Մեկնաբանություն- Որո՞նք են Հյուսիս-Հարավ միջանցքի տարածաշրջանային գործառույթները
Իրանի Իսլամական Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի պաշտոնյաները Բաքվում ստորագրել են Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման մասին փաստաթուղթը։
Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմին, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մոստաֆաևը և Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, սեպտեմբերի 9-ին ստորագրել են առևտրի, անվտանգության և տարածաշրջանային ինտեգրման զարգացման ռազմավարական փաստաթուղթը:
Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը կարևոր նախագիծ է, որի իրականացմամբ, միաժամանակ նվազեցնելով Հարավային Ասիայի և Հնդկական թերակղզու երկրների միջև դեպի Եվրոպա ապրանքների փոխանակման երթուղին և արժեքը, հնարավորություն է ստեղծվում նաև Եվրասիայի տարածաշրջանային մերձեցման համար:

Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ստեղծման հիմնական գաղափարն առաջին անգամ առաջարկվել է Իրանի կողմից 1993 թվականին, իսկ 2000 թվականին այս միջազգային միջանցքի ստեղծման համաձայնագիրը ստորագրվել է Իրանի, Ռուսաստանի և Հնդկաստանի միջև:Հետագա տարիներին այս նախագծին մասնակցել են նաև 10 այլ երկրներ, այդ թվում՝ Ադրբեջանն ու Թուրքիան։ Տարածաշրջանում ենթակառուցվածքային խնդիրների և քաղաքական զարգացումների պատճառով այս նախագիծը չընթացավ անհրաժեշտ արագությամբ։ Այս միջանցքի աշխատանքների ձգձգումը պատճառ է դարձել, որ Հնդկաստանը և Ռուսաստանը փոխանակեն իրենց ապրանքները Հնդկական օվկիանոսով, Կարմիր ծովով, Միջերկրական և Սև ծովով։ Հյուսիս-հարավ միջանցքով այս երթուղին կրճատվում է, իսկ ապրանքների տարանցման ժամանակը կիսով չափ կրճատվում։ Երթուղին սկսվում է Հնդկաստանից, ավարտվում Ռուսաստանում, իսկ ցամաքային ճանապարհի մեծ մասը գտնվում է Իրանում։ Մյուս կողմից, Ռուսաստանը երկաթուղային երթուղիներով այս միջանցքը միացնում է եվրոպական շուկաներին։ Այս ծրագիրը հնարավորություն կտա Ռուսաստանն ու Կենտրոնական Ասիան միացնել Հնդկաստանին։
Այս ծրագրի կարևոր առավելություններից մեկը Հնդկաստանի և այլ երկրների համար դեպի Եվրոպա մուտքի կրճատումն է: Այսպիսով, Նյու Դելիի համար այս միջանցքի երթուղին մոտ յոթ հազար 200 կիլոմետր է և գրեթե 60%-ով պակաս Սուեզի ջրանցքի ծովային երթուղուց: Դա կնվազեցնի Հնդկաստանից Եվրոպա առաքման ժամանակը 40 օրից մինչև 20 օր: Կենտրոնական Ասիայի Հանրապետությունների համար Հյուսիս-Հարավ միջանցքի կարևորությունը կայանում է նրանում է, որ այդ երկրները երկար ժամանակ չունեին դեպի հարավ հուսալի առևտրային և տրանսպորտային ուղիներ: Այս երկրների համար Իրանի Չաբահար նավահանգիստը լավագույն տարբերակն է Հնդկաստանի և Պակիստանի հետ առևտրի համար։ Բացի տնտեսական օգուտներից , Հյուսիս-Հարավ միջանցքը կարող է ամրապնդել եվրասիական տարածաշրջանային ինտեգրումը։
Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմին ասել է.«Իրանը երկաթուղի ունի Շահիդ Ռաջայի նավահանգստից՝ երկրի ամենահարավային կետից մինչև երկրի հյուսիսում գտնվող Ռաշտ նավահանգիստ, իսկ այժմ Ռաշտից մինչև Աստարա 162 կիլոմետր երկարությամբ երկաթգիծ կա, որի ավարտն ու կառուցումը կարևորվել է Ռուսաստանի և Ադրբեջանի Հանրապետության հետ եռակողմ հանդիպման ժամանակ»։
Բացի ռազմավարական, տնտեսական և քաղաքական օգուտներից, Հյուսիս-Հարավ միջանցքի ստեղծումը կչեզոքացնի Ռուսաստանի, Իրանի և այլ երկրների տրանսպորտային հատվածի նկատմամբ Եվրոպայի ու ԱՄն-ի սահմանած պատժամիջոցները:
Տարածաշրջանի երկրներն ու հարևանները այս համագործակցության հիմնական շահողներն են։ Հասկանալով տնտեսական, մշակութային և տարածաշրջանային հարաբերությունների ընդլայնման ոլորտում առկա կարողությունները՝ այս երկրները փորձում են շահագործել և կատարելագործել այդ երթուղին՝ ամենաէժան, ամենաապահով և ամենամոտ ճանապարհից օգտվելու համար։ Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի կառավարությունները, ողջունելով այս միջանցքի ստեղծումը և պաշտպանելով իրենց շահերը, օգնում են Չաբահար ռազմավարական նավահանգիստը Հնդկական օվկիանոսի ամենակարևոր տրանսպորտային և տարանցիկ նավահանգստի վերածելու գործընթացին, և դա կարող է լինել հաջողված քայլ տարածաշրջանային համագործակցության համար։