Մեկնաբանություն-Ռուսաստանի ու Թուրքիայի ղեկավարները Սոչիում հանդես են եկել համատեղ հայտարարությամբ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i178842-Մեկնաբանություն_Ռուսաստանի_ու_Թուրքիայի_ղեկավարները_Սոչիում_հանդես_են_եկել_համատեղ_հայտարարությամբ
Մեկնաբանություն-Ռուսաստանիո ւ Թուրքիայի ղեկավարներ Վլադիմիր Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիբ Էրդողանը Սոչիում հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ընդգծել են Սիրիայում բոլոր ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում համերաշխության հաստատման և համակարգման հացրում իրենց հանձնառությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 07, 2022 08:40 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-Ռուսաստանի ու Թուրքիայի ղեկավարները Սոչիում հանդես են եկել համատեղ հայտարարությամբ

Մեկնաբանություն-Ռուսաստանիո ւ Թուրքիայի ղեկավարներ Վլադիմիր Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիբ Էրդողանը Սոչիում հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ընդգծել են Սիրիայում բոլոր ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում համերաշխության հաստատման և համակարգման հացրում իրենց հանձնառությունը։

Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարներնբ ընդգծել են Սիրիայի քաղաքական միասնության և տարածքային ամբողջականության պաշտպանության կարևորությունը:

Պատինը և Էրդողանն անդրադարել են  երկու երկրների միջև առևտրի ծավալը մեծացնելու նպատակով լայնածավալ խորհրդակցությունների, տրանսպորտի, առևտրի, գյուղատնտեսության, արդյունաբերության, զբոսաշրջության և շինարարության ոլորտներում երկարաժամկետ գործունեության անհրաժեշտությանը և պայմանավորվել համագործակցել՝ կանխորոշված ​​նպատակներին հասնելու և տնտեսության ու էներգետիկայի ոլորտներում երկու երկրների ակնկալիքները բավարարելու ուղղությամբ:

Այս պայմանավորվածությունները շատ կարևոր են ինչպես երկկողմ առևտրի ոլորտում, այնպես էլ տարածաշրջանային ու համաշխարհային խնդիրների լուծման համար: Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների միջև առևտուրը հասցնել 100 միլիարդ դոլարի: Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է ստեղծել համապատասխան ենթակառուցվածքներ տնտեսական և առևտրային, տրանսպորտի և տարանցման ոլորտներում:

Երկու ղեկավարները խոսել են նաև  Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման և ահաբեկչական բոլոր շարժումների դեմ պայքարում համագործակցության մասին: Այս պայմանավորվածխությունների իրագործումն անկասկած վերջ կդնի տարածաշրջանի խնդիրներին:

Սակայն խնդիրը կայանում է նրանում, թե արդյոք Թուրքիայի կառավարությունը կարո՞ղ է հրաժարվել Սիրիայում իր պահանջներից և դադարեցնել որոշ ահաբեկչական խմբերին ցուցաբերվող աջակցությունը: Այս հարցերին կարելի է պատասխանել Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների իրատեսական դիրքորոշումներին նայելով: Նախկինում նույնպես Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարները պայմանավորվել էին սիրիական խնդիրների, հատկապես երկրի տարածքային ամբողջականության պահպանման և ապահովման շուրջ։ Սակայն այդ պայմանավորվածությունները դեռ կյանքի չեն կոչվել, քանի որ Թուրքիան պատրաստ չէ իր զինուժը դուրս բերել հարևան երկրի տարածքից։

Թուրքիայի նախագահի համար անկասկած երկկողմ պայմանավորվածությունը շատ կարևոր է: Սոչիից վերադառնալուց հետո Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողներին պատմել է իր երկրի՝ Ռուսաստանի մասնակցությամբ կառուցվող «Ակոյո» ատոմակայան այցելելու  ապագա ծրագրերի մասին:

Նա հայտարարել է. «2023 թվականին այս էլեկտրակայանի առաջին ռեակտորը գործարկելու Անկարայի նպատակը մնում է ուժի մեջ: Մենք ռուսական կողմին տեղեկացրել ենք, որ Ակույոն առանձնահատուկ նշանակություն ունի Թուրքիայի էներգետիկ ռազմավարության համար և Անկարան անձամբ է վերահսկելու դրա շահագործումը» ։

2010 թվականին Ռուսաստանը և Թուրքիան համաձայնագիր են ստորագրել Թուրքիայի հարավում գտնվող Մերսին նահանգում Ակոյո ատոմակայանի կառուցման վերաբերյալ։ Ռուսական «Ռոսատոմ» ընկերությունը  սկսել է 4800 ՄՎտ հզորությամբ Ակոյո կայանի շինարարությունը 2018 թվականին։ Սա կլինի Թուրքիայում կառուցված առաջին ատոմակայանը։

Ամփոփելով Էրդողանի գլխավորած թուրքական բարձրաստիճան պատվիրակության Ռուսաստան կատարած վերջին այց, կարելի է ասել, որ բացի երկկողմ և տարածաշրջանային շատ կարևոր պայմանավորվածություններից, Ռեջեփ Թայիփ Էրդողանի Սոչի կատարած այցը նաև քարոզչական նպատակ էր հետապնդում՝ վերականգնել թուրք ժողովրդի և տարածաշրջանի երկրների մոտ կորցրած վստահությունը։ 2023 թվականի Թուրքիայի նախագահական ընտրություններում Էրդողանի կառավարության համար ճակատագրական են լինելու տնտեսական և հաղորդակցական կարևոր նախագծեր:

Ակնհայտ է, որ Էրդողանի կառավարությյունն այդպիսով փորձում է շահել  թուրք ժողովրդի վստահությունն ու քվեն։ Մինչդեռ  ժողովուրդը և ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների առաջնորդները Թուրքիայի հարևան երկրների, հատկապես Սիրիայի և Իրաքի օկուպացիան համարում են իրենց ապագա սերունդների կարևորագույն մտահոգություններից մեկը։