Ինչո՞ւ է Էրդողանը կառչել Իսրայելից
Տասնհինգ տարի դադարից հետո, վերականգնվել են Իսրայելի ռասիստական ռեժիմի և Թուրքիայի միջև թռիչքները:
Սիոնիստական ռեժիմի վարչապետ՝ Յաիր Լապիդը կառավարության վերջին նիստում հայտարարել է Թուրքիայի և Սիոնիստական ռեժիմի միջև օդային հաղորդակցության համաձայնագրի հաստատման մասին։
Համաձայն այս պայմանագրի, այսուհետ Երուսաղեմը զավթած ռեժիմի ավիաընկերությունների ինքնաթիռները չվերթ կիրականացնեն դեպի Ստամբուլ և Թուրքիայի այլ քաղաքներ։ Իսրայելական ինքնաթիռների թռիչքների սահմանափակումների վերացմանը զուգահեռ, եբրայական լրատվամիջոցները հայտնել են Միջերկրական ծովի ռասիստական այդ ռեժիմի ափերին Թուրքիայի ֆրեգատի կայանման մասին: Ըստ Սիոնիստական ռեժիմի թերթերի՝ թուրքական ֆրեգատը ԱՄՆ-ի հրթիռային նավի հետ միասին կայանել է Պաղեստինի օկուպացված տարածքների հյուսիս-արևմուտքում գտնվող Հայֆա նավահանգստում։
Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունները վերականգնելու Թուրքիայի կառավարության վերջին քայլերը տեղի են ունենում այն պայմաններում, երբ ավելի վաղ այդ ռեժիմի պաշտոնյաները Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությանը խնդրել էին փակել Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) գրասենյակը Անկարայում։ Այս կապակցությամբ Անկարայում Սիոնիստական ռեժիմի գործերի ժամանակավոր հավատարմատար՝ Իրիտ Լիլիանը վերջերս թուրքական լրատվամիջոցների հետ ասուլիսի ժամանակ հայտարարեց.
«Իսրայելը Ստամբուլում ՀԱՄԱՍ-ի գրասենյակի գործունեության շարունակումը համարում է որպես կողմերի հարաբերությունների առջեւ ծառացած ամենակարեւոր մարտահրավերը»։
Իսրայելցի դիվանագետը հայտարարել է. «Կասկած չկա, որ Իսրայելն ակնկալում է, որ Թուրքիան փակի ՀԱՄԱՍ-ի գրասենյակը Ստամբուլում և վտարի այդ խմբավորման առաջնորդներին Թուրքիայի տարածքից»։
Թուրքիայի կառավարության նոր քայլերը պետք է դիտարկել որպես Սիոնիստական ռեժիմի պահանջների ընդունում Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության կողմից։ Անկարայի կառավարության վերջին ջանքերի վերաբերյալ պետք է ասել, որ Թուրքիայի նախագահը գործնականում հստակ հարված է հասցրել Պաղեստինի ճնշված ժողովրդի իդեալին։ Սա այն դեպքում, երբ Էրդողանը վերջին տարիներին Պաղեստինի ճնշված ժողովրդին աջակցելու կարգախոսով փորձել էր օգտվել Թուրքիայի ժողովրդի և նույնիսկ տարածաշրջանի ժողովուրդների աջակցությունից՝ իր անձնական և կուսակցական շահերն ապահովելու համար։ Փորձագետները նշում են, որ Թուրքիայի հետ հարաբերությունները վերսկսելու Իսրայելի նախապայման դնելու հիմնական պատճառը Թուրքիայի նախագահի հապճեպ քայլերն էին ռասիստական այս ռեժիմի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։
Ինչ վերաբերում է Թուրքիայում տնտեսական ճգնաժամին և այդ երկրի ժողովրդի կենցաղային խնդիրներին, ապա պետք է ասել, որ Էրդողանի կառավարության պաշտոնյաները, որոնք չկարողացան կառուցողական քայլեր ձեռնարկել և դրական ծրագիր իրականացնել ժողովրդի տնտեսական և կառավարության ֆինանսական խնդիրները լուծելու համար, փորձում են հաղթահարել երկրի տնտեսական խնդիրները՝ կարգավորելով հարաբերությունները տարածաշրջանի որոշ երկրների և Սիոնիստական ռեժիմի հետ։
Անկարայի իշխանությունները կարծում են, որ վերականգնելով հարաբերությունները Սիոնիստական ռեժիմի և ԱՄՆ-ի որոշ դաշնակից երկրների հետ՝ կարող են նվազեցնել ժողովրդի տնտեսական խնդիրները։ Սակայն Թուրքիայի իշխող կուսակցության պաշտոնյաները անտեսել են այն փաստը, որ տնտեսական ոլորտում վարչակարգերը և որոշ հարևան երկրներ դերակատար չեն եղել։ Այլև որպես երիտասարդ և ականավոր թուրք տնտեսագետ Ալի Բաբաջանի նման անձնավորությունները կարողեն վերջ տալ այդ երկրի բնակչության տնտեսական խնդիրներին։
Վերջում հարկ է նշել, որ Իսրայելի ռեժիմի հետ Թուրքիայի հարաբերությունների վերականգնումը ոչ միայն չի թուլացնի այդ երկրի տնտեսական աճող խնդիրները, այլև իշխող կուսակցության այս շարժումները և այդ հարաբերությունները վերականգնելու փորձը կրկնակի խնդիրներ կստեղծեն Էրդողանի և իշխող կուսակցության համար, և ժողովրդական բազաների կորցնելն այդ խնդիրներից միայն մեկն է լինելու: