Ֆրանսիայի նախագահի հետ հեռախոսազրույցում Ռայիսին քննադատել է Արևմուտքի կողմից ճգնաժամի հարուցումը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i177848-Ֆրանսիայի_նախագահի_հետ_հեռախոսազրույցում_Ռայիսին_քննադատել_է_Արևմուտքի_կողմից_ճգնաժամի_հարուցումը
ԻԻՀ նախագահն ասել է.«ՄԱԳԱՏԷ-ում հակաիրանական բանաձևի ընդունումը ճգնաժամ հարուցող քայլ էր, որի նպատակն էր ճնշում գործադրել Իրանի ժողովրդի վրա»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 24, 2022 06:57 Asia/Tehran
  •  Ֆրանսիայի նախագահի հետ հեռախոսազրույցում Ռայիսին քննադատել է Արևմուտքի կողմից ճգնաժամի հարուցումը

ԻԻՀ նախագահն ասել է.«ՄԱԳԱՏԷ-ում հակաիրանական բանաձևի ընդունումը ճգնաժամ հարուցող քայլ էր, որի նպատակն էր ճնշում գործադրել Իրանի ժողովրդի վրա»։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ շաբաթ օրը կայացած հեռախոսազրույցում դատապարտելով  Իրանի դեմ ԱՄՆ-ի և եվրոպական երկրների գործողություններն ու ոչ կառուցողական դիրքորոշումները, , Էբրահիմ Ռայիսին հավելել է.«Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում Իրանի դեմ բանաձևի ընդունումը խաթարել է գործակալության նկատմամբ առկա վստահությունը»:

ՄԱԳԱՏԷ-ի Հունիսի 8-ին  կայացած նիստում, չնայած Չինաստանի և Ռուսաստանի ընդդիմությանը, հաստատվեց ԱՄՆ-ի և Եվրոեռյակի առաջարկած հակաիրանականա բանաձևը:

Գործակալության ոչ կառուցողական մոտեցման և  բանաձևի հաստատման պատճառով, Իրանի Իսլամական Հանրապետությունը ձեռնարկեց փոխադարձ քայլեր, այդ թվու՝մ առաջադեմ ցենտրիֆուգների տեղադրում և գործակալության մի շարք տեսախցիկների ապաակտիվացում։

ԱՄՆ-ի և Եվրոռյակի այս հակաիրանական գործողությունն ապացուցեց, որ հակաիրանական պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցությունների արևմտյան կողմերը ՄԱԳԱՏԷ-ի քաղաքական բանաձևը օգտագործում են որպես Իրանի վրա ճնշում գործադրելու  լծակ: ԱՄն-ն այդպիսով փորձեց ավելի շատ զիջումներ ստանալ Իրանից չարաշահելով գործակալության դերն ու շահարկելով առկա տեխնիկական խնդիրները.և ստիպել  Թեհրանին նահանջել իր օրինական պահանջներից:

Ակնհայտ է, որ պատժամիջոցների շարունակումը, գործակալությունում բանաձևի ընդունումը և Իրանի դեմ ԱՄՆ-ի դիվանագիտության երկակի քաղաքականության և առավելագույն ճնշման կիրառումը.ոչ միայն չեն նշանակում  Վաշինգտոնի կողմից վստահության ամրապնդման միջոցառումների կիրառումը, այլ ևս մեկ անգամ ապացուցում են, որ բանակցություններում ԱՄՆ-ն ՀԳՀԾ-ի սահմաններից դուրս պահանջներներ է ներկայացրել: Իսկ պաշտոնական Թեհրանը  բազմիցս ընդգծել է, որ Իրանը երբեք չի զիջելու  մյուս կողմի  պահանջներին:

Ֆրանսիայի նախագահի հետ հեռախոսազրույցում, ԻԻՀ նախագահը մեկ անգամ ևս  հիշեցրել է Իրանի դիրքորոշումը  և ընդգծել.«Իրանի Իսլամական Հանրապետությունը համոզված է, որ համաձայնության ձեռքբերումը կախված է պաշտպանական խնդիրների ամբողջական լուծումից և անհրաժեշտ երաշխիքների տրամադրումից, ներառյալ համաձայնագրին կողմերի մշտական  հավատարմությունը և Իրանի ժողովրդի տնտեսական շահերի ապահովումը»:

Սեյեդ Էբրահիմ Ռայիսին անդրադառնալով աշխարհի տարբեր երկրների հետ Իրանի քաղաքական և տնտեսական համագործակցության աճին, հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահմանած հակաիրանական պատժամիջոցները վնասում են համաշխարհային տնտեսությանը, հատկապես՝ Եվրոպային։

Որոշ երկրների, այդ թվում՝ Իրանի և Ռուսաստանի նկատմամբ էներգետիկ ոլորտում Արևմուտքի կողմից պատժամիջոցների կիրառումից հետո նավթի և բենզինի գներն արևմտյան երկրներում, հատկապես Եվրոպայում, որոնք մեծապես կախված են էներգակիրների ներմուծումից, կտրուկ աճել են: Բացի այդ, եվրոպական  երկրները խնդիրների առջև են կանգնել էներգետիկ ռեսուրսների ապահովման հարցում: Դա պատճառ է դարձել, որ Ֆրանսիան պահանջի Իրանի  և Վենեսուելլայի  նավթի շուկա վերադարձը, որպեսզի հնարավոր լինի կանխել գների բարձրացումը։

Այս կապակցությամբ, Bloomberg լրատվական գործակալությունն, անդրադառնալով Իրանի  պատժամիջոցների չեղարկման հարցով բանակցություններին գ րել է.«Համաձայնագրի վերականգնման ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հույսերըմարում են, մինչդեռ աշխարհն առավել քան երբևէ, ունի նավթի կարիք»: