Մեկնաբանություն- Բրիտանիայից անջատվելու այդ երկրի նախկին գաղութների պահանջներն աճում են
Հինգշաբթի օրը, 70 տարի գահակալությունից հետո, Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-րդի մահից հետո, բրիտանական նախկին գաղութները սկսել են բարձրացնել անջատվելու պահանջներ: Եղիսաբեթ II-ը բացի Անգլիայի թագուհի լինելուց, ղեկավարում էր նաև Ազգերի Համագործակցության անդամ 14 այլ երկրների, ներառյալ Ավստրալիան, Նոր Զելանդիան, Կանադան, Պապուա Նոր Գվինեան, Ջամայկան և Կարիբյան և Խաղաղ օվկիանոսի հարավում գտնվող մի քանի կղզի պետություններ:
Անտիգուայի և Բարբուդայի վարչապետ Գաստոն Բրաունը հայտարարել է, որ Եղիսաբեթ II թագուհու մահից հետո երեք տարվա ընթացքում հանրաքվե կանցկացնի՝ այս երկիրը հանրապետության վերածելու հարցով։
Թվում է, թե այն երկրների համար, որոնք դեռևս գտնվում են բրիտանական միապետության լծի տակ և ինչ-որ կերպ երկրի ղեկավար են ճանաչում Բրիտանիայի թագավորին, Եղիսաբեթ II-ի մահով և Չարլզ III-ի գահակալմամբ, կա ոսկե հնարավորություն Լոնդոնի կապանքներից ազատվելու համար։ Իհարկե, այս գործընթացն սկսված էր, և այժմ ակնկալվում է դրա ինտենսիվության և արագության աճ։
2021 թվականին Բարբադոսը, որը գտնվում է Կարիբյան ավազանում, դարձավ ամենավերջին երկիրը, որը հեռացրեց Բրիտանիայի թագավորին այդ երկրի նախագահի պաշտոնից և դարձավ հանրապետություն։ Բրիտանական թագավորությունից անջատման այս ալիքն ավելի ուժեղ է Կարիբյան ավազանի երկրներում։
Ջամայկան՝ Կարիբյան ավազանի ամենաբնակեցված երկիրը, որը Ազգերի Համագործակցության անդամ է, անցումային գործընթացը սկսել է հունիսին՝ Լոնդոնից անջատվելու և հանրապետություն դառնալու համար, և ակնկալվում է, որ այս գործընթացի միջոցով մինչև իր հաջորդ համընդհանուր ընտրությունները 2025 թվականին՝ կսկսի Բրիտանիայի թագավորին երկրի նախագահի պաշտոնից հեռացնելու գործընթացը: Ջամայկան իր անկախությունը ստացել է Բրիտանիայից 1962 թվականին։
Ջամայկայի վարչապետ Էնդրյու Հոլնեսը 2022 թվականի մարտին կղզի կատարած այցի ժամանակ Բրիտանիայի ներկայիս թագաժառանգ արքայազն Ուիլյամ Սըր Չարլզին և նրա կնոջը՝ Քեյթին հայտարարեց, որ Ջամայկան կլինի հաջորդ երկիրը, որը կդառնա հանրապետություն։ Ուղևորությունից վերադառնալուց հետո արքայազն Ուիլյամը խոստովանեց, որ թագավորական ընտանիքի օրերը Կարիբյան ավազանում հաշված են, և ապագան ժողովրդի որոշելիքն է:
Հատկանշական է, որ անգամ Ազգերի Համագործակցության անդամ խոշոր երկրներում ընդլայնվում է անջատողականության և Բրիտանյիայի թագավորությունից անջատվելու գործընթացը։ Այս կապակցությամբ Եղիսաբեթ II-ի մահը կրկին աշխուժացրել է Ավստրալիայում այդ պահանջները։ Ավստրալացի օրենսդիր Ադամ Բանթը, Եղիսաբեթ II-ի մահից մեկ օր անց, ևս մեկ անգամ հին բանավեճ է սկսել՝ առաջարկելով Ավստրալիային դառնալ հանրապետություն և խզել կապերը բրիտանական թագավորության հետ և անկախանալ դրանից: 1999 թվականին Ավստրալիան հանրապետություն դառնալու հանրաքվե անցկացրեց, սակայն այն ձախողվեց, քանի որ մասնակիցների 55%-ը դեմ քվեարկեց Բրիտանիայից անկախանալուն: Կանադայում, որը Ազգերի Համագործակցության անդամ կարևոր երկրներից է, երկար ժամանակ է բարձրացվել է Միացյալ Թագավորությունից լիակատար անջատման հարցը, և այժմ Չարլզ III-ի թագավորության շրջանում ավելի ինտենսիվորեն հետամուտ են լինում այդ խնդրին:
2022 թվականի ապրիլին անցկացված հարցումը ցույց է տվել, որ կանադացիների 51 տոկոսը դեմ է, որ Բրիտանիայի թագավորն իշխի իրենց երկրի վրա, մինչդեռ 26 տոկոսը կողմ է դրան: Ըստ այս հարցման, կանադացիների 67%-ը համաձայն չէ որպես թագավորի և երկրի պաշտոնական ղեկավարի՝ Չարլզի պաշտոնավարմանը:
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնն ավելի վաղ հայտարարել էր, որ ակնկալում է, որ իր կենդանության օրոք Նոր Զելանդիան կդառնա Միացյալ Թագավորությունից անկախ հանրապետություն։ Թվում է, թե Միացյալ Թագավորությունից ամբողջական բաժանման պահանջները խիստ կաճեն Եղիսաբեթ II-ի մահից հետո, հատկապես, որ Բրիտանիայի նոր թագավոր Չարլզ III-ը, որն այժմ 73 տարեկան է, Ազգերի Համագործակցության երկրներում և նույնիսկ իր երկրի ներսում Եղիսաբեթ II-ի նման մեծ ժողովրդականություն չի վայելում: