Մամուլի տեսություն 07.09.2022
New York Times-ն անդրադարձել էներգակիրների գների ճգնաժամի սրմանը և եվրոպական մայրաքաղաքներում ընթացող բողոքի ցույցերին:
Էթելաաթ օրաթերթ
Բրիտանացիները սառն են ընդունել Լիզ Թրասին
Շաբաթներ տևած անորոշությունից հետո, Լիզ Թրասը վերջապես ընտրվեց Բրիտանիայի նոր վարչապետ, սակայն, ինչպես երևում է, բրիտանացիներն այնքան էլ գոհ չեն նրանից։
Նոր հարցման արդյուքններով՝ յոթ հարցվողներից միայն մեկն է նրան համարում ավելի լավը, քան Բորիս Ջոնսոնը, մինչդեռ մեկ քառորդը նրան ավելի վատն է համարում: Ըստ Reuters-ի՝ Թրասը, ով պաշտոնապես ստանձնել է վարչապետի պաշտոնը, բախվում է բազմաթիվ խնդիրների, այդ թվում՝ կենսապայմանների վատթարացման խնդրի հետ:
Հարյուրավոր լրագրողների ներկայությամբ կայացած վարչապետի պաշտոնում իր վերջին ելույթում Ջոնսոնը խոսել էր երկրի ծանր վիճակի, հատկապես էներգետիկ ճգնաժամի մասին, նշելով, որ վտսահ է, որ Լիզ Թրասը կանի ամեն ինչ՝ էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու համար։
Քեյհան օրաթերթ
New York Times. քաոսը սպառնում է եվրոպական մայրաքաղաքներին
New York Times-ն անդրադարձել էներգակիրների գների ճգնաժամի սրմանը և եվրոպական մայրաքաղաքներում ընթացող բողոքի ցույցերին:
Թերթը գրել է. «Մինչ Եվրոպան փորձում է փոպարինել ռուսական ագզը, մայրցամաքում էներգիայի ծախսերի վերաբերյալ առաջին համատարած բողոքի ցույցերի ֆոնին, կառավարությունները ջանում են ժամանակավոր միջոցներ ձեռնարկել մինչև աշուն և ձմեռ»:
«Մեր երկրին դժվար ժամանակներ են սպասվում»,- ասել է Գերմանիայի կանցլեր Շոլցը՝ Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում։
Գերմանիան, որպես Եվրոպայի խոշորագույն տնտեսություն, Եվրոպայում էներգետիկ ճգնաժամից ամենաշատ տուժած երկրներից մեկն է։ Մեկ տարվա ընթացքում այս երկրում բնական գազի գինը 10 անգամ թանկացել է։
Իրան օրաթերթ
Իրանում օրենք է հաստատվել կոռուպցիայի մասին հայտնելու վերաբերյալ
Թափանցիկության և կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով Իրանի 13-րդ կառավարության գործողությունների շրջանակում, Իրանի տնտեսական հարցերի և ֆինանսների նախարարությունը հրապարակել է կոռուպցիայի մասին հայտնելու նոր ուղեցույց։
Կոռուպցիայի մասին կարող է հայտնել թե քաղզաքացիները, թե իրավաբանական անձինք, այդ թվում՝ Տնտեսական հարցերի և ֆինանսների նախարարության, ենթակա հիմնարկների, աշխատակիցները՝ ազդարարման համակարգի միջոցով:
Լրագրողների անվտանգությունը պահպանելու համար նրանք կարող են գրանցել իրենց հաղորդումն ինչպես ինքնության տվյալները մուտքագրելով, այնպես էլ անանուն:
Աամանե մելի օրաթերթ
Իրանում կանայք նույնպես հրշեջ են դառնում
Սեպտեմբերի 29-ին Իրանում հրշեջների օրվան ըդնառաջ, Թեհրանի քաղաքապետարանի 16 կին հրշեջներ առաջին անգամ իրենց աշխատանքը կսկսեն: Թեհրանի մունիցիպալ հրշեջ վարչության գործադիր տնօրենը հայտարարել է, որ անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվել հրշեջ ծառայությունում կանանց ներկայության համար։
armenpress.am
Պուտինն ընդգծել է Հայաստանի կառավարության աշխատանքը երկրի տնտեսական իրավիճակը կայունացնելու հարցում
Ռուսաստանն ընդգծում է Հայաստանում տնտեսական իրավիճակի կայունացումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է ՌԻԱ նովոստին, այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:
«Մենք ընդգծում ենք Հայաստանում տնտեսական իրավիճակի կայունացումը: Ձեր կառավարության կողմից այդ ուղղությամբ շատ բան է արվել»,- ասել է ՌԴ նախագահը:
Նա ընդգծել է երկու երկրների միջև առևտրաշրջանառության աճը:
armenpress.am
Եվրահանձնաժողովը ԵՄ-ի խորհրդին կառաջարկի սահմանել ռուսական գազի գների առավելակետ
Եվրահանձնաժողովը (ԵՀ) որոշում Է ընդունել ԵՄ-ի Էներգետիկայի խորհրդին առաջարկել սահմանել ռուսական գազի գների առավելակետ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 7-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է ԵՀ-ի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:
«Մեր նպակն Է իջեցնելու գազի արժեքը: Մենք կառաջարկենք սահմանել ռուսական գազի գների առավելակետ»,- ասել Է նա: Նրա խոսքով՝ Եվրամիությունը ռուսական գազի ներմուծումը 2021 թվականին իր սպառման 40 տոկոսից այս պահին նվազեցրել Է մինչեւ 9 տոկոս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
armenpress.am
Պուտինը հայտարարել է ԼՂ հարցով Փաշինյանի հետ մշտական կապի մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մշտական կապի մեջ է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Լեռնային Ղարաբաղի հարցով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Պուտինն այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:
«Բնականաբար, ամենազգայուն հարցերից մեկը Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության ապահովման հետ կապված իրավիճակն է: Մենք այս հարցով ամբողջ ընթացքում Ձեզ հետ խոսում ենք, մշտական կապի մեջ ենք»,- ասել է Պուտինը:
panorama.am
Ուկրաինայում իրավիճակի վրա կենտրոնանալը կարող է հանգեցնել իրավիճակի ապակայունացման մեր տարածաշրջանում. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը Վլադիվոստոկում մասնակցում է Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովին, որի թեման է՝ «Բազմաբևեռ աշխարհ տանող ճանապարհին»։Իր ելույթում Փաշինյանը նշեց, որ այս տարի ամենահայտնի արտահայտությունը հետևյալն է՝ «Մենք ապրում ենք դժվար ժամանակներում».«Բայց եթե ավելի խորը նայեք, հարց է առաջանում՝ ե՞րբ էին այս ժամանակները հեշտ: Անկեղծ ասած, մարդկության պատմությունն ընդհանրապես դժվար ժամանակների շղթա ու հաջորդականություն է։ Այդ իսկ պատճառով մարդկությունը այլ բանաձև է մտածել՝ ցանկացած ճգնաժամային իրավիճակ իր հետ բերում է նոր սպառնալիքներ և բացում նոր հնարավորություններ: Այժմ կառավարությունների, երկրների հիմնական խնդիրն այն է, թե ինչպես կառավարել սպառնալիքները և ինչպես նկատել և օգտագործել հնարավորությունները»,- ասաց նա։
Ըստ Փաշինյանի, այս համատեքստում, իհարկե, մեր տարածաշրջանի համար էլ ժամանակները հեշտ չեն. այստեղ առաջանում կամ սրվում են այն մարտահրավերները, որոնք վաղուց կան, և դրանք առաջին հերթին անվտանգության հետ են կապված։
«Սա պայմանավորված է ներկա իրավիճակով, երբ ողջ համաշխարհային հանրության և հատկապես անվտանգության ոլորտում Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանի ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վրա։ Կոնկրետ մտավախություններ կան, որ դա կարող է հանգեցնել մեր տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման»,- ասաց Փաշինյանը։Նա հիշեցրեց, որ նմանատիպ իրավիճակ ստեղծվել էր 2020 թվականին, երբ Ադրբեջանը, օգտվելով այն հանգամանքից, որ համաշխարհային հանրության, այդ թվում՝ Ռուսաստանի ողջ ուշադրությունը կենտրոնացած էր կորոնավիրուսի համաճարակի հետ կապված խնդիրների վրա, պատերազմ սկսեց։«Մենք հուսով ենք, որ Ռուսաստանի Դաշնության և մեր գործընկերների հետ սերտ համագործակցությամբ մենք կկարողանանք կառավարել իրավիճակը և իրավիճակը տարածաշրջանում պահել վերահսկողության տակ։ Սա կարևոր է նա համաշխարհային անվտանգության համար»,- ասաց նա։
Միաժամանակ Փաշինյանը նշեց, որ ունի նաև լավ նորություն. «Հիմա Հայաստանի տնտեսությունում շատ լավ դինամիկա կա։ Այս տարի մենք նպատակ ունենք հասնելու տնտեսական աճի` առնվազն 7 տոկոս»,- ասաց նա։Այս համատեքստում Փաշինյանն ընդգծեց, որ Եվրասիական տնտեսական միությունը Հայաստանի համար արդարացրել է նաև այս իրավիճակում։«Հայաստանում նկատվող տնտեսական աճը կապված է այն ազատությունների հետ, որոնք տալիս է ԵԱՏՄ-ն՝ ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը։Մենք սա տեսնում ենք և, իհարկե, պետք է աշխատենք հաջորդ փուլերի վրա, որպեսզի պահպանենք այս թափը, որպեսզի նման աճից հետո նոր ճգնաժամ չառաջանա»,- ասաց Փաշինյանը։
panorama.am
Վլադիմիր Պուտին. Հայաստանն օտար երկիր չէ, ամեն ինչ մոտ է, կարող ես աշխատել Երևանում, բայց՝ փաստացի ապրել Մոսկվայում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վլադիվոստոկում Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում մեկնաբանել է Հայաստան ռուսների հոսքի փաստը։
«Մենք ողջունում ենք այն ամենը, ինչ ձեռնտու է ռուսական բիզնեսին։ Եթե պայմաններն այնպիսին են, որ հիմա մարդկանց համար, որոնք հիմնականում ՏՏ ոլորտի մասնագետներ են, նպատակահարմար, ավելի շահավետ ու հանգիստ է աշխատել այնտեղ, ապա, ի սեր Աստծո, թող աշխատեն։ Հայաստանը մեզ օտար երկիր չէ, ամեն ինչ մոտ է, կարելի է աշխատել Երևանում, բայց փաստացի ապրել Մոսկվայում»,-նշել է ՌԴ նախագահը։
ՌԴ նախագահն ասել է, որ դրան ոչինչ չի խանգարում, և շատերն արդեն վերադարձել են։ Մենք հասկացանք, որ այստեղ ոչ մի սարսափելի բան տեղի չի ունենում՝ նույնիսկ հաշվի առնելով որոշ երկրների պատժամիջոցների ագրեսիան Ռուսաստանի դեմ՝ ամեն ինչ աշխատում է, ամեն ինչ գործում է, ամեն ինչ կայուն է։ Եթե ինչ-որ մեկը սիրում է աշխատել Հայաստանում, ապա՝ խնդրեմ։ Ճիշտ այնպես, ինչպես, օրինակ (կարծում եմ Նիկոլ Վովային ինձանից չի նեղանա, մենք հարաբերությունների նորմալացման տենդենցի մեջ ենք), եթե մեկը ուզում է Բաքվում ապրել, թող ապրի»։
ՌԴ նախագահը նշել է, որ հնարավոր է աշխատել Ղազախստանում, որտեղ ստեղծվել է լավ ֆինանսական գոտի, և ընդհանրապես, «ԵԱՏՄ-ի երկրների հետ կապված ամեն ինչ մեզ համար ավելի դյուրին է կարգավորել, իսկ մարդկանց՝ ավելի հեշտ է աշխատել»։