Բանակի ցամաքային զորքերի նոր զորավարժությունն Իրանի հզորության ցուցադրությունն է
«Հզորություն 1401» երկօրյա զորավարժության նպատակն է նորագույն սպառնալիքներին դիմակայելու համար Իրանի Իսլամական Հանրապետության ցամաքային զորքերի ուժի և մարտունակության մակարդակի գնահատումն ու բարձրացումը։
Զորավարժությունը մեկնարկել է չորեքշաբթի օրը՝ Սպահանի Նասրաբադի ընդհանուր տարածքում՝ հետևակի, զրահատեխնիկայի, հրետանու, օդուժի, անօդաչու թռչող սարքի, ինժեներական, օդադեսանտային, էլեկտրոնային պատերազմի ստորաբաժանումների և օդուժի մասնակցությամբ։
«Հզորություն 1401» զորավարժության խոսնակ, բրիգադի գեներալ Ամիր Չեշակն ասել է.«Երկօրյա զորավարժության ընթացքում կգնահատվեն տեղական մարտավարությունները և մասնագիտացված ստորաբաժանումների հմտությունները, պրոֆեսիոնալ բրիգադների համակցված գործողությունների իրականացման համակարգման աստիճանը և մարտադաշտի կառավարումը՝ վերջին մարտերի իրականություններին համապատասխան և ուսուցողական, հարձակողական և պաշտպանական մոտեցմամբ»։
Բանակի ցամաքային զորավարժություններն անցկացվում են իսլամի թշնամիների, հատկապես սիոնիստական ռեժիմի վերջին սպառնալիքների պատճառով, որոնք տեղի են ունենում ԱՄՆ-ի բացահայտ ու քողարկված աջակցությամբ, լուրջ նախազգուշացում ուղղելով Իսլամական Իրանի թշնամիներին և միևնույն ժամանակ ևս մեկ անգամ ապացուցելով Իրանի զինված ուժերի՝ պատրաստվածությունը՝ ազգային անվտանգությունը պաշտպանելու և անդրսահմանային սպառնալիքները հետ մղելուհարցում:
«Խաթամ օլ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար գեներալ մայոր Ղոլամ Ալի Ռաշիդին Իրանի Իսլ.հանրապետության բանակի ցամաքային ուժերի հրամանատարների հետ հանդիպմանն անդրադառնալով Սիոնիստական ռեժիմի ոճրագործ իշխանությունների պաշտոնական հայտարարություններին՝ ուղղված Իրանի իսլամական հանրապետության շահերի և ազգային անվտանգության և միջուկային օբյեկտների դեմ, հայտարարել է.«Խաթամ օլ-Անբիա» կենտրոնական շտաբի կարծիքով, սիոնիստական ռեժիմը առաջնային տեղում է որպես Իրանի Իսլ.Հանրապետության ազգային անվտանգության սպառնալիք»:
Բրիգադի գեներալ Ռաշիդը հստակեցրել է.«ըստ այս բազայի՝ Իրանիդ եմ ուղղված օկուպանտ Սիոնիստական ռեժիմի յուրաքանչյուր սպառնալից գործողություն իրականացվում է ԱՄՆ-ի տեղեկատվության, համակարգման և աջակցության հիման վրա, և ԻԻՀ զինված ուժերի պատասխանը լինելու է հստակ ու համարժեք։ Բոլոր վարձկաններն ու կառավարությունները, որոնք համագործակցում են Սիոնիստական ռեժիմի հետ՝ Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության դեմ սպառնալու հարցում, կվճարեն իրեցն քայլերի համար»։
Տարիներ շարունակ Սսիոնիստական ռեժիմը Իրանին խաղաղ միջուկային ծրագրի պատրվակով սպառնում է ռազմական հարձակմամբ,մինչդեռ շատ լավ գիտի, որ շատ թույլ է ու խոցելի է Իրանի պատասխան գործողությունների դեմ։ Քաղաքական վերլուծաբան Զահիր Անդրաուսն ասում է.«Սիոնիստ փորձագետներն ու բարձրաստիճան վերլուծաբանները շեշտում են Իսրայելի անկարողությունը Իրանի վրա հարձակման հարցում: Այդ քայլը տարիներ է պահանջելու և եթե Իսրայելը նման հարձակման դիմի, կոչնչանա»:
Միաժամանակ, Իսլամական Իրանը, Ղուրանի ուսմունքների համաձայն՝ օգտվելով ներքին հնարավորություններից, ունի համապատասխան սարքավորումներ և զինված ուժեր: Իսկ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը, այդ թվում՝ բանակի ցամաքային ուժերը, բազմաթիվ զորավարժություններ անցկացնելով ոչ միայն մեծացրել են իրենց պաշտպանական պատրաստվածությունը, այլև ցուցադրել են երկրի զսպող ուժը:
Գեներալ-մայոր Ռաշիդն անդրադառնալով ցամաքային զորքերի զորավարժություններին, ասել է.«Բանակի ցամաքային զորքերի հրամանատարները հետախուզական տվյալների հիման վրա ոչ միայն լիովին վերահսկում են հակառակորդի տեղաշարժերը, այլև ունեն շատ բարձր մարտական պատրաստականություն՝ ուժ կիրառելու յուրաքանչյուր ագրեսորի և սպառնալիքի դեմ։
Գեներալ-մայոր Ռաշիդը հայտարարել է.«Բանակի ցամաքային ուժերի «Հզորություն 1401» զորավարժությունը պլանավորվել և իրականացվել է ապագա պատերազմներին և սպասվող սպառնալիքներին համապատասխան»։