Մեկնաբանություն- Իրանի պատասխանը Եվրամիության առաջարկած տեքստին
Իրանի Իսլամական Հանրապետությունը Վիեննայի համաձայնագրի նախատեքստի վերջին տարբերակի վերաբերյալ բանակցությունների եվրոպացի համակարգողին է ներկայացրել իր գրավոր պատասխանը։
Երկուշաբթի օրը, Հոսեյն Ամիր Աբդոլահյանն ասել է.«Եթե ԱՄՆ-ի պատասխանն իրատեսական ու ճկուն լինի, համաձայնություն կկայանա, հակառակ դեպքում, պետք է ավելի շատ խոսել»:
Ամիր Աբդոլլահյանը նշել է, որ Վիեննայում վերջերս կայացած բանակցություններում ամերիկյան կողմը երկու հարցում բանավոր կերպով հայտնել է իր կարծիքը, որը պետք է վերածվի տեքստի, իսկ երրորդ հարցում, որը վերաբերում է երաշխիքների խնդրին, ԱՄՆ-ն պետք է իրատեսություն և ճկունություն դրսևորի և անհրաժեշտ երաշխիքներ ներկայացնի ։
Սակայն երկուշաբթի օրը, կրկնելով որոշ մեղադրանքներ, ԱՄՆ-ը վերսկսեց պատժամիջոցների վերացման բանակցություններում պատասխանատվությունից խուսափելու պրակտիկան։ ԱՄՆ ԱԳՆ խոսնակ Նեդ Փրայսը, մամուլի ասուլիսում, առանց հաշվի առնելու, որ ԱՄՆ-ը, որպես ՀԳՀԾ-ի իրավիճակի ներկայիս մեղավոր, պետք է փոխհատուցի իր անցյալի սխալները, ասել է․ «Իրանի միջուկային համաձայնագրին երկկողմ վերադարձի միակ ճանապարհն այն է, որ Թեհրանը հրաժարվի ՀԳՀԾ-ի երկրորդական պահանջներից»:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի առավելագույն ճնշման ձախողված քաղաքականությունը շարունակելով, Փրայսը սպառնացել է, որ եթե Իրանը չկարողանա ամբողջությամբ իրականացնել ՀԳՀԾ-ն, մենք պատրաստ ենք շարունակել մեր պատժամիջոցների խստագույն կատարումը և օգտագործել այլ դիվանագիտական ճնշումներ։
ԱՄՆ ԱԳՆ խոսնակը նաև հայտարարել է, որ Վաշինգտոնը իր պատասխանը կներկայացնի ԵՄ արտաքին քաղաքականության ներկայացուցչին համաձայնագրի նախագծի վերաբերյալ։
Վիեննայում պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունների վերջին փուլից առաջ (օգոստոսի 4-ին) Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը հայտարարեց, որ պատրաստել է ՀԳՀԾ-ի վերականգնման տեքստի նախագիծ: Եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը պնդել է, որ իր պատրաստած տեքստը «լավագույն հնարավոր համաձայնագիրն է», և որ որոշումները պետք է կայացվեն հենց հիմա։
Այս հայտարարություններից հինգ օր անց Իրանի գլխավոր բանակցող Ալի Բաղերին ընդգծել է, որ իրանական պատվիրակությունը ներկայացրել է իր առաջարկած ձևն ու բովանդակային գաղափարները՝ ճանապարհ հարթելու բանակցությունների արագ ավարտի համար։ Այս նախադասությունը նշանակում էր, որ իրանական կողմը չի ընդունել արևմտյան երկրների կողմից ներկայացված նախագիծը և միայն ստորագրելու է համաձայնագիր, որը կերաշխավորի ՀԳՀԾ-ի շրջանակում Իրանի տնտեսական շահերը։
Ակնհայտ է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը բանակցությունների սկզբից մշտապես հայտարարել է, որ պատրաստ է հասնել կայուն և հուսալի համաձայնության, սակայն այս առումով չի հատելու համակարգի կարմիր գծերը: Իրանը նաև առաջարկներ և գործնական նախաձեռնություններ է ներկայացրել բանակցող կողմերին համաձայնության հասնելու համար և նույնիսկ ճկունություն է ցուցաբերել Ուստի, եթե ամերիկյան կառավարությունը դեռ հրաժարվում է ընդունել Իրանի տրամաբանական և սկզբունքային պահանջները և շարունակում է պատժամիջոցների ձախողված քաղաքականությունը, ապա դա կարելի է համարել բանակցությունների ավարտին հասնելու Սպիտակ տան անլրջության ևս մեկ նշան։
Իրանի Իսլամական Հանրապետության տեսանկյունից ցանկացած հնարավոր համաձայնագիր պետք է հանգեցնի ապագայում Իրանի դեմ ճնշման ցանկացած լծակի վերացմանը, ինչպես նաև պատժամիջոցների մշտական և կայուն վերացմանը և երաշխավորի Իրանի ժողովրդի շահերը։
Հայտարարելով, որ առաջիկա օրերը կարեւոր օրեր են միջուկային համաձայնագրի համար, Իրանի արտգործնախարարն ասել է․«Եթե ԱՄՆ-ը մոտ օրերս ճկունություն ցուցաբերի, մենք համաձայնության կհասնենք, իսկ ճկունություն չդրսևորելու դեպքում ևս աշխարհի վերջը չի լինելու․ նրանք խոսում են Բ պլանի մասին, մենք էլ ունենք մեր սեփական Բ պլանը: Մենք համոզված ենք, որ այս հարցը պետք է կարգավորվի բանակցությամբ և բոլոր կողմերի իրատեսությամբ»։