Մեկնաբանություն- Ղարաբաղյան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i177442-Մեկնաբանություն_Ղարաբաղյան_բանակցային_գործընթացի_վերջին_զարգացումները
Ռուսաստանի միջնորդությամբ 2020թ նոյեմբերին ստորագրված եռակողմ համաձայնագրի իրագործմանը զուգահեռ, Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են միմյանց մեղադրել հրաադարը խախտելու մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 18, 2022 08:14 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Ղարաբաղյան բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ռուսաստանի միջնորդությամբ 2020թ նոյեմբերին ստորագրված եռակողմ համաձայնագրի իրագործմանը զուգահեռ, Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են միմյանց մեղադրել հրաադարը խախտելու մեջ:

Փոխադարձ մեղադրանքները հնոչում են Ղղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ Բաքվի և Երևանի ղեկավարների բանակցություններին զուգահեռ: ՀՀ ԱԳՆ մամուլի վարչությունն այս կապակցությամբ հայտարարել է. «Երևանը և Բաքուն պատրաստ են շարունակել բանակցությունները տարբեր հարցերի և 2020 թվականի նոյեմբերին ստորագրված տասը կետից բաղկացած համաձայնագրի դրույթների իրականացման շուրջ»։

2020 թվականի պատերազմից հետո առաջին անգամ, հուլիսի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հանդիպել են՝ քննարկելոը ղարաբաղյան խաղաղ համաձայնագրի իրագործման ընթացքը: Հանդիպմանը մասնակցել է նաև Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլին: Հանդիպումը կայացել է մայիսին ձեռք բերված համաձայնության շրջանակում և կարևորվել է երկու երկրների միջև առկա լարվածությունը թուլացնելու անհրաժեշտությունը:

Պաշտոնական Երևանը պնդում է խաղաղության վերջնական համաձայնագրի ստորագրման վրա, սակայն դիմացի կողմը, կարծես թե դեռևս համաձայն չէ: Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում իր տնտեսական խորհրդատուների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով  Ղարաբաղում տիրող իրավիճակն, ասել է. «Հայաստանը գործում է նոյեմբերյան տասը կետից բաղկացած պայմանագրին հակառակ, և Ռուսաստանը՝ որպես այս համաձայնագրի կողմ, Հայաստանին չի պարտադրում հավատարիմ մնալ վերոնշյալ պարտավորություններին, և այս իրավիճակն անընդունելի է»:

Դժգոհելով ղարբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացից, Ալիևը հավելել է. «Հայկաստանը որևէ քայլ չի արել «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված իր պարտավորությունների իրականացման ուղղությամբ»:

Այս հայտարարությունը վկայում է, որ Ալիևը փորձում է Հայաստանից ավելի շատ զիջումնր ստանալ:  2020թ նոյեմբերին  եռակողմ փաստաթղթի ստորագրումից մինչև օրս, անձամբ Իլհամ Ալիևը բազմաթիվ հնարավորություներ, որ կարող էր կորզել իր երկրի ժողովրդի համար, տվել է  Իսրայելին ու Թուրքիային: Իսկ հիմա նրա կառավարությունը փորձում է Հայաստանից ուժով ստանալ տարածքներ, որոնք պետք է օգտագործի որպես միջանցք: Ադրբեջանն այն անվանում է  «Զանգեզուրի», Թուրքիան՝ «Թուքրական» միջանցք: Այն պետք է ունենա 5 կմ լայնություն  և 60 կմ երկարություն՝ Երևանից Նախիջևան: Հայաստանը մերժել է Ալևի պահանջը: Իրանն ու Ռուսաստանը նույնպես դեմ են այս միջանցքին, քանի որ դա կխաթարի տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցության գործող կարգը:

Ամեն դեպքում պետք է ասել, որ եթե պաշտոնական Երևանն ընդունի Ալիևի առաջարկած հաղորդակցության ուղին, 2020թ եռակողմ փաստաթղթում պետք է նոր կետ ավելացվի: Փորձագետները նշում են, որ Իլհամ Ալիևի կառավարությունը դեռևս փորձում է զիջումներ ստանալ Թուրքիայի համար՝ Ադրբեջանի մուսուլման ժողովրդի համար զիջումներ ստանալու փոխարեն։

Մինչդեռ Ղարաբաղի տասը կետից բաղկացած խաղաղ համաձայնագրում Բաքվի կառավարության և Նախիջևանի կառավարության կապի համար հստակեցվել են հաղորդակցության ուղիներն ու երկաթուղիները։