Մեկնաբանություն- Գնաճն Արևմուտքում աննախադեպ ծավալներ է ստանում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i177804-Մեկնաբանություն_Գնաճն_Արևմուտքում_աննախադեպ_ծավալներ_է_ստանում
ԱՄՆ-ում ու Եվրոպայում գրանցվել է գնաճի աննախադեպ մակարդակ: Վերջին վիճակագրության համաձայն՝ ԱՄՆ-ում գնաճի տեմպերը հասել են ավելի քան 9,1%-ի, ինչը ամենաբարձր ցուցանիշն է վերջին չորս տասնամյակների ընթացքում։ Հացի գինը նույնպես աճել է, և սպիտակ հացն արժե 10 և ավելի դոլար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 23, 2022 08:14 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Գնաճն Արևմուտքում աննախադեպ ծավալներ է ստանում

ԱՄՆ-ում ու Եվրոպայում գրանցվել է գնաճի աննախադեպ մակարդակ: Վերջին վիճակագրության համաձայն՝ ԱՄՆ-ում գնաճի տեմպերը հասել են ավելի քան 9,1%-ի, ինչը ամենաբարձր ցուցանիշն է վերջին չորս տասնամյակների ընթացքում։ Հացի գինը նույնպես աճել է, և սպիտակ հացն արժե 10 և ավելի դոլար:

Կոլումբիայի համալսարանի մանրածախ առևտրի ուսումնասիրությունների  կենտրոնի ղեկավար Մարկ Քոհենն ասում է . «Գների նման աճը հարվածում է սպառողների գրապաններին: Մինչ այժմ մեկ հացի դիմաց 10 դոլար գին ոչ մեկը չի տեսել և դրա ազդեցությունը նույնն է, ինչ բենզինի մեկ գալոնի դիմաց հինգ դոլարը»:

ԱՄՆ-ում գնաճի տեմպերն արագացան հատկապես կորոնավիրուսի համավարակի  ժամանակ: Սակայն իրավիճակն ավելի բարդացավ ռուս-ուկրաինական համկամարտության ֆոնին տեղի ունեցած քաղաքական զարգացումների, ինչպես նաև էներգակիրների ու նավթի համաշխարհային գների աճի, սպառազինության համար ծախսված մեծ գումարների ու Բայդենի վարած քաղաքականության արդյունքում: Ամերիկացիներն այժմ կրճատել են ավելորդ ծախսերը և պահանջարկի նվազումը վերաբերվում է հիմնական ապրանքներին: NielsenIQ-ի տվյալներով, տարվա սկզբից մինչև հուլիսի 2-ը ամերիկյան խանութներում հացի գնման ծխավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 2,7%-ով։

Սակայն գնաճը միայն ԱՄՆ-ի համար չէ որ խնդիրներ է առաջացրել: Եվրոպայում նույնպես գնաճի տեմպերն ավելացել են: Իրավիճակը լուրջ է հատկապես Գերմանիայում ու Ֆրանսիայում: Եվրոստատ վիճակագրական կենտրոնի  տվյալներով՝ Հունիսին գնաճի ինդեքսը Եվրոպայում հասել է 8.6 տոկոսի ինչը ռեկորդային ցուցանիշ է: Բրիտանիայում գնաճի ինդեքսը հասել է 9,1%-ի, ինչն աննախադեպ է վերջին կես դարում:  Մեծ Բրիտանիայի կենտրոնական բանկը զգուշացրել է  երկրում տնտեսական անկման ռիսկի մասին։

Մինչ արևմտյան երկրները բախվում են անսանձ գնաճի և տնտեսական ծանր պայմանների հետ, նրանց միջամտողական և թշնամական քաղաքականությունը, հատկապես Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի ընթացքում, նրանց քաղաքական և ռազմական աջակցությունն Ուկրաինային  և Ռուսաստանի դեմ ծանր տնտեսական պատժամիջոցները, հատկապես՝ Էներգետիկ ոլորտում, լուրջ ճնշումէ  առաջացրել համաշխարհային տնտեսության համար:

Համաշխարհային շուկայում էներգակիրների գների աճի պատճառով արևմտյան երկրներում վառելիքի գներն աճել են, ինչն իր հերթին նպաստել է ապրանքների ինքնարժեքի բարձրացմանը: Իսկ դեպի Եվրոպա գազիամատակարարման դադեարեցման հետևանքով, Կանաչ մայրցամաքի պաշտոնյաներին մտահգոում է առաջիկա ձմռանը սպասվող իրավիճակը:

ԱՄՆ-ի իշխանությունները մտահոգված են  2024թ նախագահական ընտրություններով և Բայդենի ժողովրդականության անկմամբ:

Միջազգային էներգետիկ կազմակերպության վիճակագրությունը ցույց է տալիս, որ չնայած Արևմուտքի՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու և Մոսկվայի եկամուտները նվազեցնելու ջանքերին, այդ երկիրը կարողացել է պահպանել և նույնիսկ ավելացնել իր եկամուտները՝ կիրառելով տարբեր քաղաքականություններ, իսկ ԱՄՆ-ում ու ԵՎրոպայում գրանցվել է գնաճ: Սակայն արևմտյան երկրները շարունակել են իրենց ռազմատենչ քաղաքականությունը և Ուկրաինան վերածել Ռուսաստանի դեմ մարտադաշտի։ Այս կապակցությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ ամբողջ աշխարհում գնաճի աննախադեպ աճը եվրոպական երկրների տարիների անպատասխանատու քաղաքականության արդյունքն է։