Մեկնաբանություն - Ռուսաստանի և ԱՄՆ-ի անվտանգության պայմանավորվածությունները Հայաստանի հետ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i177626-Մեկնաբանություն_Ռուսաստանի_և_ԱՄՆ_ի_անվտանգության_պայմանավորվածությունները_Հայաստանի_հետ
Ամերիկյան հետախուզական գործակալության՝ ԿՀՎ-ի ղեկավար Ուիլյամ Բըրնսի չհայտարարված և գաղտնի Երևան կատարած այցից և հայ պաշտոնյաների հետ հնդիպումից հետո այս անգամ Ռուսաստանի անվտանգության պաշտոնյան է այցելել Երևան և հանդիպել հայ պածտոնատարների հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 20, 2022 13:32 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Ռուսաստանի և ԱՄՆ-ի  անվտանգության պայմանավորվածությունները Հայաստանի հետ

Ամերիկյան հետախուզական գործակալության՝ ԿՀՎ-ի ղեկավար Ուիլյամ Բըրնսի չհայտարարված և գաղտնի Երևան կատարած այցից և հայ պաշտոնյաների հետ հնդիպումից հետո այս անգամ Ռուսաստանի անվտանգության պաշտոնյան է այցելել Երևան և հանդիպել հայ պածտոնատարների հետ:

Ուիլյամ Բըրնսի Եռևան այցից  հետո Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության (ՍՎՀ) ղեկավար Սերգեյ Նարիշկինը այցելել է Երևան և   հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Սերգեյ Նարիշկինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային զարգացունները։ Չնայած այն հանգամանքին, որ Երեւանի կառավարությունը չի հրապարակել ԱՄՆ-ի լրտեսական գործակալության ղեկավարի հանդիպման ու բանակցությունների հետ կապված լուրերը, սակայն ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության (ՀՀԾ) ղեկավարի այցը լայնորեն լուսաբանվեց հայկական մեդիայում: Reuters լրատվական գործակալությունը հայտարարել է.«Սերգեյ Նարիշկինի հանդիպումը Երևանում Նիկոլ Փաշինյանի հետ տեղի է ունեցել այն նույն սենյակում, որտեղ օրեր առաջ Հայաստանի վարչապետը հանդիպել էր ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավարի հետ»:

Sputnik լրատվական գործակալությունն իր զեկույցում Սերգեյ Նարիշկինի այցը Երևան  կապել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության՝ ԿՀՎ ղեկավարի Երևան կատարած այցի հետ։ Այնուամենայնիվ անվտանգության և հետախուզության ոլորտների ամերիկացի և ռուս պաշտոնյաների վերջին այցերը Երևան կարևոր ուղերձներ են պարունակում։ Վերջին ամիսներին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը և Ադրբեջանի նախագահը ոխսել են Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Մինսկի միջնորդական խմբի աշխատանքի դադարեցման մասին:  Մինչդեռ Հայաստանը օգտվում է Մինսկի խմբից՝ իր նպատակներն առաջ տանելու համար և դժգոհություն և մտահոգություն է հայտնել Ադրբեջանի և Ռուսաստանի դիրքորոշման կապակցությամբ: Ռուսաստանը և Ադրբեջանը ներկայացրել են 3+3 անվտանգության պայմանավորվածությունը՝ որպես Հարավային Կովկասում անվտանգության համաձայնագրերի երաշխավորման նոր ձևաչափ։

Ելնելով այս ձևաչափից՝ Թուրքիայի նախագահն առաջարկել է, որ Հարավային Կովկասի երեք երկրները՝ Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը,  տարածաշրջանի երեք հզոր տերություններ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի երաշխիքներով շարունակեն ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացը: Առայժմ Երեւանի կառավարության պաշտոնյաներն այս կապակցությամբ պաշտոնական դիրքորոշումներ չեն ընդունել։ Հայաստանի իշխանությունը խիստ անհանգստացած է Հարավային Կովկասում Ռուսաստանի և Թուրքիայի միջև կայացած գործարքից։

ԱՄՆ  Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավարի այցը և դրան հաջորդած ՌԴ արտաքին հետախուզական ծառայության (ՍՎՀ) ղեկավարի այցը Երևան՝ կապված է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի հետ։ Ուիլյամ Բըրնսի Հայաստան այցից հետո ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ Երեւանի իշխանության դիրքորոշումների փոփոխություն է տեղի ունեցել։ Այն պայմաններում, երբ Երևանի կառավարությունը նախկինում համաձայն չէր Լեռնային Ղարաբաղի և հարակից որոշ շրջանների ռազմական տարհանմանը, այժմ խոսում է Ղարաբաղից ռազմական ուժերի դուրսբերման մասին։

Հուլիսի 18-ին «Արմենպրես» լրատվական գործակալության հետ զրույցում Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց.«Ղարաբաղյան շրջանում հայկական ռազմական ուժեր չեն լինի, և նրանք երկու ամսից կվերադառնան երկիր»:

Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարության այս հատվածը արվում է տարածաշրջանային ու համաշխարհային տերություններից երաշխիքներ ստանալու նպատակով։ Հայաստանի իշխանություններն անհանգստացած են, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ հանրաքվեն պատշաճ կերպով չանցկացվի Ադրբեջանի Հանրապետության մասնակցությամբ։ Կարծես թե ադրբեջանցի փախստականներին Ղարաբաղի տարածաշրջան տեղափոխելով Բաքվի կառավարությունը փորձում է ժողովրդագրական հավասարակշռությունը փոխել Ադրբեջանի օգտին։