Մեկնաբանություն- 3+3 խմբի դերակատարությունն ավելի ակնառու է դարձել ղարաբաղյան հակամարտությունում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i181142-Մեկնաբանություն_3_3_խմբի_դերակատարությունն_ավելի_ակնառու_է_դարձել_ղարաբաղյան_հակամարտությունում
Բրյուսելում չորս հանդիպումների տեսքով Եվրամիության դերակատարման գործընթացը չի լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև:
(last modified 2026-04-21T09:38:13+00:00 )
Սեպտեմբեր 04, 2022 14:32 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- 3+3 խմբի դերակատարությունն ավելի ակնառու է դարձել ղարաբաղյան հակամարտությունում

Բրյուսելում չորս հանդիպումների տեսքով Եվրամիության դերակատարման գործընթացը չի լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև:

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները հեռախոսով քննարկել են Կովկասում սահմանային անվտանգության և բրյուսելյան հանդիպման հետ կապված հարցեր:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցը կայացել է բրյուսելյան հանդիպման համատեքստում, մինչդեռ Ռուսաստանը նախկինում հանդես է եկել 3+3 նախաձեռնությամբ. Այն ներառում էր Ռուսաստանը, Իրանի Իսլամական Հանրապետությունը, Թուրքիան և Ադրբեջանի, Հայաստանի ու Վրաստանի Հանրապետությունները, և 2021 թվականի դեկտեմբերի սկզբին Մոսկվայում կայացավ 3+3 ձևաչափի առաջին հանդիպումը։

Դրանից հետո Թուրքիան նույնպես փորձեց ընդունել այս խմբի երկրորդ հանդիպումը, սակայն դա չհաջողվեց։ Այժմ Իրանի Իսլամական Հանրապետությունը համարվում է 3+3 հանդիպման հյուրընկալներից մեկը։ Այդ մասին հայտնել է Բաքվում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին:

Տարածաշրջանային այս մեխանիզմի առկայությունն անհրաժեշտ է Երևանի և Բաքվի միջև վեճերը լուծելու համար, քանի որ չնայած Բրյուսելում Ադրբեջանի  Նախագահի, Հայաստանի վարչապետի և Եվրոպական Միության խորհրդի նախագահի չորրորդ եռակողմ հանդիպմանը, կողմերի միջև լարվածությունը դեռ աճում է. Ղարաբաղյան հարցում Եվրոպայի վարքագծի պատմությանն անդրադառնալը ցույց է տալիս, որ այս դերակատարը մինչ այժմ չի կարողացել կառուցողական դեր խաղալ, որովհետև ղարաբաղյան հակամարտության կարգավորումից բացի, կան այլ հարցեր, այդ թվում Արևմուտք-Ռուսաստան  նոր առճակատմանը համահունչ Ռուսաստանի դեմ դերակատարությունը։ Այդ մասին Ադրբեջանի նախագահ՝ Իլհամ Ալիևն ասել է.«Բաքուն թույլ չի տա, որ Մինսկի խումբը փորձի միջամտել ԼՂ հիմնախնդրին»:

Մինսկի խմբի նկատմամբ այս տեսակետի ձևավորումը և ընդհանրապես արևմտյան երկրների դերը Ղարաբաղի հարցում պայմանավորված է միջնորդության մեջ այս խմբի անարդյունավետ գործունեությամբ։ Այսպիսով, 44-օրյա Ղարաբաղյան պատերազմն ավարտվեց 2020 թվականին Ադրբեջանի և Հայաստանի միջև Ռուսաստանի հսկողության ներքո հրադադարի մասին համաձայնագրի ստորագրմամբ։ Սակայն սահմանամերձ շրջաններում լարվածության շարունակությունը և Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններում լարվածություն առաջացնող գործոնների պահպանումը ընդգծեցին Ռուսաստանի և մյուս հարևանների դերը կովկասյան տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատման գործում։ 3+3 նախաձեռնությունն այս առումով լավագույն գործող շրջանակն է, որին աջակցում է նաև Ռուսաստանը։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է.«Մոսկվան աջակցում է 3+3 ձևաչափին, որը բաղկացած է Հայաստանից, Ադրբեջանից և Վրաստանից և հարևան երկրներ՝  Ռուսաստանից, Թուրքիայից և Իրանից»:

Հետևաբար, ղարաբաղյան հակամարտությունում դերակատարություն ունենալու Եվրամիության պնդումը, որը չի կարողացել կանխել պատերազմն ու հակամարտությունները կամ նույնիսկ հրադադար ստեղծել, կարող է մեկնաբանվել որպես պատրվակ կովկասյան տարածաշրջանի զարգացումներում միջամտելու համար։ Հատկապես ներկայիս, ուկրաինական հակամարտության ֆոնին, դրվում է Կովկասում Եվրամիության կողմից կոնկրետ քաղաքական ու աշխարհաքաղաքական շահեր հետապնդելու հարցը։ Ուստի «3+3» մեխանիզմը կարող է զերծ լինել Եվրամիության կամ Մինսկի խմբի մեխանիզմի արատներից։

ՌԴ արտգործնախարարության խոսնակ՝ Մարիա Զախարովան ասել է.«Հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրների լուծման համար «3+3» համակցությամբ համագործակցության մեխանիզմի ստեղծումը կարող է նպաստել տարածաշրջանում վստահության մակարդակի բարձրացմանը»:

Ամփոփելով կարելի է ասել, որ տարածաշրջանից դուրս գտնվող ակտիվիստների միջամտությունը տարբեր հակամարտություններին, միջազգային խմբերի և կառույցների անվան տակ, ոչ միայն առանձնահատուկ արդյունքների չի հասել, այլ ընդհակառակը, հանգեցրել է նրան, որ այս ակտիվիստների տարբեր շահերը կապվել են տարածաշրջանային խնդիրների հետ և ավելի է բարդացնում այն, իսկ լավագույն մոտեցումը տարածաշրջանային հակամարտություններում տարածաշրջանային պետությունների դերակայությունն է՝ կայունություն և անվտանգություն հաստատելու համար, որն ապահովում է նաև տարածաշրջանի հավաքական շահերը։