Մեկնաբանություն.Հայաստանի և Ադրբեջանի սահմաննեին լարվածության կրկնման արմատները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i181878-Մեկնաբանություն.Հայաստանի_և_Ադրբեջանի_սահմաննեին_լարվածության_կրկնման_արմատները
Սեպտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանին ռազմական բախումներ են տեղի ունեցել և հերթական անգամ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց մեղադրել են հարձակում իրականացնելու և հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 13, 2022 14:24 Asia/Tehran

Սեպտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանին ռազմական բախումներ են տեղի ունեցել և հերթական անգամ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց մեղադրել են հարձակում իրականացնելու և հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։

ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել է հաղորդագրություն, որում հայտարարել է.«Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ»:

Իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ Հայաստանի սադրիչ գործողությունների պատճառով սահմանային բախումներ են տեղի ունեցել։

Երեքշաբթի վաղ առավոտյան Ադրբեջանի ն և Հայաստանի միջև սահմանային հակամարտությունների վերսկսումից հետո ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ ՀՀ Վարչապետը մանրամասներ է փոխանցել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի ուղղությամբ կեսգիշերից սկսված  ագրեսիվ գործողությունների վերաբերյալ: Այս հեռախոսազրույցը ցույց է տալիս, որ Հայաստանը, որը դեմ է Մինսկի խմբի լուծարմանը, Ռուսաստանին ճանաչում է որպես խաղաղության պայմանագրի հիմնական պաշտպանը։ Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի միջնորդական խումբն իր շուրջ երեք տասնամյա գործունեության ընթացքում չկարողացավ հասնել իր առջև դրված  նպատակներին, այդ թվում խաղաղությանը։

Տարբեր փորձագիտական ​​կարծիքներ կան հայ-ադրբեջանական ուժերի կողմիցնշփման գծում հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ։ Այս կապակցությամբ արտահայտված կարևորագույն տեսակետներից մեկը վերաբերում  է Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի Քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ավագ գիտաշխատող և ռուս նշանավոր թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաեւսկիին, ով վերջերս «Արմինֆո»-ի հետ զրույցում ասել է.«Ադրբեջանի բոլոր վերջին գործողությունները Լեռնային Ղարաբաղում ավելի ծավալուն նախագծի մի մասն են ։ Լարվածության սրմամբ Բաքվում ձգտում են վերջնականապես փակել Հայկական հարցը, ընդ որում, դրա բոլոր բաղադրիչներով, ցամաքային, ուղիղ կապ ստանալ Թուրքիայի հետ և առաջ շարժվել դեպի Թուրան»։

Փաստորեն այս  ռուս  փորձագետը չափազանց կարևոր և լուրջ է համարում Թուրքիայի դերը սահմանային հակամարտությունների վերսկսման գործում։ Հաշվի առնելով այս իրողությունները՝ պետք է ասել, որ սահմանային հակամարտությունների աճը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ  միմյանց դեմ մեղադրանքներ հնչեցնելը հակամարտ կողմերի՝ միմյանց չվստահելն է և արտաքին հրահրումները:

Հաշվի առնելով ներկայիս գործընթացը, Մոսկվայի միջնորդությամբ Բաքվի և Երևանի միջև խաղաղ բանակցությունները նույնպես ապարդյուն են անցել մոտ երկու տարի անց։ Այս համատեքստում կասկած չկա, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի արևմտյան համանախագահներ՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան, որպես 2020 թ. Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանի ու Հայաստանի միջև կնքված տաս կետանոց համաձայնագրի օտարերկրյա ընդդիմադիրներ, մշտապես իրենց դժգոհությունն են հայտնել Մոսկվայի խաղաղության նախագծի վերաբերյալ:ԱՄՆ-ն և Ֆրանսիան ,որ Ռուսաստանի հետ միասին որպես Մինսկի միջնորդական խմբի համանախագահներ, մոտ երեք տասնամյակ չէին կարողացել հակամարտ կողմերի միջև խաղաղության համաձայնագիր կնքել:Սակայն հակամարտ կողմերը ՌԴ նախագահ Վլադիմրի Պուտինի միջնորդությամբ 2020 թվականի նոյեմբերի 9-ի կեսգիշերին, ընդունեցին Ռուսաստանի առաջարկած 10 կետանոց համաձայնագիրը: Այդ քայլով արևմտյան պետությունները և Մինսկի խմբում Ռուսաստանի գործընկերները դուրս մնացին խաղաղ բանակցությունների գործընթացից։ Կասկածից վեր է, որ այս երկրները, ներառյալ ԱՄՆ-ն ​​և Ֆրանսիան, այժմ ձգտում են պատերազմ հրահրել Հարավային Կովկասում և ճգնաժամ հարուցել այս տարածաշրջանում, որպեսզի կարողանան ևս մեկ անգամ հաստատել իրենց ներկայությունն այս տարածաշրջանում։

Հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածության մասին հարկ է նշել, որ կողմերի միջև  տիրող անվստահությունից   և տարածաշրջանի լրատվամիջոցների ոչ պատշաճ քարոզչության պատճառով կեղծ մթնոլորտ ստեղծվելուց բացի, օտարերկրյա միջամտությունները մեծ դեր ունեն Ադրբեջանի ու Հայաստանի միջև ընթացող լարվածություններում: