Մեկնաբանություն-Թուրքիան ցանկանում է ավելացնել Իրանից ներկրվող էներգիայի ծավալը
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ երկիրը մտադիր է ավելացնել Իրանից ներկրվող գազի ու նավթի ծավալը:
TRT-ի հետ զրույցում, խոսելով հարևանների, հատկապես՝ Իրանի հետ առևտրային հարաբերությունների մասին, Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է. «Անկարան շարունակում է առևտրային և երկկողմ համագործակցությունը հարևան երկրների, հատկապես՝ Իրանի հետ և նախատեսում է ավելացնել այդ երկրից ներկրվող գազի ու նավթի ծավալները»:
Ռուս-ուկրաինական պատերազմից հետո, տարածաշրջանի երկրները կրկնապատկել են ԵՄ անդամ երկրների շուկաներում ռուսական գազին այլընտրանք գտնելուն ուղղված ջանքերը: Այս երկրների թվում են Ադրբեջանն ու Թուրքիան: ԵՄ-ի հետ կնքված վերջին պայմանագրով, Ադրբեջանի իշխանությունները պաշտոնապես անդրադարձան ռուսական գազի փոխարինման հարցին: Այս առումով թուրքական իշխանությունները նույնպես փորձում են նվազեցնել իրենց խնդիրները Եվրամիության հետ՝ միաժամանակ օգնելով Ադրբեջանին՝ բավարարել Եվրամիության կարիքները։
Հետևաբար, մեծացնելով Իրանից ներկրվող բնական գազի ծավալները, Թուրքիան մտադիր է հուսալի և ազդեցիկ դեր խաղալ համաշխարհային շուկայում՝ որպես բնական գազի երկրորդական վաճառող։ Այս կապակցությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անցած շաբաթ Թեհրանում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց. «Մեր նպատակն է Իրանի հետ առևտրաշրջանառությունը հասցնել 30 միլիարդ դոլարի»:
Կորոնավիրուսի համավարակի ընթացքում Իրանի և Թուրքիայի միջև առևտրի արժեքը տարեկան 20 միլիարդ դոլարից հասել էր 7 միլիարդ դոլարի: Մինչդեռ երկու երկրների պաշտոնյաները վերջին տասնամյակում պայմանավորվել էին ավելացնել առևտրային փոխանակումների արժեքը տարեկան մինչև 50 միլիարդ դոլարի։ Երկու երկրները մեծ պոտենցիալ ունեն համագործակցության համար և կարող են ապահովել միմյանց կարիքները: հետևաբար հնարավոր է առաջիկա երկու տարում առևտրափոխանակման ծավալները հասցնել 30 միլիարդ դոլարի:
Հարկ է անդրադառնալ նաև ապրանքների տարանցման ոլորտում Իրանի զբաղեցրած աշխարհագրական դիրքի կարրոությանը: Չնայած այն բոլոր խոչընդոտներին, որ Արևոմւտքն ԱՄՆ-ի գլխավորությամբ առաջացրել է Իրանի համար վերջին 40 տըարիներին, երկրներն այլընտրանք չունեն, քան օգտագործել Իրանի հողը՝ բեռներ տեղափոխելու համար:
Բացի այդ, եթե Իրանն ու Թուրքիան արտաքին քաղաքականության մեջ շարժվեն նույն ուղով և հարթեն տարնսպորտի ու տարնցման ոլորտներում առկա խնդիրները, տարածաշրջանային ու համաշխարհային մասշտաբով կլարող են ամրապնդել իրենց դիրքերը: Իրանի և Թուրքիայի միջև փոխադարձ առևտրի ամրապնդումը, բացի փոխադարձ առևտրից, նաև ուժեղ հիմքեր է ստեղծում տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) և Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) հզորացման համար:
Տարածաշրջանի ու աշխարհի երկրների, այդ թվում՝ Իրանի ու Թուրքիայի համագործակցույթան արդյունքում, երկու երկրները կարող են ամրապնդել իրենց իրական դիրքերը այնպիսի կարևոր ոլորտներում, ինչպիսիք են Միջերկրական ծովը, Սև ծովը, Պարսից ծոցը և Օմանի ծովը: