Իրաքի կառավարությունը խոստացել է, որ շուտով պարտության է մատնելու ահաբեկիչներին
Իրաքի արևմտյան Ալ-Անբար նահանգում գտնվող «Ալ-Ռոթաբա» ռազմավարական նշանակության տարածքի ազատագրումից հետո, այդ երկրի վարչապետը տեղեկացրել է մոտ ապագայում թաքֆիրական ուժերի դիմաց Իրաքի ուժերի լիարժեք հաղթանակի մասին:
Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Էբադին Ալ-Անբար նահանգի հարավ-արևմուտքում գտնվող «Ալ-Ռոթաբա» ռազմավարական նշանակությամբ տարածքի ազատագրումից մեկ օր հետո հայտարարել է, որ ԻԼԻՊ-ի ահաբեկիչների գրավումից այս տարածքի ազատագրումը ահաբեկչական այս խմբի դեմ ճակատագրական նոր հաղթնակների նախաբանն է։ Նա նշել է, որ ահաբեկիչների դեմ վերջնական հաղթանակը մոտիկ է:
Իրաքի վարչապետը հինգշաբթի օրը նշել է, որ ահաբեկիչների դեմ պայքարը, չնայած բոլոր մարտահրավերներին, համարվում է կառավարության ու ժողովրդի գլխավոր գերակայությունը:
Հորդանանի սահմանի մերձակայքում գտնվող Ալ-Անբար նահանգի ծայրագույն արևմտյան քաղաքը համարվող «Ալ-Ռոթաբա»-ի ազատագրման գործողությունը, որ սկսվել էր անցած երկուշաբթի օրվանից, թաքֆիրական ահաբեկիչների նվազագույն դիմադրությամբ չորեքշաբթի օրն ավարտվեց այդ քաղաքի ազատագրմամբ:
Չնայած Իրաքում տիրող քաղաքական ու տնտեսական խնդիրներին, այդ երկրի կառավարության ու բանակի հանդեպ ժողովրդի ցուցաբերած հովանավորության արդյունքում վերջին մեկ տարում այդ երկրի բռնագրավված տարածքների մեծ բաժինն ազատագրվել է արևմտյան ու տարածաշրջանային որոշ երկրների կողմից հովանավորվող ահաբեկչական խմբերի բռնագրավումից:
Իրաքի քաղաքական ու զինվորական պատասխանատուների վկայությամբ, ժողովրդական ուժերի՝ բանակին միանալով և ահաբեկիչների դեմ պայքարի ուղղությամբ քաղաքական խմբերի կողմից կառավարությանը ցուցաբերվող հովանավորությամբ, ԻԼԻՊ ահաբեկչական խումբը կորցրել է Իրաքում գրաված տարածքներում իր վերահսկողությունը պահպանելու կարողությունը և վերջին մեկ տարում Թաքրիթի ու Ալ-Ռեմադու նման ռազմավարական տարածքների ազատագրումը վկայում է Իրաքում ահաբեկիչների ռազմական կարողության ու հոգեկանի թուլացման մասին:
Այդուհանդերձ թաքֆիրական ահաբեկիչների դեմ պայքարում Իրաքի առաջընթացը պահանջում է միջազգային հասարակայնության հովանավորությունը, հենց այնպես որ իրաքցի պաշտոնատարներն էլ բազմիցս ընդգծել են, ահաբեկչության դեմ տարվող այդ երկրի պայքարի հանդեպ համաշխարհային կտրուկ հովանավորության դեպքում հող կպատրաստվի ամենակարճ ժամանակամիջոցում ահաբեկչական ու թաքֆիրական խմբերի ոչնչացման համար:
Թեև այս ուղղությամբ ԱՄՆ-ն 2014 թվականին ձևավորել է ԻԼԻՊ-ի դեմ միջազգային կոալիցիան, սակայն այս խմբավորումը շոշափելի արդյունք չի ունեցել, քանի որ դրա գլխավոր նպատակը եղել է Իրաքում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ընդլայնումը:
Այդուհանդերձ և նկատի առնելով այն փաստը, որ Իրաքի բանակն ու ժողովրդական ուժերը վերջին ամիսներին կարևոր հաղթանակներ են արձանագրել ահաբեկիչների դեմ, թվում է, որ ԱՄՆ-ն ցանկանում է իրեն մասնակից ձևացնել այս հաղթանակներին: Դա ի տես այն բանի, որ Իրաքի նախկին բռնապետ Սադդամի իշխանության կործանումից հետո ԱՄՆ-ն շարունակ Իրաքում անկայունության ու լարվածության գործոնն է եղել, այնպես որ այդ երկիրը վերջին տասը տարիներին բրտարարքների, անապահովության ու քաղաքական անկայունության ընդլայնման ականատես է եղել: