Մեկնաբանություն. Թրամփի գաղտնի փաստաթղթերի սկանդալը և դրա հետևանքները
(last modified Sun, 14 Aug 2022 14:51:38 GMT )
Օգոստոս 14, 2022 19:21 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Թրամփի գաղտնի փաստաթղթերի սկանդալը և դրա հետևանքները

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հույժ գաղտնի, այդ թվում՝ միջուկային փաստաթղթերը թաքցնելու շուրջ բարձրացած սկանդալը, երկրի պետական ​​կառույցների, հատկապես ՀԴԲ-ի և Թրամփի կողմնակիցների կողմից Արդարադատության նախարարության հասցեին ուղղված քննադատությունը նոր քաղաքական ճգնաժամ է առաջացրել ԱՄՆ-ում։

Անցյալ երկուշաբթի օրը ՀԴԲ գործակալները ներխուժեցին Ֆլորիդայում գտնվող Թրամփի առանձնատուն և առգրավեցին 20 արկղ, որոնք պարունակում էին 11 գաղտնի և հույժ գաղտնի փաստաթղթեր: Աննախադեպ խուզարկությունն իրականացվել է դաշնային դատավորի կողմից տրված խուզարկության հրամանի համաձայն այն բանից հետո, երբ Թրամփը մեղավոր է ճանաչվել «Հակալրտեսության մասին» օրենքը խախտելու համար՝ կապված գաղտնի փաստաթղթերի պահպանման հետ: Այս դատավճիռը հրապարակվել է ուրբաթ օրը։ Առգրավված փաստաթղթերի մեջ կան «հույժ գաղտնի» և «պահել միայն հատուկ պետական ​​կենտրոններում» նշումով փաստաթղթեր։ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին, անդրադառնալով  նախկին նախագահի առանձնատնից առգրավված փաստաթղթերին, ասել է.«Եթե ​​այս փաստաթղթերի բնույթն այնպիսին է, ինչպիսին մեզ հայտնի է, ապա մենք կանգնած ենք շատ լուրջ խնդրի առաջ։ Այս տեղեկատվությունը խիստ գաղտնի է և ավելի զգայուն, քան հույժ գաղտնի փաստաթղթերը, և ինչպես մեզ ասվում է, դա կապված է ԱՄՆ ազգային անվտանգության հետ»։

Թրամփին կարելի է անվանել սկանդալների մարդ: Նա երկար ժամանակ  դեռևս նախագահական պաշտոնավարությունից առաջ շրջապատված է այս սկանդալներով, որոնք դեռ շարունակվում են։ Այս սկանդալների ամենագլխավորներից են Թրամփի հիմնադրամի հարկային խախտումներն ու անօրինական գործողությունները, 2016-ի նախագահական ընտրությունների ժամանակ Թրամփի ընտրական թիմի համաձայնությունը Մոսկվայի հետ և նրա կողմնակիցների հարձակումը Կոնգրեսի վրա։

Սակայն Թրամփի կողմից հույժ գաղտնի փաստաթղթեր պահելու վերջին սկանդալն իր տեսակի մեջ աննախադեպ է: Նախ՝ առաջին անգամն է, որ ԱՄՆ նախագահի անձնական տունը խուզարկվում է օրինական հրամանի համաձայն՝ գաղտնի փաստաթղթերը թաքցնելու պատճառով։ Հաջորդ հարցն այն է, որ Ֆլորիդայում Թրամփի առանձնատնից ԱՄՆ-ի հույժ գաղտնի փաստաթղթերի հայտնաբերումը ցույց է տալիս, որ ԱՄՆ նախկին նախագահը խախտել է նախագահի նույնիսկ ամենատարրական աշխատանքային սկզբունքները և հրաժարվել իր մոտ եղած փաստաթղթերը հանձնել ԱՄՆ ազգային արխիվին։ Իհարկե Թրամփն այս ոլորտում նույպես մեղքը բարդել է այլոց վրա: Թրամփն, ով իր առանձնատան վրա հարձակումն անվանել է «ոտնձգություն», վերջերս համացանցում կատարած գրառմամբ հայտարարեց, որ միայն ինքը չէ որ փաստաթղթեր  է տեղափոխել, և որ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման նույնպես իր պաշտոնավարումից հետո Սպիտակ Տնից հեռացրել է բազմաթիվ գաղտնի փաստաթղթեր։

Բայց մետաղադրամի մյուս կողմում ամերիկացիների, այդ թվում՝ այս երկրի ժողովրդի և քաղաքական գործիչների աճող անվստահությունն է կառավարության և դաշնային հաստատությունների նկատմամբ, և նրանց նկատմամբ կասկածի աճը՝ կոնկրետ կուսակցության քաղաքական շահերի վրա հիմնված՝ նպատակաուղղված գործողությունների պնդմամբ։ Թրամփի կողմնակիցները և մի շարք հանրապետականներ կարծում են, որ ՀԴԲ-ի վերջին գործողությունները Թրամփի դեմ ուղղված են նրան 2024 թվականի նախագահական ընտրարշավից հեռացնելուն։ Վերջին օրերին ՀԴԲ-ն դարձել է «բանավոր հարձակումների և վրեժխնդիր սպառնալիքների» թիրախը ծայրահեղ աջ շրջանակների կողմից, որոնք աջակցում են Թրամփին՝ նրա տան խուզարկության պատճառով։ Այս քննադատությունները դրսևորվել են Ֆլորիդայում Թրամփի առանձնատան դիմաց վերջինիս կողմնակիցների բողոքի ակցիաների և դաշնային հաստատությունների, հատկապես ՀԴԲ-ի դեմ աճող սպառնալիքների տեսքով, ինչի օրինակն էր Օհայոյում զինված անձի կողմից ՀԴԲ-ի կենտրոնի վրա անհաջող հարձակմամբ: ՀԴԲ-ի տնօրեն «Քրիստոֆեր Ռեյը» վտանգավոր է անվանել իրավապահների դեմ ուղղված սպառնալիքը: Դա ցույց է տալիս, որ Ամերիկայում կասկածի տակ է դրվել նույնիսկ իրավական ինստիտուտների անկախությունը։ Նյու Յորքի նախկին քաղաքապետ և Թրամփին հավատարիմ մարդկանցից Ռուդի Ջուլիանին ասում է.«Եթե ​​Թրամփը վերընտրվի, ՀԴԲ-ն «պատասխան գործողություն» կիրականացնի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի դեմ»։