Իսրայելի պատերազմի նախարարի հրաժարականը և Թելավիվում քաղաքական ճգնաժամի հասունացումը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i17920-Իսրայելի_պատերազմի_նախարարի_հրաժարականը_և_Թելավիվում_քաղաքական_ճգնաժամի_հասունացումը
2014 թվականին Գազայի հատվածի դեմ հիսնօրյա պատերազմում Սիոնիստական ռեժիմի պարտությունից հետո, ռեժիմի քաղաքական կազմում ճգնաժամ է հասունանում :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 21, 2016 08:10 Asia/Tehran
  • Իսրայելի պատերազմի նախարարի հրաժարականը և Թելավիվում քաղաքական ճգնաժամի հասունացումը

2014 թվականին Գազայի հատվածի դեմ հիսնօրյա պատերազմում Սիոնիստական ռեժիմի պարտությունից հետո, ռեժիմի քաղաքական կազմում ճգնաժամ է հասունանում :

Վերջին տարիներին Դիմադրությունը Սիոնիստական ռեժիմին հարկադրել է ընդունել հրադադարը : Այս հարցում Սիոնիստական ռեժիմի մշտական ձախողումների հետևանքով , ռեժիմի կազմում անջրպետ է առաջացել : Նույնիսկ որոշ ղեկավարներ հեռացել են քաղաքական դաշտից :

Պաղեստինի իսլամական Դիմադրության շարժում ՝ ՀԱՄԱՍ-ը, Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարարի հրաժարականը համարում է 2014 թվականին Գազայի հատվածի դեմ հիսնօրյա պատերազմում ռեժիմի պարտության հետևանքներից մեկը : Իսրայելում նշանակումների ու հրաժարականների նոր ալիքը վկայում է այդ պատերազմում Սիոնիստական ռեժիմի կրած ծանր պարտությունների հետևանքներից մեկը : Առ այսօր ռեժիմի քաղաքական , անվտանգության ու ռազմական մի քանի պատասխանատուներ հրաժարական են ներկայացրել կամ հեռացվել են իրենց զբաղեցրած պաշտոններից :

Սիոնիստական ռեժիմի քաղաքական կազմում տեղի ունեցող իրադարձությունները վկայում են այն մասին , որ տարբեր ՝ հատկապես քաղաքական ու ռազմական դաշտերում , Գազայի դեմ երրորդ պատերազմի պարտության հետևանքները գնալով ընդլայնվում են ՝հայտնվելով պարտության հետցնցումների ազդեցության տակ: Ընդունելով Գազայի հատվածի դեմ երրորդ պատերազմում կրած նվաստացուցիչ ու ծայտառակ պարտությունը, Սիոնիստական ռեժիմի պետայրերը հանդես են եկել նաև պատերազմը շղթայազերծող ղեկավարների , հատկապես ռեժիմի վարչապետ ՝ Բենիամին Նեթանյահուի դեմ խստաոճ քննադատություններով : Սիոնիստական ռեժիմում զարգացող իրադարձությունները վկայում են այն մասին , որ Պաղեստինի ժողովրդի Դիմադրության , Երուսաղեմի ինթիֆադայի հարցում նրանց անճարակության ու մոլորության հետևանքով առաջացած տարաձայնությունների պատճառով , ռեժիմը հայտնվել է քաղաքական նոր ճգնաժամի սեմին , ինչն էլ Իսրայելի ռեժիմի կառավարության կազմում նոր փոփոխությունների պատճառ է դարձել :

Այդ կապակցությամբ վերջերս Սիոնիստական ռեժիմի գլխավոր քննիչը քննադատել էր 2014 թվականին Գազայի հատվածի դեմ հիսնօրյան պատերազմում Նեթանյահուի գործելակերպը : Հիսնօրյա պատերազմի օրոք Իսրայելի անվտանգության կառույցում որոշումների ընդունման մեխանզիմների մասին իր զեկույցում , Շափիրան ասել էր .-«Վարչապետը թույլ է աշխատել և պատերազմում տուժել ու պարտվել է մեր երկիրը» : Չնայած պաղեստինյան տարածքների հատկապես Գազայի հատվածի դեմ իր հարձակումների ու ոտնձգությունների ինտենսիվացմանը , Սիոնիստական ռեժիմը մշտապես ջանացել է իրականացնել իր նպատակները , սակայն այդ հարձակումներն ավարտվել են ռեժիմի նոր ձախողումներին : Ստեղծված իրավիճակը հանգեցրել են ռեժիմում ներքին անջրպետի խորացմանը , որի արդյունքն է ՝ ռեժիմի կառավարության կազմում անկայունության ծավալումը :