Ֆրանսիայի նախագահի հետ հեռախոսազրույցում Ռայիսին քննադատել է Արևմուտքի կողմից ճգնաժամի հարուցումը
ԻԻՀ նախագահն ասել է.«ՄԱԳԱՏԷ-ում հակաիրանական բանաձևի ընդունումը ճգնաժամ հարուցող քայլ էր, որի նպատակն էր ճնշում գործադրել Իրանի ժողովրդի վրա»։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ շաբաթ օրը կայացած հեռախոսազրույցում դատապարտելով Իրանի դեմ ԱՄՆ-ի և եվրոպական երկրների գործողություններն ու ոչ կառուցողական դիրքորոշումները, , Էբրահիմ Ռայիսին հավելել է.«Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում Իրանի դեմ բանաձևի ընդունումը խաթարել է գործակալության նկատմամբ առկա վստահությունը»:
ՄԱԳԱՏԷ-ի Հունիսի 8-ին կայացած նիստում, չնայած Չինաստանի և Ռուսաստանի ընդդիմությանը, հաստատվեց ԱՄՆ-ի և Եվրոեռյակի առաջարկած հակաիրանականա բանաձևը:
Գործակալության ոչ կառուցողական մոտեցման և բանաձևի հաստատման պատճառով, Իրանի Իսլամական Հանրապետությունը ձեռնարկեց փոխադարձ քայլեր, այդ թվու՝մ առաջադեմ ցենտրիֆուգների տեղադրում և գործակալության մի շարք տեսախցիկների ապաակտիվացում։
ԱՄՆ-ի և Եվրոռյակի այս հակաիրանական գործողությունն ապացուցեց, որ հակաիրանական պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցությունների արևմտյան կողմերը ՄԱԳԱՏԷ-ի քաղաքական բանաձևը օգտագործում են որպես Իրանի վրա ճնշում գործադրելու լծակ: ԱՄն-ն այդպիսով փորձեց ավելի շատ զիջումներ ստանալ Իրանից չարաշահելով գործակալության դերն ու շահարկելով առկա տեխնիկական խնդիրները.և ստիպել Թեհրանին նահանջել իր օրինական պահանջներից:
Ակնհայտ է, որ պատժամիջոցների շարունակումը, գործակալությունում բանաձևի ընդունումը և Իրանի դեմ ԱՄՆ-ի դիվանագիտության երկակի քաղաքականության և առավելագույն ճնշման կիրառումը.ոչ միայն չեն նշանակում Վաշինգտոնի կողմից վստահության ամրապնդման միջոցառումների կիրառումը, այլ ևս մեկ անգամ ապացուցում են, որ բանակցություններում ԱՄՆ-ն ՀԳՀԾ-ի սահմաններից դուրս պահանջներներ է ներկայացրել: Իսկ պաշտոնական Թեհրանը բազմիցս ընդգծել է, որ Իրանը երբեք չի զիջելու մյուս կողմի պահանջներին:
Ֆրանսիայի նախագահի հետ հեռախոսազրույցում, ԻԻՀ նախագահը մեկ անգամ ևս հիշեցրել է Իրանի դիրքորոշումը և ընդգծել.«Իրանի Իսլամական Հանրապետությունը համոզված է, որ համաձայնության ձեռքբերումը կախված է պաշտպանական խնդիրների ամբողջական լուծումից և անհրաժեշտ երաշխիքների տրամադրումից, ներառյալ համաձայնագրին կողմերի մշտական հավատարմությունը և Իրանի ժողովրդի տնտեսական շահերի ապահովումը»:
Սեյեդ Էբրահիմ Ռայիսին անդրադառնալով աշխարհի տարբեր երկրների հետ Իրանի քաղաքական և տնտեսական համագործակցության աճին, հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահմանած հակաիրանական պատժամիջոցները վնասում են համաշխարհային տնտեսությանը, հատկապես՝ Եվրոպային։
Որոշ երկրների, այդ թվում՝ Իրանի և Ռուսաստանի նկատմամբ էներգետիկ ոլորտում Արևմուտքի կողմից պատժամիջոցների կիրառումից հետո նավթի և բենզինի գներն արևմտյան երկրներում, հատկապես Եվրոպայում, որոնք մեծապես կախված են էներգակիրների ներմուծումից, կտրուկ աճել են: Բացի այդ, եվրոպական երկրները խնդիրների առջև են կանգնել էներգետիկ ռեսուրսների ապահովման հարցում: Դա պատճառ է դարձել, որ Ֆրանսիան պահանջի Իրանի և Վենեսուելլայի նավթի շուկա վերադարձը, որպեսզի հնարավոր լինի կանխել գների բարձրացումը։
Այս կապակցությամբ, Bloomberg լրատվական գործակալությունն, անդրադառնալով Իրանի պատժամիջոցների չեղարկման հարցով բանակցություններին գ րել է.«Համաձայնագրի վերականգնման ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հույսերըմարում են, մինչդեռ աշխարհն առավել քան երբևէ, ունի նավթի կարիք»: