ԱՄՆ-ը քսան միլիոն դոլար աջակցություն կտրամադրի Ադրբեջանին
ԱՄՆ ՊՆ-ն Ադրբեջանին քսան միլիոն սոլարի աջակցություն է հատկացրել : Պենտագոնի որոշմամբ , Ադրբեջանի բանակի ծովուժին տրամադրված օժանդակության մեծ մասը կիրառվելու է Կասպից ծովում :
Վերջին տասը տարիներին Պենտագոնն ընդհանուր հաշվով քսան միլիոն դոլարով օգնել է Ադրբեջանին , մինչդեռ Հայաստանին ցուցաբերվող այդ երկրի օգնությունը մեծ չի եղել :
Փորձագետները Ադրբեջանին ԱՄՆ-ի ցուցաբերած օգնությունը սադրիչ քայլ են համարում: Ալիևի կառավարությանը թվում է , թե ԱՄՆ-ից նյութական օգնություն ստանալու հարցում մրցակցելով , Բաքուն առաջ է անցնելու Երևանից : Իրականում, էներգիայի հարուստ պաշարների ունեցող Ադրբեջանի համար քսան միլիոն դոլարը մեծ գումար չի կազմում : Այդ իսկ պատճառով , այս հարցում համեմատական եզրեր գտնելն ՝ Ադրբեջանի ժողովրդին անուղղակի խաբելու փորձ է գնահատվում : Հատկապես, որ Հայաստանին և ԼՂ-ին ԱՄՆ-ի ցուցաբերած օգնություններն ավելի շատ են եղել ՝ Ադրբեջանին տրամադրված օգնության համեմատությամբ : Պենտագոնի կողմից Կասպից ծովում ռազմական ծախսերի համար Ադրբեջանին օգնության տրամադրումը համարվում է սադրիչ քայլ , որը կարող է հանգեցնել մերձկասպյան երկրների ՝ հատկապես Ադրբեջանի , Թուրքմենստանի և Ղազախստանի միջև սպառազինական մրցակցության :
Ավելի վաղ Բաքվի ղեկավարները բազմիցս դիմել են ԱՄՆ-ի օգնությանը ՝ Ղարաբաղյան հակամարտությանը վերջ դնելու համար : Իսկ Պենտագոնն անուղղակիորեն Ալիևի կառավարությանն այլ հանձնարարարություն է տվել : Անտարակույս , Ալիևի կառավարության միջոցով ԱՄՆ-ի այդ առաքելության իրականացումը , կարող է դրդել մերձկասպյան երկրներին : Ադրբեջանի գերխնդիրը ՝ ԼՂ հակամարտությունն է , իսկ ԱՄՆ-ն փորձում է Բաքվի կառավարության ուշադրությունը տարածաշրջանային այլ բախումների կողմը շեղել : Այդպիսով , հայաստանը հնարավորություն է ունենալու նոր քայլեր ձեռնարկել Ադրբեջանի հետ սպառազինական մրցակցությունում : Ընդսմին , Ալիևի կառավարության ուշադրությունը հակվելու է մերձկասպյան երկրների հետ բախումների կողմը : Բախումներ , որոնք շահեկան են միմիայն ԱՄՆ-ի համար ՝ Կասպից ծովում իր ազդեցությունը մեծացնելու համար : Իսկ վերջում , Ադրբեջանի և հարևան երկրների միջև լարվածությունը դառնալու է մի այլ խնդիր :
Այդ կապակցությամբ , «Եվրասիանեթ» կայքի հոդվածագիր ՝ Ջաշուա Կուջերան ասել է , որ ամերիկյան օգնությունների մեծ մասը պետք է ծախսվի Կասպից ծովում ՝ Հայաստանի դեմ դրանց օգտագործման հավանականությունը փոքրացնելու համար : Օգնությունները ծառայելու են Կասպից ծովի էներգետիկ ոլորտի հիմնաշենային կառույցներում ԱՄՆ-ի շահերի պաշտպանությանը :