Մեկնաբանություն- ԱՄՆ-ը կողմնակի հարցեր առաջադրելով՝ լարվածություն է առաջացնում տարածաշրջանում
Նշելով, որ ԱՄՆ-ը կողմնակի հարցեր է առաջադրում տարածաշրջանում, Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել է.«Այդ երկրի իշխանությունը կողմնակի խնդիրներ բարձրացնելով և կեղծ երկփեղկվածություն ստեղծելով, ձգտում է քաղաքական չարաշահումների»։
Երկուշաբթի օրը, շաբաթական մամուլի ասուլիսում, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին ասել է.«ԱՄՆ-ի ռազմավարությունը լարվածություն և ճգնաժամ ստեղծելն է, ինչը չի նպաստում տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը»:
Հուլիսի 23-ին, ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ իրանական անօդաչու սարքերի հարցը որպես «տարածաշրջանային անվտանգության մարտահրավեր» բարձրացվել է ԱՄՆ-Կատար խորհրդատվական կոմիտեի նիստում։
Թեև ԱՄՆ-ի իրանաֆոբիայի նախագիծը շարունակվել է Իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր, սակայն վերջին տարիներին սրվել է խաղաղ միջուկային գիտելիքի, ավիատիեզերական արդյունաբերության և հրթիռային զսպման ոլորտներում Իրանի Իսլամական Հանրապետության ձեռքբերումներով:
Այս առնչությամբ, վերջին ամիսներին ամերիկացի պաշտոնյաները բազմիցս մտահոգություն են հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության անօդաչու թռչող սարքերի գործունեության վերաբերյալ. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վերջերս տարածաշրջան կատարած այցից հետո, CENTCOM-ի ռազմաօդային ուժերի նոր հրամանատար Ալեքսուս Գրինկովիչը, ով նաև ղեկավարում է Կատարի «Ալ-Ադիդ» ավիաբազան, մի հարցազրույցում ասել է, որ իր հիմնական առաքելություններից է պայքարել Իրանի անօդաչու թռչող սարքերի հզորության վտանգի դեմ և տարածաշրջանում վերականգնել ԱՄՆ-ի օդային գերակայությունը:
Ամերիկացի պաշտոնյաներն այս հայտարարություններով մի կողմից խոստովանում են Իրանի ռազմական և պաշտպանական առաջընթացը, իսկ մյուս կողմից դա հակաիրանական կոալիցիա ստեղծելու և տարածաշրջանում միջամտությունները շարունակելու փորձ է, ինչը համահունչ է Սիոնիստական ռեժիմի քաղաքականությանը։ Փաստորեն, ԱՄՆ-ը ռազմավարական նպատակներ է հետապնդում, ինչպիսիք են Իրանի տարածաշրջանային և միջազգային փոխգործակցության խաթարումը, տարածաշրջանում իր ներկայությունը շարունակելը, ինչպես նաև Սիոնիստական ռեժիմի շահերի ապահովումը և տարածաշրջանի երկրներին այս ռեժիմին մերձեցնելը:
Այս բոլորն այն դեպքում, երբ Իրանի Իսլամական Հանրապետությունը համոզված է, որ տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունն իրականացվելու է ոչ թե արտաքին միջամտությամբ, այլ միայն ներտարածաշրջանային լուծումներով. Այլ կերպ ասած, տարածաշրջանում արտատարածաշրջանային դերակատարների, մասնավորապես ԱՄՆ-ի ներկայության փորձը ցույց է տալիս, որ այդ ներկայությունը տարածել է անապահովությունն ու անկայունությունը և ուժեղացրել ահաբեկչությունը, տարածաշրջանում ԱՄՆ-ի դաշնակից երկրների կայուն անվտանգությունը չապահովելով:
Անդրադառնալով տարածաշրջանում անհարկի խմբավորումներ ստեղծելու և երկվություն առաջացնելու ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի ջանքերին, Իրանի արտաքին գերատեսչության խոսնակը հայտարարեց, որ Իրանը, որպես տարածաշրջանի անվտանգության հարցում դերակատար երկիր, անհրաժեշտ է համարում հավաքական համագործակցությունը, ինչը նպաստում է տարածաշրջանում անվտանգության ապահովմանը:
Թվում է, թե Բայդենի վերջերս Արևմտյան Ասիա կատարած այցից և Իրանի հասցեին հնչեցրած մեղադրանքներից հետո սկսվել է իրանաֆոբիայի ձախողված քաղաքականության հերթական փուլը, որին հաջորդում է լարվածության սրումը և ճգնաժամի առաջացումը. Այնուամենայնիվ, Իրանի 13-րդ կառավարությունը, որն իր արտաքին քաղաքականության մեջ առաջնահերթություն է տվել հարևան, մահմեդական և դաշնակից երկրներին, առավել քան երբևէ ձգտում է լուծել թյուրիմացությունները և ընդլայնել հարաբերությունները նրանց հետ, հատկապես Պարսից ծոցի հարավային սահմանի երկրների հետ, և այդ երկրները նույնպես գիտեն Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունների պահպանման կարևորությունը։
Արաբական Միացյալ Էմիրությունների խորհրդատու նախարար՝ Անվար Գարգաշն այս կապակցությամբ CNN-ին ասել է.«Մենք պատրաստ ենք համագործակցել ԱՄՆ-ի նախագծի շրջանակում, բայց մենք չենք թիրախավորում տարածաշրջանի որևէ այլ երկիր, և ես կոնկրետ նկատի ունեմ Իրանին։ ԱՄԷ-ն իր դեսպանին է ուղարկում Թեհրան»: