Մեկնաբանություն- Բաքուն քննադատում է Վաշինգտոնին՝ Մինսկի խմբում նոր ներկայացուցիչ նշանակելու համար
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է Մինսկի խմբում ԱՄՆ նոր ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիկերի առաջադրումը, քանի որ 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից և հրադադարի համաձայնագրից հետո Բաքուն մերժում է Մինսկի խմբի գոյությունը:
1990-ականների սկզբին 822, 853, 874 և 884 բանաձևերի ընդունումից հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Լեռնային Ղարաբաղի խաղաղության գործընթացը վստահեց տարածաշրջանային կազմակերպություններին,մասնավորապես՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությանը: 1992 թվականին կազմակերպությունը ձևավորեց Մինսկի խումբը՝ 9 երկրների անդամակցությամբ և ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի գլխավորությամբ։ Սակայն խմբին չհաջողվեց Այս խմբին վերջին տարիներին չի հաջողվել լուծել ղարաբաղյան հակամարտությունը։ 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմից հետո, որն ավարտվեց Ադրբեջանի, Ռուսաստանի նախագահների և Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարության ստորագրմամբ, Մինսկի խմբի արդյունավետությունը հարցականի տակ դրվեց.
Բացի Միսնկի խմբի անդամների չեզոքության մասին հարցի քննարկումից, և ընդգծելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հայկական ուժերի դուրսբերման վերաբերյալ ոչ պարտադիր բանաձևին Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների դեմ քվեարկությունն ու 2020 թվականին հրադադարի համաձայնագրի ստորագրումն Ադրբեջանը կասկածելի է համարում խմբի գործունեությունը:
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան ասել է. «Ռիկերի՝ որպես Կովկասի հարցերով գլխավոր խորհրդականի ներկայացումը հեռու է տարածաշրջանում հետկոնֆլիկտային իրականությունից: Որովհետև միջազգային հանրությունը պետք է իմանա, որ ԼՂ հիմնահարցը Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման հետ կապելը ձեռնտու չէ կարգավորման գործընթացին»։
Թեև վերջին տարիներին Մինսկի խումբը բազմիցս շեշտել է 1994 և 1995 թվականներին Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի համաձայնագրի դրույթների պահպանման անհրաժեշտությունը, սակայն գործնականում չի կարողացել կառուցողական քայլեր ձեռնարկել երկու երկրների միջև հակամարտությունը լուծելու և նոր բախումները կանխելու համար:
Հակառակ Ադրբեջանի, հայաստանը համարում է, որ Միսնկի խումբը կարող է լուծել ԼՂ հակամարտությունը:
Սակայն Ուկրաինայի պատերազմն ու Մոսկվայի հետ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների առճակատումը կարող են լինել Մինսկի խմբի վերածննդի լուրջ դրդապատճառներից մեկը՝ անկախ ղարաբաղյան խնդրից։ Այսպիսով, ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները փորձում են թուլացնել Ռուսաստանի դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:
Որպես օրինակ, չնայած խմբի անարդյունավետությանն ու խմբից դուրս Ռուսաստանի դերակատարությանը ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում, ԱՄՆ-ն ներկայացրել է իր նոր ներկայաչուցչին, ինչը նշանակում է, որ Վաշինգտոնը փորձում է տարածաշրջանային խնդիրներն ու ճգնաժամերը օգտագործել սեփական շահերին համապատասխան՝ անկախ այլ երկրների համար դրանց աղետալի արդյունքներից։
Հետևաբար ղարաբաղյան հակամարտության լուծման պատրվակով Մինսկի խմբի գոյությունը ոչ թե խնդիրը լուծելու, այլ կովկասյան տարածաշրջանում միջամտության հնարավորւթյուն ունենալու առիթ է: Եվ եթե Վաշ՛ինգտոնի այս գործողությունները չկանխվեն, ապա Հարավային Կովկասում քաղաքական և աշխարհաքաղաքական միջամտությունը կդառնա ԱՄՆ-ի նպատակներից մեկը։ Բացի այդ, ԱՄՆ-ի այս գործողությունը հրահրում է Երևանի իշխանություններին և թուլացնում հրադադարի պայմանագիրը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Ամփոփելով վերոնշյալը, կարելի է ասել, որ միջազգային խմբերի և ինստիտուտների անվան տակ, հակամարտություններին ԱՄՆ-ի միջամտությունը այդ երկրի հին ռազմավարությունն է, իսկ հիմա, ուկրաինական ճգնաժամի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունը լուծելու ուղղությամբ Ռուսաստանի կառուցողական քայլերին զուգահեռ, Վաշինգտոնը նաև փորձում է պահպանել իր ներկայության և միջամտության պատրվակը բազմակողմ դիվանագիտության և Մինսկի միջնորդության անվան տակ, որպեսզի խոչընդոտի կարգավորման գործըթնացին:
Մինչդեռ Հայաստանի և Ադրբեջանի շահերից է բխում 2020 թվականի 44-օրյա հակամարտություններից հետո հավատարիմ մնալ հարաբերությունների և համաձայնագրերի կարգավորման գործընթացին և տարածաշրջանի կայունությունը մրցակցության հետ չկապել։