աջակցություններով սպանում են անմեղ մարդկանց: Լիբանանի Հեզբոլլահը և Սիրիայում ու Իրաքում Դիմադրության առանցքի ուժերը պատերազմում են ահաբեկչական խմբավորումների դեմ և բնական է,որ Իրանն էլ,որպես խաղաղության մունետիկ և պատասխանատու երկիր, հովանավորում է ահաբեկչության դեմ ընթացող իրական պայքարը:

Տարբեր անուններով ահաբեկչական խմբավորումները դարձել են ԱՄՆ –ի շահերի պաշտպանման միջոցը: Ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ Սպիտակ Տան հայտարարությունները հակասում են ահաբեկիչների նկատմամբ նրանց ցուցաբերած վերաբերմունքին: Վերջին հինգ տարիների ընթացքում Սիրիայի ճգնաժամի նկատմամբ ԱՄՆ-ի դիրքորոշումը ցույց է տալիս,որ ԻԼԻՊ-ի և Ալ Նուսրա ճակատի ահաբեկիչները դարձել են գործիք ԱՄՆ-ի ձեռքում և վերջինիս ծառայելով պատերազմում են Բաշշար Ասադի դեմ:

Լրատվամիջոցները վերջերս հրապարակել են տարբեր հաղորդումներ, որոնց համաձայն՝ ամերիկյան կործանիչները Իրաքում ԻԼԻՊ-ի համար սպառազինական բեռնվածքներ են նետել:

Սպիտակ Տունը մտահոգ է 11-սեպտեմբերյան դեպքերի գործով Սաուդյան Արաբիային դատապարտող Սենատի օրենքի կապակցությամբ ,ինչը վկայում է ահաբեկչության դեմ մղվող պայքարի նկատմամբ ԱՄՆ-ի երկակի չափանիշներով քաղաքականության մասին: Սաուդյան Արաբիան և ԱՄՆ-ն համագործակցում են ահաբեկիչներին հովանավորելու և աջակցելու հարցում ,իսկ ԱՄՆ ԿՀՎ-ն Սաուդյան Արաբիայի հետ համագործակցել է ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման ստեղծման գործում: