Մեկնաբանություն- Ռայիսին մեկնել է Ուզբեկստան՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i181994-Մեկնաբանություն_Ռայիսին_մեկնել_է_Ուզբեկստան_մասնակցելու_Շանհայի_համագործակցության_կազմակերպության_գագաթնաժողովին
ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին Ուզբեկստանի նախագահի պաշտոնական հրավերով քաղաքական և տնտեսական բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակության գլխավորությամբ մեկնել է պատմական Սամարղանդ քաղաք՝ երկկողմ պաշտոնական հանդիպման, ինչպես նաև Շանհայի համագործակցության կազմակերպության 22-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատայով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 14, 2022 14:15 Asia/Tehran

ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին Ուզբեկստանի նախագահի պաշտոնական հրավերով քաղաքական և տնտեսական բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակության գլխավորությամբ մեկնել է պատմական Սամարղանդ քաղաք՝ երկկողմ պաշտոնական հանդիպման, ինչպես նաև Շանհայի համագործակցության կազմակերպության 22-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատայով։

Նախագահի ծրագրում են ելույթը Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների 22-րդ գագաթնաժողովում, Ուզբեկստանի հետ 17 համագործակցության փաստաթղթերի ստորագրումը և 10 տարբեր երկրների, այդ թվում՝ Չինաստանի, Ռուսաստանի և Հնդկաստանի պաշտոնյաների հետ հանդիպումը:

Իրանը մտադիր է այս տարի Սամարղանդում ստորագրել Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալու պարտավորությունների հուշագիր։

2021 թվականի սեպտեմբերին Տաջիկստանում կայացած   Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում պայմանավորվածություն է ձեռք բերվել սկսել այս կազմակերպությանը Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ​​անդամակցության գործընթացը։

ՇՀԿ-ն որը միջկառավարական կազմակերպություն է, որն ունի ութ մշտական ​​անդամ՝ Հնդկաստանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Պակիստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը, դիտորդ անդամներ են համարվում  Աֆղանստանը, Բելառուսը, Իրանը և Մոնղոլիան, իսկ  Ադրբեջանը, Հայաստանը, Կամբոջան, Նեպալը, Թուրքիան և Շրի Լանկան գործընկեր երկրներ են։ Կազմակերպության նպատակն է զարգացնել քաղաքական և տնտեսական համագործակցությունը և պահպանել խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունը տարածաշրջանում։

Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը հետամուտ է եղել Շանհայի համագործակցության կազմակերպության մշտական ​​անդամ դառնալու գործընթացին՝ այլ երկրների հետ հավասարակշռված փոխգործակցություններն ու տարածաշրջանի հարևանների ու երկրների հետ ավելի լայն շփումները մեծացնելու նպատակով: Աշխարհի բնակչության ավելի քան 40 տոկոսն ապրում է Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրներում, իսկ համաշխարհային համախառն արտադրանքի մոտ 25%-ը պատկանում է այս կազմակերպության անդամ երկրներին։ Կազմակերպության անդամ երկրների տնտեսության ծավալը կազմում է 20 տրիլիոն դոլար, որը վերջին 20 տարվա համեմատ աճել է 13 անգամ։ Այս կազմակերպության անդամ են  աշխարհում էներգիայի խոշորագույն արտադրող Ռուսաստանը, և էներգիայի ամենամեծ սպառող Չինաստանը։ Իրանն ունի նաև նավթի և գազի հսկայական պաշարներ և Ռուսաստանի հետ միասին կարող է ապահովել Շանհայի անդամ երկրների կարիքները։ Իրանի և Շանհայի անդամների միջև համագործակցության ոլորտներից են տարանցումը և փոխադրումը: Իրանը համարվում է Հյուսիսի ու Հարավի, Արևելքի ու Արևմուտքի միջև կապող կամուրջ։ Իրանը ցամաքով և ծովով կապում է Արևելյան Ասիան և Կենտրոնական Ասիան Եվրոպային և Աֆրիկային, ինչը շատ կարևոր է Շանհայի անդամների առևտրի, այդ թվում՝ Չինաստանի արտահանման համար։

Իրան-Չինաստան առևտրի պալատի նախագահ Մաջիդ Ռեզա Հարիրին ասում է.«Արևելյան Ասիան և Հարավային Ասիան հաղորդակցության սահման ունեն Արևմտյան Ասիայի և արևմուտքի հետ, և այդ սահմանը գործնականում Իրանն է»:

Իրանի անդամակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանը, անկասկած, կարելի է կարևոր ձեռքբերում համարել, մի իրավիճակում, երբ գործադրելով տնտեսական ճնշումներ և քաղաքական մեկուսացում, ԱՄՆ-ն ​​փորձում է ստիպել Իրանին հետ քաշվել իր դիրքերից: Շանհայում մշտական ​​անդամակցությունը կարող է նաև տապալել Իրանի քաղաքական մեկուսացմանն ուղղված ջանքերը և  հնարավորություն ստեղծել մասնակցելու տարածաշրջանային մերձեցմանը, որովհետև այս կազմակերպության անդամների լայնածավալ համագործակցության շնորհիվ, քաղաքական, անվտանգության, տնտեսական, առևտրային, արժութային, բանկային և էներգետիկ ոլորտներում հարմար տարածք կստեղծվի Իրանի միջազգային փոխգործակցության համար։