Մեկնաբանություն-Հայաստանը վերածվել է Արևմուտքի ռուսաֆոբիայի ճամբարի
Հայաստանում Ռուսաստանի դեսպանություն հաղորդագրություն է տարածել՝ իր վրդովմունքն արտահայտելով «տեղական տեղեկատվական տարածքում շրջանառվող ցինիկ արտանետումների կապակցությամբ, որոնք օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգությանն առնչություն ունենալու հրեշավոր և կեղծ մեղադրանքներ են պարունակում ռուսաստանյան կառույցների հասցեին»:
Առանց կոնկրետ հայտարարություններ և դրանց հեղինակներին մատնանշելու՝ Երևանում ռուսաստանյան դիվանագիտական առաքելությունը պնդում է, որ «դիտարկում է դա որպես ուղղակի սադրանք նման հերյուրանքների հետևում կանգնած քաղաքական ուժերի կողմից՝ ուղղված ռուս – հայկական դաշնակցային հարաբերությունների սասանմանը»:
Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ արձագանքել է ՌԴ դեսպանության նամակին, սակայն պատասխանը չի հրապարակել:
Օգոստոսի 14-ին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվեց 16, վիրավորվեց՝ 63 հոգի։ Այս դեպքից հետո արևմտյան որոշ լրատվամիջոցներ փորձեցին պայթյունը կապել Ռուսաստանի հետ: Ռուսաստանն արձագանքեց այդ մեղադրանքներին: ՀՀ ԱԳՆ-ն ուղղված ՌԴ դեսպանատան բողոքի նոտայում ասվում է «Վրդովված ենք տեղական տեղեկատվական տիրույթում շրջանառվող ցինիկ լցոնումներից, որոնք անարգող և կեղծ մեղադրանքներ են պարունակում ռուսական կառույցների հասցեին՝ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգությանը մեղսակից լինելու մասին»:
Հարկ է նշել, որ հետաքննության նախնական տվյալներով ապյթյունը դիտավորյալ չի եղել, ինչպես նաևչի կրել ահաբեկչական բնույթ: Սակայն ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո, արևմտյան ԶԼՄ-ները միջազգային մակարդակով առաջ են տանում ռուսաֆոբիայի քաղաքակաանությունը և հակառուսական մեդիա արշավը, փորձելով խաթարել հարևանների հետ Ռուսատսանի հարաբերությունները: Սակայն հստակ գիտակցելով արևմտյան ծրագրի նպատակները, այդ թվում՝ Մոսկվայի և Երևանի հարաբերությունները խաթարելուն ուղղված ջանքերը, Ռուսաստանը լուրջ նախազգուշացում է տվել Հայաստանի իշխանությանը:
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանըը հայտարարել է. «ՌԴ դեսպանատան պատասխան նամակը տրված է, սակայն այդ նամակի հրապարակումը կոռեկտ չենք համարում»։
Իսկ այս մեղադրանքների հիմքում ՀՀ Ազգային բևեռ արմևտամետ ոկսւակցության հայտարարությունն էր, որում ասվում էր . «Երևանում տեղի ունեցող պայթյուններն ու ռումբերի տեղադրման մասին նախազգուշացումները գաղութատիրական տերության հրամանատարության տակ գտնվող հրամանատարական կենտրոնի գործողությունների արդյունք են՝ նոր զիջման նախօրեին խուճապ ստեղծելու նպատակով»: Այս հայտարարությունն արևմտամետ մամուլին հնարավորություն տվեց մեղադրանքներ ուղղել Ռուսաստանի դեմ։
Սակայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների մակարդակը քաղաքական, աշխարհաքաղաքական, պատմական և տնտեսական առումով չեզոքացնում է Արևմուտքի ապակառուցողական ջանքերի զգալի մասը։ Անդրադառնալով երկու կողմերի հարաբերությունների մակարդակին, ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն իր հայ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ ասել է. «Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության 42 տոկոս աճը վերջին վեց ամսում ռեկորդային է եղել: Երկու երկրներն այս ընթացքում 1,6 միլիարդ դոլարի ապրանքներ և ծառայություններ են փոխանակել»։
Հայաստանում Ռուսաստանի և Արևմուտքի մրցակցությունը չի սահմանափակվում հակառուսական քարոզչության մասին վերջերս հրապարակված բողոքի նամակով։ Հուլիսի 15-ին ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի անսպասելի այցը նույնպես դժգոհություն է առաջացրել Կրեմլում:
Ուիլյամ Բըրնս այցից երեք օր անց Հայաստան այցելեց Ռուսաստանի արտաքին հետախուզական կազմակերպության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։ Տարածաշրջանի ներկա իրավիճակում և ուկրաինական պատերազմի հետ կապված զարգացումների ֆոնին այս պաշտոնյաների հաջորդական այցերը ցույց են տալիս, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև քաղաքական և ռազմական մրցակցությունը տարածվել է նաև Կովկասում։
Ամփոփելով, կարելի է ասել, որ մեդիա տարածքում հասարակական կարծիքի վրա ազդելուն ուղղված քարոզչության նպատակն է վնասել Մոսկվայի և Երևանի հարաբերություններին: Սակայն Հայաստանի աշխարհաքաղաքական առանձնահատկությունները, Ռուսաստանի հետ հարաբերություններն ու Մոսկվայից ունեցած կարիքն ինչպես նաև տնտեսական հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը և Հայաստանում ռուսական ներդրումների ավելացման ակնկալիքը, անօգուտ են դարձնում Արևմուտքի, այդ թվում՝ ԱՄՆ-ի ջանքերն ու ծրագրերը՝ խաթարելու Մոսկվայի և Երևանի հարաբերությունները: