Մեկնաբանություն- Եղիսաբեթ II թագուհու մահը և Չարլզ III-ի թագադրությունը
7 տասնամյակ թագավորելուց հետո, 96 տարեկան հասակում, մահացել է Բրիտանիայի թագուհի Եղիասաբեթ երկրորդը:
Այդ մասին պաշտոնապես հայտարարել է Բուքինգհեմյան պալատը: Թագուհուն կփոխարինի նրա 73-ամյա որդին՝ Չարլզը:
Թեև նշվում է, որ Բրիտանիայում միապետի առկայությունը ավելի շատ արարողակարգային բնույթ է կրում, սակայն միապետի լիազորություններն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ նա ունի բավականին մեծ հնարավորություններ: Որպես օրինակ՝ թագավորը կամ թագուհին կարող է պատերազմ հայտարարել, ցրել խորհրդարանը, հեռացնել վարչապետին և նույնիսկ իր նախընտրած անձին նշանակել վարչապետ: Հատկանշական է, որ եթե որևէ այլ երկրում նման երևույթ գոյություն ունենար, բրիտանական ԶԼՄ-ները դա կորակեին որպես խտրականություն և ոչ ժողովրդական կառավարման օրինակ:
Ազգերի համագործակցության անդամ և նախկինում Բրիտանիայի գաղութներ եղած երկրների նկատմամբ Եղիսաբեթ թագուհու իրավասությունները հավասար էին Բրիտանիայում նրա ունեցած իրավասություններին: Սակայն բողոքի ցույցերի պատճառով., ժամանակի ընթացքւոմ մի շարք երկրների, այդ թվում՝ Կանադայի ու Ավստարալիայի դեպքում, այդ լիազորությունները նվազեցին:
Վերջին տարիներին, մի շարք պատճառներով, այդ թվում՝ բարոյական սկանդալները, թագավորական ընտանիքի անդամների բազմակի ամուսնալուծությունները, թագավորական ընտանիքի հսկայական ծախսերը՝ ամուսնությունից մինչև հուղարկավորություն, ինչպես նաև նրանց աշխատավարձերն ու պետական բյուջեից ստացվող եկամուտները, միապետության ընդդիմադիրների թիվն աճել է:
Բացի այդ, թագավորական ընտանիքում առաջացել են նաև լուրջ տարաձայնություններ: Հատկանշական է, որ Եղիսաբեթ թագուհու թոռան՝ արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը, 2020 թվականի մարտին տված հարցազրույցում բացահայտորեն խոսել է թագավորական ընտանիքում ռասիզմի առկայության մասին։ Մեգան Մարքլի մաշկի գույնը և նրա ընտանիքի գրաված դիրքը Բուքինգհեմյան պալատում դժվարությամբ ընդունվեցին:
Միևնույն ժամանակ, Եղիաբեթ երկրորդից հետո նրա որդի Չարլզը թագը ստանձնում է մի իրավիճակում, երբ Բրիտանիայում աճում է միապետության ընդդիմադիրների թիվը: Աշխարհի շատ երկրներում հանրապետական կառավարման համակարգի առկայությունը, որտեղ պետական բարձրաստիճան պաշտոնյաները և երկրի համակարգը ընտրվում են ժողովրդի ձայներով, նույնպես նպաստել է Բրիտանիայում միապետությունից հրաժարվելու պահանջների աճին:
Բրիտանիայի Հանրապետական շարժումը, որն ունի հազարավոր անդամներ և տասնյակ հազարավոր համախոհներ, հերքելով այն պնդումը, թե երկրի թագավորական համակարգը համարվում է զբոսաշրջային գրավչություն, պնդում է, որ միապետությունը հիշեցնում է այն ճնշումների մասին, որոնք նախկինում գործադրել են թագավորները ժողովրդի նկատմամբ։ Խմբի կողմնակիցները պահանջում են հանրաքվե անցկացնել միապետության ապագայի վերաբերյալ:
Միևնույն ժամանակ, Հյուսիսային Իռլանդիայի վերջին ընտրություններում «Շին Ֆեյն» հանրապետական կուսակցության հաղթանակը ցույց է տալիս, որ գոնե այս տարածաշրջանի բնակիչների դեպքում նրանց մեծամասնությունը, որոնք կաթոլիկներ են, դեմ են Բրիտանիայում միապետության առկայությանը:
Մյուս հարցը որի մասին շատ է խոսվում, արքայազն Չարլզի դիրքորոշումներն են:
Բրիտանական թագավորական ընտանիքի փորձագետ Ռոբերտ Ջոբսոնը «Չարլզը 70 տարեկանում. մտքեր, ցանկություններ և երազանքներ» գրքում գրում է. «Չարլզը դեմ է որոշ եվրոպական երկրների հակաիսլամական քաղաքականությանը, և նրա կարծիքով. այս օրենքները մարդու իրավունքների խախտում են։ Նա նշել է, որ չի ցանկանում դառնալ խամաճիկ՝ արաբական երկրներն զենք վաճառելու համար»:
Հեղինակը գրում է, որ արքայազն Չարլզը դեմ է Բրիտանիայի միլիտարիստական քաղաքականությանը: Ջոբսոնը գրում է, որ 2003թ Չարլզը դեմ է արտահայտվել ժամանակի վարչապետ Թոնի Բլերի՝ իրաքյան պատերազմին մասնակցելու որոշմանը, նշելով, թե կասկածում է այդ երկրում զանգվածային ոչնչացման զենքի առկայության վերաբերյալ մեղադրանքների իսկությանը: Ըստ գրքի հեղինակի՝ արքայազն Չարլզը իր հարազատներին ասել է, որ վարչապետը. Իրաքի վրա հարձակման վերաբերյալ պետք է խորհրդակցեր տարածաշրջանի երկրների հետ։