Թուրքիայում անցկացվում են «Անատոլիական արծիվ- 2026» թռիչքատակտիկական վարժանքները
Հունիս 26, 2026 10:34 Asia/Tehran
Թուրքական Քոնիա քաղաքի ավիացիոն բազայի տարածքում անցկացվում են «Անատոլիական արծիվ- 2026» միջազգային թռիչքատակտիկական զորավարժությունները՝ Ադրբեջանի բանակի զինծառայողների մասնակցությամբ։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, վարժանքներին ներգրավվել են այդ երկրի ռազմաօդային ուժերի թռիչքային և տեխնիկական կազմը, ինչպես նաև Սու-25 գրոհիչներ։
Զորավարժությունների հիմնական նպատակն է մասնակից երկրների ռազմաօդային ուժերի միջև փոխգործակցության զարգացումը, փորձի փոխանակումը և օպերատիվ հնարավորությունների ընդլայնումը։
Պիտակ