Մեկնաբանություն.Հայաստանի և Ադրբեջանի սահմաննեին լարվածության կրկնման արմատները
Սեպտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանին ռազմական բախումներ են տեղի ունեցել և հերթական անգամ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց մեղադրել են հարձակում իրականացնելու և հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։
ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել է հաղորդագրություն, որում հայտարարել է.«Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ»:
Իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ Հայաստանի սադրիչ գործողությունների պատճառով սահմանային բախումներ են տեղի ունեցել։
Երեքշաբթի վաղ առավոտյան Ադրբեջանի ն և Հայաստանի միջև սահմանային հակամարտությունների վերսկսումից հետո ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ ՀՀ Վարչապետը մանրամասներ է փոխանցել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի ուղղությամբ կեսգիշերից սկսված ագրեսիվ գործողությունների վերաբերյալ: Այս հեռախոսազրույցը ցույց է տալիս, որ Հայաստանը, որը դեմ է Մինսկի խմբի լուծարմանը, Ռուսաստանին ճանաչում է որպես խաղաղության պայմանագրի հիմնական պաշտպանը։ Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի միջնորդական խումբն իր շուրջ երեք տասնամյա գործունեության ընթացքում չկարողացավ հասնել իր առջև դրված նպատակներին, այդ թվում խաղաղությանը։

Տարբեր փորձագիտական կարծիքներ կան հայ-ադրբեջանական ուժերի կողմիցնշփման գծում հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ։ Այս կապակցությամբ արտահայտված կարևորագույն տեսակետներից մեկը վերաբերում է Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի Քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ավագ գիտաշխատող և ռուս նշանավոր թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաեւսկիին, ով վերջերս «Արմինֆո»-ի հետ զրույցում ասել է.«Ադրբեջանի բոլոր վերջին գործողությունները Լեռնային Ղարաբաղում ավելի ծավալուն նախագծի մի մասն են ։ Լարվածության սրմամբ Բաքվում ձգտում են վերջնականապես փակել Հայկական հարցը, ընդ որում, դրա բոլոր բաղադրիչներով, ցամաքային, ուղիղ կապ ստանալ Թուրքիայի հետ և առաջ շարժվել դեպի Թուրան»։
Փաստորեն այս ռուս փորձագետը չափազանց կարևոր և լուրջ է համարում Թուրքիայի դերը սահմանային հակամարտությունների վերսկսման գործում։ Հաշվի առնելով այս իրողությունները՝ պետք է ասել, որ սահմանային հակամարտությունների աճը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ միմյանց դեմ մեղադրանքներ հնչեցնելը հակամարտ կողմերի՝ միմյանց չվստահելն է և արտաքին հրահրումները:
Հաշվի առնելով ներկայիս գործընթացը, Մոսկվայի միջնորդությամբ Բաքվի և Երևանի միջև խաղաղ բանակցությունները նույնպես ապարդյուն են անցել մոտ երկու տարի անց։ Այս համատեքստում կասկած չկա, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի արևմտյան համանախագահներ՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան, որպես 2020 թ. Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանի ու Հայաստանի միջև կնքված տաս կետանոց համաձայնագրի օտարերկրյա ընդդիմադիրներ, մշտապես իրենց դժգոհությունն են հայտնել Մոսկվայի խաղաղության նախագծի վերաբերյալ:ԱՄՆ-ն և Ֆրանսիան ,որ Ռուսաստանի հետ միասին որպես Մինսկի միջնորդական խմբի համանախագահներ, մոտ երեք տասնամյակ չէին կարողացել հակամարտ կողմերի միջև խաղաղության համաձայնագիր կնքել:Սակայն հակամարտ կողմերը ՌԴ նախագահ Վլադիմրի Պուտինի միջնորդությամբ 2020 թվականի նոյեմբերի 9-ի կեսգիշերին, ընդունեցին Ռուսաստանի առաջարկած 10 կետանոց համաձայնագիրը: Այդ քայլով արևմտյան պետությունները և Մինսկի խմբում Ռուսաստանի գործընկերները դուրս մնացին խաղաղ բանակցությունների գործընթացից։ Կասկածից վեր է, որ այս երկրները, ներառյալ ԱՄՆ-ն և Ֆրանսիան, այժմ ձգտում են պատերազմ հրահրել Հարավային Կովկասում և ճգնաժամ հարուցել այս տարածաշրջանում, որպեսզի կարողանան ևս մեկ անգամ հաստատել իրենց ներկայությունն այս տարածաշրջանում։
Հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածության մասին հարկ է նշել, որ կողմերի միջև տիրող անվստահությունից և տարածաշրջանի լրատվամիջոցների ոչ պատշաճ քարոզչության պատճառով կեղծ մթնոլորտ ստեղծվելուց բացի, օտարերկրյա միջամտությունները մեծ դեր ունեն Ադրբեջանի ու Հայաստանի միջև ընթացող լարվածություններում: